Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Որոշում է ընդունվել Հայաստանը խորհրդայնացնելու մասին. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ստանդարտների համաշխարհային օր, Վրաստան ՝ Մցխեթոբա, Բելառուս՝ Մայրերի օր, Ուկրաինա՝ Ուկրաինական կազակների օր, Լեհաստան՝ Ուսուցչի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1794– Հնդկաստանի Մադրաս քաղաքում ստեղծվել է առաջին հայկական պարբերականը՝ «Ազդարարը»:

1902 –ծնվել է խորհրդահայ դիվանագետ Համազասպ Հարությունյանը։

1903- հնչակյանները անհաջող մահափորձ են իրականացրել Կովկասի փոխարքա Գոլիցինի նկատմամբ։

1920- Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը որոշում է ընդունել Հայաստանը խորհրդայնացնելու մասին։

1922 –ծնվել է խորհրդահայ գեներալ-մայոր Վաչագան Վլասովը։

1930 –ծնվել է ճարտարապետ Լևոն Գևորգյանը։

1944 –ծնվել է խորհրդահայ ֆիզիկոս-տեսաբան Ալեքսեյ Սիսակյանը։

1957 –ծնվել է կրկեսի դերասան Լևոն Հայկազունին։

1967– վախճանվել է գրող, արձակագիր Ստեփան Զորյանը:

1990- «Աէրոֆլոտի» տարբերանշանով ուղղաթիռն իջել է Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղում և կրակ բացել բնակչության ուղղությամբ, որի արդյունքում եղել են զոհեր և վիրավորներ, իսկ հետագայում պարզվել է, որ դա ադրբեջանական ՕՄՕՆ-ի ուղղաթիռն է։

1993-ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ընդունել է թիվ 874 բանաձևը, որով կոչ է արվել անհապաղ միջոցառումներ ձեռնարկել և դուրս բերել հայկական ուժերը նոր գրաված տարածքներից՝ ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած ժամանակացույցի։

2005- Ցեղասպանության զոհերի ժառանգների շահերը ներկայացնող հայազգի փաստաբանները հայտարարել են, որ 1915 թվականի Ցեղասպանության զոհերի ժառանգներին «Աքսա» ֆրանսիական ապահովագրական ընկերությունը 17 միլիոն դոլար է հատկացնելու:

2006– Կալինինգրադ քաղաքում օծվել է Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցին:

2009-Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Բուրսա, որպեսզի դիտի ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Թուրքիա - Հայաստան խաղը:

2015-լույս է տեսել «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանը։

2016-վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը, որի արդյունքում եղել է 5 զոհ, 27 վիրավոր։

2019-կառավարությունը բյուջեից 48 միլիոն 900 հազար դրամ է հատկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» ֆեյսբուքյան գրառումը արտաքին գովազդ դարձնելու և երկրով մեկ տարածելու համար:

2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը հարվածներ է հասցրել Հայաստանի տարածքում տեղակայված մի քանի բալիստիկ հրթիռային համակարգերի վրա:

ԱՇԽԱՐՀ

1529 -ավարտվել է թուրքերի կողմից Վիեննայի պաշարումը, թուրքական բանակը նահանջել է՝ այդպես էլ չգրավելով քաղաքը։

1542 –ծնվել է մոնղոլների տիրակալ Աքբար Մեծ խանը։

1585 –ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Հենրիխ Շյուցը։

1768 -Վիրջինիայի և Կարոլինայի չերոկե հնդկական ցեղերի հողերը հայտարարվել են բրիտանական թագի սեփականություն։ 1784 –ծնվել է Իսպանիայի թագավոր Ֆերդինանդ 7-րդը։

1824 –ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ադոլֆ Մոնտիչելլին։

1843 -Պոտսդամում Շեքսպիրի «Քուն ամառային գիշերը» բեմադրության պրեմիերայի ժամանակ առաջին անգամ հնչել է Մենդելսոնի «Հարսանեական քայլերգը»։

1851– ստեղծվել է «Ռոյթեր» լրատվական գործակալությունը: 1884- Ջորջ Իստմանը արտոնագրել է ֆոտոժապավենը։

1890 –ծնվել է ԱՄՆ-ի 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերը։

1892 -Արթուր Կոնան Դոյլն առաջին անգամ հրատարակել է «Շերլոկ Հոլմսի արկածները» գիրքը։

1897 -Կլեմենտ Ադերի երկու շոգեշարժիչային «Ավիոն 3» մոնոպլանը իրականացրել է 300 մետրանոց թռիչք։

1905– ստեղծվել է Միջազգային ավիացիոն ֆեդերացիան:

1926– Լոնդոնում լույս է տեսել անգլիացի գրող Ալան Միլնի առաջին գիրքը Վինի Թուխի մասին:

1946 -որոշում է ընդունվել ստեղծել Ստանդարտիզացիայի միջազգային կազմակերպություն։

1947 -ամերիկացի օդաչու-փորձարկող Չարլզ Յեգերը առաջին անգամ ուղղահայաց թռիչքի ժամանակ գերազանցել է ձայնի արագությունը։

1960– վախճանվել է խորհրդային մեծ գիտնական Աբրամ Իոֆֆեն:

1962 -ամերիկյան հետախուզական ինքնաթիռը Կուբայում հայտնաբերել է հրթիռներ, սկսվել է Կարիբյան ճգնաժամը։

1964 – Լեոնիդ Բրեժնևը դարձել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության առաջնորդը։

1970 -Հաագայում ընդունվել է միջազգային օրենք օդանավերի անօրինական զավթման դեմ պայքարի համար։

1981 – Անվար Սադաթի սպանությունից մեկ շաբաթ անց Հոսնի Մուբարաքն ընտրվել է Եգիպտոսի նախագահ։

1990– վախճանվել է ամերիկացի երգահան, դաշնակահար և դիրիժոր Լեոնարդ Բերնսթայնը:

2012 -կայացել է ֆելիքս Բաումգարտների հաջողված պարաշուտային թռիչքը 39 կիլոմետր բարձրությունից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023