Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արդյո՞ք նպատակահարմար է Հայաստանում փոքր հզորության նոր ԱԷԿ կառուցել. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

ritmeurasia.org-ն գրում է, որ 2017 թվականին Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ գործընկերության համաձայնագրի կնքմանը հաջորդել են մի շարք հայտարարություններ այն մասին, որ Երևանը, իբր, պարտավորվել է փակել ատոմակայանը: Սակայն համաձայնագրում այս մասին ոչինչ չի ասվում: Էներգետիկ համագործակցության մասին բաժնում միայն ասվում է, որ «կողմերը կհամագործակցեն Մեծամորի ատոմակայանի փակման և շահագործումից անվտանգ հանելու հարցում՝ հաշվի առնելով այն նոր հզորություններով փոխարինելու անհրաժեշտությունը»: Այսպիսով, ատոմակայանի փակման ժամկետ չի նշվում, նշվում է միայն, որ Հայաստանը հիմնավորելու է, թե որքա՞ն կարող է օգտագործել ԱԷԿ-ը, և ինչպե՞ս այն փոխարինել նորով: Միևնույն ժամանակ, նոր հզորությունները կարող են նաև միջուկային լինել. պայմանագրով դրա վրա որևէ սահմանափակում դրված չէ: Ամեն դեպքում, այդպես է մեկնաբանվում համաձայնագրի այդ կետը Երևանում:

Հունիսի սկզբից Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է հիմնանորոգումը՝ որպես ատոմակայանի արդիականացման և ծառայության երկարացման ծրագրի մաս: ԱԷԿ-ը փակվել է 141 օրով. դա արդիականացման ծրագրի մեկնարկից ի վեր ամենաերկար ժամկետն է: Նման երկար ժամկետը կապված է էներգաբլոկի արդիականացման համար վերջնական ամենակարևոր աշխատանքների հետ:

Ատոմակայանը փաստացի անցնում է շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների վերջին փուլը. ռեակտորի թրծումը հնարավորություն է տվել այն վերադարձնել իր սկզբնական վիճակին 80-85 %-ով: Թրծման աշխատանքներն իրականացրել են Հայկական ԱԷԿ -ի մասնագետները ռուսաստանյան ընկերությունների և կազմակերպությունների գործընկերների հետ միասին: «Այս փուլում մենք ավարտել ենք ատոմակայանի արդիականացման շատ կարևոր գործընթացը: Դա հնարավոր է դարձել միայն հայ և ռուս ատոմագետների լավ համակարգված աշխատանքի շնորհիվ: Եվ մենք հույս ունենք, որ մեր համատեղ ջանքերի արդյունքը հնարավորություն կտա էլ ավելի բարելավել ԱԷԿ-ի անվտանգությունը և երկարաձգել նրա աշխատանքը մինչև 2026 թվականը, իսկ ապագայում՝ ևս 10 տարով», - ասել է աշխատանքների ռուսական կողմի ծրագրի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն:

Օգոստոսի սկզբին հաղորդվել էր, որ հայկական և ռուսական կողմերը շուտով կսկսեն քննարկել ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2031 թվականը երկարաձգելու հարցը: Հայեցակարգն արդեն պատրաստ է և ենթադրում է կայանի ռեսուրսի 10 տարով ավելացում այն արդիականացնելուց հետո: Միաժամանակ, ԱԷԿ -ին համապատասխան լիցենզիա կտրամադրվի պայմանով, որ 2026 թվականին ատոմակայանում անհրաժեշտ լրացուցիչ աշխատանքներ կիրականացվեն ռեակտորի կյանքը երկարացնելու համար: Այդ աշխատանքների ցանկն արդեն իսկ պատրաստ է:

Բացի դա, սեպտեմբերի 24 -ին Սվիրիդենկոն սենսացիոն նորություն է հաղորդել. ««Ռոսատոմ» պետական կորպորացիան և Հայաստանի կառավարությունը հուշագիր են մշակում երկրում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ, և այդ հարցը քննարկվել է էներգետիկայի վերաբերյալ կլոր սեղանի շուրջ»: Ըստ մասնագետի, խոսքը փոքր հզորության ռեակտորի մասին է, որը պետք է ստեղծվի Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի ավարտին: Ինչպես նշել է Սվիրիդենկոն, 2 -րդ բլոկի արդիականացման գործընթացը բառացիորեն կավարտվի մոտ ժամանակներս:

Ինչպես ասվել է կլոր սեղանի ժամանակ, ատոմակայանը կարող է շահագործվել մինչև 2036 թվականը՝ անվտանգության հետագա բարելավման որոշակի միջոցառումների իրականացման դեպքում: Հենց այդ ժամկետներում էլ Հայաստանի կառավարությունը և «Ռոսատոմ» կորպորացիան նախատեսում են գործարկել փոքր ատոմակայանների նոր բլոկ, որը կգործի արդիականացված РИТМ-200 միջուկային ռեակտորների հիման վրա: Դրանք նախատեսված են սառցահատների համար և պետք է դառնան լողացող ատոմային էլեկտրակայաններ, որոնք «Ռոսատոմը» ներկայումս մտադիր է «տեղադրել ցամաքում»: Այս առումով ուշադրության են արժանի Նիժնի Նովգորոդի «Աֆրիկատովի անվան մեքենաշինության փորձարարական նախագծման բյուրոյի» РИТМ-200 ծովային ռեակտորների գլխավոր կոնստրուկտոր Յուրի Ֆադեևի խոսքերը:

Նրա խոսքով, սկսվել է ցամաքային ԱԷԿ-ների համար իրենց արտադրանքի հարմարեցման աշխատանքները. «Եթե խոսենք միջին հզորության ԱԷԿ-ների մասին, ապա մի քանի հարյուր մեգավատտ մակարդակի հասնել հնարավոր է մոդուլային նախագծով մի քանի РИТМ-200 ռեակտորների միջոցով: Դա ներկայիս համաշխարհային միտումներից մեկն է»: «Ռոսատոմը» մտածում է РИТМ-200 ռեակտորներով ցամաքային էներգաբլոկների ստեղծման մասին, քանի որ նման հզորության (150-200 ՄՎտ) պոտենցիալ սպառողները շատ են, և առաջին հերթին՝ արտասահմանում: Խոսելով ներքին՝ ռուսական շուկայի մասին՝ Ֆադեևը նշել է Ուրալը, Սիբիրը և այն տարածքները, որոնք զարգանում են, բայց էլեկտրաէներգիայի պակաս կա:

Ինչ վերաբերում է արտաքին շուկային, ապա նա չնայած չի նշել Հայաստանը, բայց նշել է Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Արևել յան և Արևմտյան Աֆրիկայի երկրները, ինչպես նաև Թուրքիան: Հայկական ԱԷԿ -ի համար նման նոր ռեակտորների ձեռքբերման հարցը դեռևս խոսակցության փուլում է: Որոշ փորձագետներ կարծում են, որ դա կարող է հանգեցնել արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքի բարձրացման: Մյուսները, ինչպես փորձագետ Վահե Պողոսյանը, Հայաստանի համար աննպատակահարմար են համարում շահագործել փոքր հզորության մոդուլային ատոմակայաններ, քանի որ պոտենցիալ անկայուն տարածաշրջանում դրա աշխարհաքաղաքական հետևանքները կարող են անկանխատեսելի լինել:

Նման նախագիծը կարող է բախվել նաև այլ տեսակի խնդիրների, մասնավորապես, ատոմակայանի համար ռեակտորի և սարքավորումների մատակարարման համար չկա ո՛չ ուղիղ երկաթուղային, ո՛չ էլ ծովային հաղորդակցություն: Անգամ եթե Երևանն ու Բաքուն համաձայնության գան հաղորդակցության ապաշրջափակման շուրջ, երկրների միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար ժամանակ կպահանջվի, ընդ որում՝ ոչ քիչ: Այսպիսով, փոքր հզորության ատոմակայանի վերաբերյալ դրական որոշումը հեռու է կանխորոշված լինելուց:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer