Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Աշխարհաքաղաքական կոնսենսուսը զգալի ճաքեր է տալիս. առաջնահերթությունները Փաշինյանի օրոք փոփոխական ու իրավիճակային են». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրեր առաջ տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան հանդիպումը, որին Մինսկում հաջորդեց նաև ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին կայացող հանդիպումներին հաջորդեցին ադրբեջանական հերթական սադրանքները, այս անգամ արդեն՝ Արցախի ուղղությամբ: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, հաշվի առնելով նախ Պուտին-Փաշինյան հանդիպման ֆոնին առկա իրողությունները, «Փաստի» հետ զրույցում շեշտեց, որ տարածաշրջանում տրանսֆորմացիաներ են տեղի ունենում:

«Կան տրանսֆորմացիաներ, որոնք տեղի են ունենում ոչ միայն Արցախի, այլև արդեն բուն Հայաստանի շուրջ: Թեպետ մեր հասարակությունից շատերի համար որևէ բան չի կատարվում, և բավականին ստատիկ վիճակ է, բայց իրականում այն չափազանց դինամիկ է: Խոսքն այն հատվածի մասին է, որը սուզված է ներքաղաքական, սոցիալական հարցերի մեջ: Կրկնում եմ՝ իրականում իրավիճակը դինամիկ տրանսֆորմացիաների է ենթարկվում: Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը հանդիպման գլխավոր դրդապատճառն իր ներածական խոսքում էր ասել: Խոսքը «ժամերը ստուգելու» առաջարկի մասին է: Այսինքն, այս փոփոխական, բավականին դինամիկ իրավիճակում թե՛ Ռուսաստանի՛, թե Հայաստանի մոտ «ժամերը ստուգելու» կարիք կար՝ անկախ նրանից՝ Հայաստանն այս գործընթացներում սուբյեկտ է, թե օբյեկտ»,-ասաց քաղտեխնոլոգը:

Շեշտելով տարածաշրջանում դինամիկ փոփոխությունների ֆոնին տեղի ունեցած հանդիպման մասին՝ նա հավելեց. «Պատերազմի՝ Հայաստանի համար ողբերգական արդյունքների շուրջ աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային տերությունների շահերից բխող որոշակի կոնսենսուս էր ձևավորվել: Այդ տերությունների միջև որոշակի կոնսենսուս էր ձևավորվել նաև Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների շուրջ, քանի որ բոլոր ակտիվ խաղացողներից յուրաքանչյուրն իշխանության վերարտադրության մեջ իր կոնկրետ շահն էր տեսնում: Այս առումով ստեղծվել էր անխոս կամ լուռ կոնսենսուս, բայց վերջին մի քանի ամիսներին այդ աշխարհաքաղաքական կոնսենսուսը զգալի ճաքեր է տալիս, և տարբեր ուժային կենտրոնների միջև բլոկավորում է սկսվում:

Դրա վառ ապացույցն Իրանի՝ արդեն տեսանելի ակտիվությունն է, թեպետ պարզ է, որ մինչ այս ևս խորքային, չերևացող գործընթացներ կային: Աշխարհաքաղաքական այդ կոնսենսուսում ճաքի արտացոլումն Իրան-Ադրբեջան, Իրան-Թուրքիա հարաբերություններն են: Այս համատեքստում Իրանը շեշտում է Իսրայելի, նաև տարածաշրջանում տնավորված ահաբեկիչների գործոնը՝ բնականաբար, ակնարկելով նաև Թուրքիայի հետևում կանգնած ու այս ամենի մեջ իր առանձնակի շահն ու մոդեռատորությունը պահպանող անգլիացիների մասին: Ընդհանուր առմամբ, տեղի ունեցած տրանսֆորմացիաները նախատեսված ծրագրից որոշակի շեղումներ են: Դրանք հանգեցնում են մի իրավիճակի, երբ Հայաստանի իշխանությունները փորձում են այդ կոնսենսուսն ինչ- որ տեղ պահպանել, որովհետև Հայաստանում իրենց իշխանության մնալու ամենակարևոր նախապայմանը դրանով է պայմանավորված: Եվ որպեսզի այդ կոնսենսուսը պահպանվի, պետք է գոնե ինչ-որ չափով բավարարեն բոլոր շահագրգիռ կողմերի շահերը»:

Վիգեն Հակոբյանի խոսքով, Հայաստանի իշխանություններին չի հաջողվում նշվածն ապահովել, ինչն իր պատճառներն ունի. «Հիմա, ըստ էության, Սյունիքում աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային շահերի լուրջ բախում է տեղի ունենում: Եվ տեսնում ենք, որ Հայաստանն ու մասնավորապես Հայաստանի այդ հատվածը վերածվում են «մինի Սիրիայի», այսինքն՝ աշխարհաքաղաքական և ուժային կենտրոնների շահերի բախման կիզակետ են դառնում: ՌԴ-ն, Թուրքիան, Իրանը ներգրավված են այդ գործընթացում: Հիմա արդեն նաև Հնդկաստանն է ներգրավված, և եթե Հնդկաստանը ներգրավվում է, արդեն գործընթացի մեջ շատ վաղուց Չինաստանն է, ինչի վերաբերյալ ձայնը, կարծում եմ, շուտով ևս կլսենք:

Բնականաբար, Թուրքիայի հետևում Մեծ Բրիտանիան է, Իսրայելի մասնակցությունը կա ու կա, պարզ է նաև, որ այստեղ ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերն էլ են բախվում: Այս գործընթացում Հայաստանը, ինչպես հիմա ասվում է, «ոչ թե սեղանի շուրջ, այլ սեղանի վրա է»: Բոլորը քննարկում են Հայաստանը՝ առանց Հայաստանի որոշիչ մասնակցության: Հսկայական գործընթացներ են տեղի ունենում, որի պայմաններում Վլադիմիր Պուտինը, ըստ էության, Փաշինյանին ասաց՝ թեպետ երեք անգամ հանդիպել ենք, հեռախոսազրույցներ ունեցել, բայց այդ ամենը բավարար չէ, քեզ կանչել եմ այստեղ՝ հասկանալու՝ ի՞նչ ես ուզում, ո՞ւմ հետ ես խաղալու, որտե՞ղ է երաշխիքը, որ եթե որևէ մեկին փորձելու ես քցել, դա մենք չենք լինելու:Դրա համար դիվանագիտական ու կենցաղային լեզվով առաջարկեց «ստուգել ժամերը»»:

Անդրադառնալով Արցախի ուղղությամբ ադրբեջանական կողմի հերթական սադրանքներին, ինչի հետևանքով հայկական կողմը վիրավորներ ունի, Վ. Հակոբյանը շեշտեց. «Այս ամենը պարզ հիմնավորում, բացատրություն ու տրամաբանություն ունի ադրբեջանական տեսակետից: Պուտինի հետ նույն հանդիպման ժամանակ Փաշինյանը միանգամից հայտարարեց, որ տարածաշրջանում կայունություն դեռևս չի հաստատվել, երկրորդ՝ Արցախի կարգավիճակի հարցը բաց է մնում, ինչը պետք է լուծվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, որի համանախագահ է նաև Ռուսաստանը: Այսինքն, Հայաստանի ղեկավարն այդ հանդիպման ժամանակ այդ պահի դրությամբ առկա առաջնահերթությունների մասին խոսեց:

Ասում եմ այդ պահի, որովհետև այդ առաջնահերթությունները Փաշինյանի օրոք բավականին փոփոխական ու իրավիճակային են և կարող են փոխվել ցանկացած պահի: Փաշինյանը սովորաբար յուրաքանչյուր աշխարհաքաղաքական, տարածաշրջանային կենտրոն հանդիսացող մայրաքաղաքում կամ որևէ այլ ուժային կազմակերպությունում ասում է այն, ինչն այդ պահին հաճո է այդ կենտրոնին, կազմակերպությանը: Կամ էլ՝ եթե այդ պահին ամենամեծ ճնշումն այդտեղից է, ինքն ուզում է բավարարել այդ ճնշումն իրականացնողների ամբիցիաները: Այդ պահի դրությամբ արեց հայտարարություններ այն մասին, որ տարածաշրջանը կայուն չէ, ինչպես ուզում է ներկայացնել ադրբեջանա–թուրքական տանդեմը, Ռուսաստանը: Բացի այդ, արեց հայտարարություն այն մասին, որ Հայաստանի համար կարգավիճակի հարցը բաց է, ինչն ուղղակիորեն հակասում է ադրբեջանա-թուրքական ծրագրերին: Այս առումով, ըստ իս, միանշանակ չէ նաև ՌԴ դիրքորոշումը, ինչը չենք կարող ասել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեպքում, որոնք այն համոզմանն են, որ կարգավիճակի հարցը բաց է ու պետք է լուծվի Մինսկի խմբի ձևաչափում»:

Քաղտեխնոլոգի խոսքով, ըստ էության, որպես կոնֆլիկտի անմիջական կողմեր, Հայաստանի ու առնվազն Ադրբեջանի միջև հակասություն կա. «Այսինքն, Ադրբեջանն ասում է Արցախի հարց գոյություն չունի, ու իբրև հարցը լուծել է պատերազմով, իսկ Հայաստանն ասում է՝ այդ հարցը լուծված չէ: ՀՀ իշխանություններն ասում են՝ պատրաստ չեն ներքին լսարանի համար անել հայտարարություններ, որ հարցը լուծված է: Այդ պատճառով Ադրբեջանն էլ ասում է՝ «եթե լուծված չէ, այդ դեպքում կթարմացնեմ հիշողությունդ՝ կկրակեմ, կլինեն վիրավորներ, զոհեր ու համապատասխան ֆոն կձևավորվի, որի պայմաններում քո կոնֆորմիստ բնակչությունը գուցե հենց ինքը ստիպի քեզ համարել, որ այլևս Արցախի հարց գոյություն չունի»: Այսինքն, կա ճնշում, Ադրբեջանն ուղղակիորեն ճնշում է գործադրում հենց Արցախի ճակատում: Մինչդեռ վերջին մեկ տարվա ընթացքում հիմնականում կրակում էին ՀՀ սահմանների ուղղությամբ, ՀՀ տարածքներում, ինչը շատ գեղեցիկ կերպով մարսվում էր Փաշինյանի ու իր թիմի կողմից:

Հիմա ուզում են հասկացնել, որ Արցախի հարցը լուծված է, ու խաղաղապահների գոյությունն Ադրբեջանում նախ՝ ժամանակավոր է, երկրորդ՝ նրանց լինել-չլինելը այդ հակամարտության գոտում նաև Ադրբեջանի ցանկանալու կամ չցանկանալու դաշտում է: Ըստ էության, ճնշում են գործադրում թե՛ ուղղակիորեն Հայաստանի վրա՝ Արցախի մասով, թե՛ հասարակության վրա: Մանավանդ Փաշինյանի ընտրազանգվածի, որը ընտրելով նրան՝ փաստացի ընդունել է նաև պատերազմի արդյունքները՝ որպես բնականոն երևույթ՝ առանց որևէ վերապահումների: Բացի այդ, ճնշում են գործադրում միջազգային որոշ երաշխավոր կազմակերպությունների ու գերտերությունների վրա՝ հասկացնելով, որ այն փխրուն կայունությունը, որը գոյություն ունի, կարող է նաև փոխվել, այդ թվում՝ կարող է բարձրացվել նաև հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի ներկայության անհրաժեշտության կամ արդյունավետության հարցը»:

Հաշվի առնելով տարածաշրջանային երկրների շահերի համատեքստը՝ Վիգեն Հակոբյանը հավելեց. «Ադրբեջանը և իր դաշնակիցները փորձում են ճնշման միջոցով Հայաստանից էլ ավելի շատ զիջումներ կորզել, այդ թվում՝ արդեն նաև Արցախի կարգավիճակի շուրջ: Բացի այդ, դա նաև լրացուցիչ բանակցային ռեսուրս է Ադրբեջանի համար՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը նույնպես բանակցությունները վերահսկելու համաձայնություն է տվել: ԱԳ նախարարների հանդիպումից հետո, կարծես, նաև առաջին դեմքերի հանդիպում է նախապատրաստվում: Համենայն դեպս, հանդիպելու պատրաստակամության մասին փոխադարձ հայտարարություններ են եղել: Ալիևը հայտարարեց, որ եթե Փաշինյանն ուզում է իր հետ հանդիպել, ուրեմն՝ ընդունում է իր նախապայմանները: Այսինքն, ըստ էության, նաև նախապայմաններ է դնում»:

Ամփոփելով՝ Վ. Հակոբյանը նշեց, որ, ցավոք, այս փուլում գերտերությունների համար առաջնայինը Արցախի կարգավիճակի հարցը չէ. «Մինչդեռ աշխարհաքաղաքական առաջնահերթություն է սահմանագծման, սահմանազատման, ինչպես նաև կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal