Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թուրք-ադրբեջանական լոբբինգի վտանգները Ռուսաստանի համար. գոր­ծու­նե­ու­թյու­նը կվե­րա­ուղղ­վի դե­պի այլ նպա­տակ­ներ՝․ «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

realtribune.ru-ն «Ազդեցության գործակալները. ով և ինչպես է լոբբինգ անում Ադրբեջանի շահերը Ռուսաստանում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան, ինչպես նաև Ռուսաստանում տեղի ունեցած մի շարք աղմկահարույց միջադեպերը արդիականացրել են Ռուսաստանի դաշնային և տարածաշրջանային իշխանությունների ներքին քաղաքականության, ինչպես նաև Կրեմլի արտաքին քաղաքականության վրա սփյուռքի ազդեցության մասին քննարկումները։

IA Realist-ը մեջբերել է «Ռեգիոնների ակումբ» Տելեգրամ-ալիքի փորձագետների՝ Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա ադրբեջանական լոբբիի ազդեցության վերաբերյալ վերլուծական գրառման ամբողջական տեքստը. «Ռուսաստանում ադրբեջանական լոբբինգը թերևս ամենաակտիվն ու արդյունավետն է։ Նման բան (շատ ավելի փոքր մասշտաբով) տեղի է ունենում նաև այլ երկրներում, օրինակ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։ Ի դեպ, շատ խորհրդանշական է, որ այս տարի Ռուսաստանում ադրբեջանական համակարգային լոբբին նշել է իր 20-ամյակը։

2001 թվականին է ստեղծվել Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը (2017 թվականին այն լուծարվել է Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի կողմից)։ Հինգ տարի անց այն ստացել է «պետական պատվերի» ձև. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, շնորհավորելով ադրբեջանական ժողովրդին աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա առիթով, կոչ է արել «աշխարհի առաջատար երկրներում ձևավորել ուժեղ ադրբեջանական լոբբի»։

Այս տարվա ամենաաղմկահարույց իրադարձություններից մեկը եղել է Նովոսիբիրսկում տեղի ունեցած միջադեպը, երբ ադրբեջանական սփյուռքի անդամները պահանջում էին գրեթե Լինչի դատաստանի ենթարկել ճանապարհային ոստիկանության աշխատակցին: Ինչպես նաև աղմկահարույց է եղել հակամարտությունը Նովիե Վատուտինկիում։ Որպես ազդեցության օրինակ կարելի է նշել Սանկտ Պետերբուրգի երկու նահանգապետների (Բեգլով և Պոլտավչենկո) Բաքվի արմատները և թուրք-ադրբեջանական բիզնեսի հետ նրանց սերտ հարաբերությունները։ Դա թույլ է տվել այդ բիզնեսին 10 տարվա ընթացքում հյուսիսային մայրաքաղաքում իրականացնել շուրջ 50 միլիարդ ռուբլու շինարարական ծրագրեր (Արևմտյան արագընթաց մայրուղի, Լախտակենտրոն, Պուլկովո օդանավակայան և այլն):

Պարբերաբար հիշատակվող մեկ այլ օրինակ է մոսկվայաբնակ ադրբեջանցի գործարար Գոդ Նիսանովի վիթխարի ազդեցությունը Ռուսաստանում (պարբերաբար նշվում է նրա բարեկամությունը Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ)։ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախկին պատգամավոր Կոնստանտին Զատուլինը մշտապես կշտամբել է մի շարք ռուս հրապարակախոսների (Միխայիլ Շվիդկոյ, Միխայիլ Գուսման, Սերգեյ Մարկով, Մաքսիմ Շևչենկո, Իգոր Կորոտչենկո) Ադրբեջանի շահերի բացահայտ լոբբինգի համար։ Ռուսաստանի Դաշնության համար ադրբեջանական սփյուռքի գործունեության առանցքային խնդիրների շարքում են այդ սփյուռքի կամակատարների ներթափանցումը ուժային կառույցներ, ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների կողմից անվտանգության մասնավոր ընկերությունների ցանցի ակտիվ ստեղծումը, շրջանների առանցքային շուկաների վերահսկողությունը, տարբեր մակարդակի պաշտոնյաների ներառումը կոռուպցիայի մեջ, շփումը Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ:

Ադրբեջանական սփյուռքի ազդեցության առանցքային շրջաններն են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Մոսկվայի մարզը, Խանտի-Մանսիյսկի Ինքնավար Մարզը, Յամալո-Նենեցական Ինքնավար Մարզը, Նովոսիբիրսկի մարզը, Պրիմորսկի երկրամասը։ Ադրբեջանի (և նրա սփյուռքի) ամենասերտ կապը Թուրքիայի հետ ինքնաբերաբար վտանգներ է ստեղծում Ռուսաստանի Դաշնության համար։ Իսկ այդ սփյուռքի զգալի ազդեցությունը մի շարք մարզերի էլիտաների վրա աղավաղում է ներքաղաքական կյանքն ու տնտեսությունը։ Հետաքրքիր է, որ դեռ տասը տարի առաջ համարվում էր, որ Ռուսաստանի Դաշնությունում ադրբեջանական սփյուռքի լոբբինգի հիմնական նպատակը Անդրկովկասում Մոսկվայի վերակողմնորոշումն է Հայաստանից Ադրբեջանին։ Իրավիճակն այժմ կտրուկ փոխվել է: Նախ՝ Ադրբեջանը հասել է իր հիմնական նպատակին, այն է՝ Ղարաբաղը վերադարձնելը։

Երկրորդ հերթին՝ ի հայտ է եկել այլընտրանքային և շատ ավելի գրավիչ ուժի կենտրոն՝ Թուրքիան իր «թուրքական աշխարհի» գաղափարով, որն իր մեջ ներառում է նաև մի շարք ռուսական տարածքներ։ Միաժամանակ Ռուսաստանում մնում է ազդեցության այն հզոր ցանցը, որի կորիզը ադրբեջանական ծագում ունեցող խոշոր գործարարներն են։ Իհարկե, ոչ ոք չի լքի այդ ցանցը, նրա գործունեությունը կվերաուղղվի դեպի այլ նպատակներ՝ հավանաբար, համաձայնեցված Թուրքիայի հետ։

Նոյեմբերի 17-ին թուրքական արմատական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության առաջնորդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է ներկայացրել, այսպես կոչված, «թյուրքական աշխարհի քարտեզը», որն ընդգրկում է Ռուսաստանի բազմաթիվ տարածքներ։ Դրանք են Ղրիմը, Կրասնոդարի երկրամասը, Ռոստովի մարզը, Հյուսիսային Կովկասի դաշնային տարածաշրջանի վեց հանրապետությունները, Օրենբուրգի մարզը, Թաթարստանը, Բաշկորտոստանը, Չուվաշիան, Հարավային Սիբիրի դաշնային շրջանը, Ալթայը, Տուվան, Խակասիան և Յակուտիան։ Համապատասխանաբար, ադրբեջանական ողջ սփյուռք-լոբբիստական ցանցի ուժը կարող է կենտրոնանալ այդ տարածաշրջանների վրա, ինչը իր հերթին կարող է հանգեցնել Ռուսաստանի միասնության թուլացմանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal