Yerevan, 15.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ռոբերտ Քոչարյանը շատ գեղեցիկ ձևով պատռում է Փաշինյանի ստի դիմակը»

INTERVIEW

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր օֆլայն ձևաչափով հանդես եկավ մամուլի ասուլիսով, որտեղ անդրադարձավ մի շարք արդի հարցերի:  Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը, անդրադառնալով ասուլիսին, Past.am-ի հետ զրույցում նախ նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին արդեն հաղթում է նաև Փաշինյանի ավանդական հարթակներում:

«Ինչու, որովհետև մենք տեսնում ենք, որ Փաշինյանն սկսել է ավելի ու ավելի հեռանալ լրագրողներից ու ժողովրդից, ինքն այլևս իր ուղիղ եթերների ժամանակ անջատում է մեկնաբանելու հնարավորությունը: Փաշինյանը նախօրոք է հարցեր ընտրում իր օգնականի միջոցով, ինքն այլևս չի տալիս օֆլայն հարցազրույցներ: Այսինքն, առավելագույնս փորձում է պատսպարվել իրեն ոչ դուրեկան հարցերից կամ լրատվամիջոցներից: Հիմա մենք կարող ենք տեսնել, որ Ռոբերտ Քոչարյանը, ի տարբերություն Փաշինյանի, ավելի ու ավելի բաց ֆորմատներով է ելույթներ ունենում: Ու այսօր մենք տեսանք, որ  օֆլայն ասուլիսին ներկա էին նաև այնպիսի լրատվամիջոցներ, որոնք համարվում են Ռոբերտ Քոչարյանի և իր թիմի դեմ ամենաշատն աշխատող ԶԼՄ-ները: Այդուհանդերձ, Քոչարյանը շատ հանգիստ լսեց նրանց հարցերն ու պատասխանեց: Այսինքն, կարճ ասած, կարելի է ասել, որ Ռոբերտ Քոչարյանը այս ուղղությամբ ևս լիդերությունն իր ձեռքը վերցրեց: Կարելի է ասել, որ այս հարթակում էլ Քոչարյանը հաղթեց Փաշինյանին»,-ասաց մեդիափորձագետը:

Անդրադառնալով ասուլիսի բովանդակային հատվածին, մասնավորապես նաև Արցախի բանակցային գործընթացի շուրջ  Փաշինյանի հայտարարություններին ի պատասխան հնչեցված գնահատականներին՝ Տ. Քոչարյանը մի քանի շեշտադրում արեց.  «Ռոբերտ Քոչարյանը թե՛ այս ասուլիսի ժամանակ, թե՛ ընդհանրապես, մի յուրահատկություն ունի: Նա շատ լավ վերլուծում է իրավիճակը, շատ լավ բացահայտում է հնարավոր սցենարները, որոնք կարող են բխել տվյալ իրավիճակից: Նա նաև շատ գեղեցիկ ձևով պատռում է Փաշինյանի ստի դիմակը: Եվ այս ասուլիսի ընթաքում ոչ միայն վերոնշյալ, այլև բազմաթիվ այլ հարցերում շատ հստակ պատասխաններ տրվեցին բոլոր այն հարցերին, որտեղ Փաշինյանը փորձել է մոլորեցնել հասարակությանը»:

Տիգրան Քոչարյանի հետ զրույցում անդրադարձանք նաև Փաշինյանի հայտարարություններին ի պատասխան նաև Արցախից հնչեցված հայտարարություններին:

«Փաշինյանը վերջին առնվազն երեք տարիներին ու առնվազն պատերազմից հետո շատ արագ փորձում է ի մի բերել մի պլան, որի հիմնական նպատակն է Արցախը կա՛մ ամբողջապես հանձնել Ադրբեջանին, կա՛մ առավելագույնս այնպես անել, որ Հայաստանը ձեռքերը լվանա Արցախից ու փորձի Արցախն այլ պետությունների համար խնդիր դարձնել: Չստացվեց նշվածն իրականացնել  պատերազմով, որովհետև վերջին պահին ՌԴ-ն իր խաղաղապահների միջոցով եկավ ու փորձեց պահպանել Արցախի գոնե ինչ-որ մասը, ու այդ պլանը տապալվեց: Իսկ հիմա փորձում է այնպես անել, որ Արցախը գցի արցախցիների կամ Ռուսաստանի գրպանը՝ փորձելով ասել, թե «Հայաստանն ի՞նչ կապ ունի իրենց հետ»: Փաշինյանի ասածների ու քայլերի ամբողջ տրամաբանությունը նշվածի մեջ է: Մենք կարող ենք նաև տեսնել, որ  հանրային դիսկուրս են գցում մի թեզ, թե իբրև Արցախն այլևս մերը չէ, Արցախի հարցը Ռուսաստանի ու Ադրբեջանի որոշելիքն է: Շատ սխալ մոտեցում է  սա: Մեծ հաշվով, Փաշինյանը «Արցախը Հայաստան է և վերջ»՝ իր ասածից շատ սահուն կերպով անցավ «Արցախը Հայաստան չէ և վերջ»-ին: Իսկ ինչ է պետք Փաշինյանին՝ ձերբազատվել Արցախից, այնուհետև առավելագույնս թուլացնել Ռուսաստանի մանևրելու  հնարավորությունները տարածաշրջանում: Ու, ի վերջո, ինչ-որ ձևով  հասնել մի իրավիճակի, ըստ որի, հնարավոր կլինի հասնել ռուսական ռազմաբազայի հեռացմանը, վերջնականապես Հայաստանի ապագան կապել Թուրքայի և այդ երկրի հետևում կանգնած ուժերի հետ, որոնք և բերեցին Փաշինյանին ու մինչև հիմա իշխանության գլխին են պահում: Ամբողջ հարցը դա է: Վերջապես ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱՀ ԱԺ-ն արձագանքեցին, թեպետ մի փոքր ուշացած: Այնուամենայնիվ, իրենք երևի թե արդեն հասկացան, որ իրենց, ռուսերեն ասած, «поматросили и бросили», և այլևս ո՛չ Ա. Հարությունյանը, ո՛չ էլ Արցախի որոշ պատգամավորներ, նաև ԱՀ խորհրդարանը հետաքրքիր չեն Փաշինյանին ու շատ արագ իրենք կարող են ընդհանրապես քաղաքականության լուսանցքում մնալ»,- ամփոփեց Տ. Քոչարյանը:

Աննա Բադալյան

Grigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about Fraudsters