Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչպե՞ս է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համբավը դրվում հարցականի տակ․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր տեղի է ունենալու «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը։ Թվում է՝ թեկուզ հոբել յանական, բայց, միևնույնն է, հերթական նիստ է: Սակայն իրականում այն բավականին էական ենթատեքստեր ունի, քանի որ հիմնադրամի գործունեության շուրջ բազմաթիվ հարցականներ կան։ Խնդիրն այն է, որ հիմնադրամի աշխատանքի հետ են կապվում չարաշահումների դեպքեր, որոնց մասին մամուլում ու սոցցանցերում շատ է բարձրաձայնվել։ Նախ՝ մի փոքր «պատմական էքսկուրս». իշխանափոխությունից անմիջապես հետո Փաշինյանի կառավարության ուշադրության կենտրոնում հայտնվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը։

Ընդ որում, իշխանություններն ամեն կերպ ջանում էին ցույց տալ, թե նախկինում հիմնադրամի գումարների ծախսման հետ կապված չարաշահումներ են եղել, իսկ դա ազդել է հիմնադրամի համար միջոցներ ներգրավելու խնդրի վրա։ Դրանով էր պայմանավորված, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերից մեկում Փաշինյանը հայտարարում էր, թե հիմնադրամը դարձել է Սփյուռքի կողմից ՀՀ իշխանությունների նկատմամբ վստահության ցուցիչ, իսկ հիմնադրամի գործունեությունը վերլուծելիս կարելի է իմանալ, թե ինչ մտահոգություններ են ի հայտ գալիս սփյուռքում։

Ըստ այդմ, Փաշինյանն ընդգծում էր կոռուպցիան արմատախիլ անելու անհրաժեշտությունը՝ փորձելով այդպիսով ցույց տալ, թե իր իշխանության օրոք Սփյուռքից և Հայաստանից միջոցներ հանգանակած անձինք կարող են վստահ լինել, որ հիմնադրամի գումարների ծախսումը լինելու է թափանցիկ ու հասցեական։ Ի դեպ, Փաշինյանի կառավարման շրջանում գոնե հանգանակված գումարների ավելացման տեսքով վստահության որևէ նշույլ չնկատվեց:

Եվ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարների համալրման նպատակով ամենաշատ նվիրատվությունները և հանգանակությունները տեղի ունեցան միայն պատերազմի ընթացքում՝ հաշվի առնելով Հայաստանի ու Արցախի ծանր վիճակը և լուծման ենթակա խնդիրների ողջ բազմազանությունը։ Սակայն հետագայում պարզվեց, որ աշխարհասփյուռ հայության կողմից հանգանակված և «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված ֆինանսական միջոցների մի զգալի մասը չի ծառայել իր նպատակին։ Եվ պատահական չէր, որ ակտիվ խոսակցություններ էին ծավալվում այն մասին, թե իշխանությունները քամուն են տվել պետական ֆինանսական միջոցները, պետբյուջեում չկան անհրաժեշտ գումարներ, և դրանք լրացնելու համար իշխանություններն անհրաժեշտ գումարները հիմնադրամի հաշվից են վերցրել իրենց տնօրինության տակ և, ըստ այդմ, ինչպես ցանկանում, այնպես էլ ծախսում են։

Ի վերջո, այս հարցի շուրջ բարձրացված աղմուկից հետո իշխանությունները ստիպված եղան խոստովանել, որ հիմնադրամի հաշվից 52 մլրդ դրամ գումար, որը կազմում է 107 միլիոն դոլար, փոխանցվել է պետբյուջե և անմիջականորեն հայտնվել կառավարության տնօրինության տակ։ Սա տեղի է ունեցել այն դեպքում, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կանոնադրության համաձայն, հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի։ Բնականաբար, հիմնադրամում հավաքագրված գումարների չարաշահումների հարցը նաև այդ հաստատության նկատմամբ անվստահության պատճառ կարող է դառնալ և աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչներն ուղղակի կարող են խուսափել գումարներ հանգանակելուց։

Թերևս դրանով էր պայմանավորված, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որն ի պաշտոնե հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, հարկադրված եղավ հիմնադրամի շուրջ խորացող անվստահության հետ կապված հայտարարություն անել, թե ստիպված է միջազգային աուդիտ հրավիրել։ Սակայն հետաքրքրական է, որ միջազգային աուդիտորական ընկերությունն այդպես էլ չհաստատեց գումարների ծախսագրումը և բավարարվեց միայն նշելով, որ կառավարության կողմից ներկայացված հաշվետվությունն իր բովանդակությամբ չի հակասում հիմնադրամի կոնոնադրությանը։

Ուշադրություն դարձրեք, խոսքը վերաբերում է հաշվետվության համապատասխանությանը հիմնադրամի կանոնադրությանը, սակայն հատկանշական է, որ հաշվետվության մեջ բացակայում է կապը հիմնադրամից փոխանցված գումարների և ծախսերի միջև։ Եվ չնայած մամուլում պարբերաբար հրապարակումներ են լինում գումարների վատնման ու ոչ թիրախային օգտագործման դեպքերի մասին, սակայն իրավապահ մարմինները այսքան ժամանակ անգամ որևէ փորձ չեն արել դրանց հիման վրա ստուգումներ իրականացնելու համար։ Ուստի բնական է, որ այս ամենին զուգահեռ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրելու նպատակով ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների նախաձեռնությամբ իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով։

Սակայն այս հարցում էլ շահերի բախման երևույթ է առաջ գալիս, քանի որ հանձնաժողովի անդամների գերակշիռ մասն իշխանական խմբակցությունից է, և արդեն պարզ է, թե նրանք ինչպիսի շահագրգռվածություն են ցուցաբերելու գումարների ծախսագրումները ստուգելու մասով։ Ստացվում է, որ դեռևս ԱԺ քննիչ հանձնաժողովը չի ավարտել իր աշխատանքը, սակայն հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, նիստ հրավիրելով ու հաստատելով հարցականի տակ դրված հաշվետվությունը, ըստ էության, լեգիտիմացնելու է գումարների վատնումները և չարաշահումները։ Իսկ դա անասելի վնաս կհասցնի այս խոշորագույն համահայկական կառույցի համբավին և հետագա գործունեությանը:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal