Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ավելի ու ավելի վատ ենք ապրելու, սիրելի՛ «հպարտ քաղաքացիներ»․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

2022 թվականը խոստանում է սոցիալտնտեսական առումով բավական բարդ տարի լինել։ Խնդիրն այն է, որ երկրում տնտեսական միջավայրի վրա բացասական ազդող լրացուցիչ գործոններ են ստեղծվել, որոնցից առաջնահերթը, այս իշխանությունների գոյությունից զատ, անասելի գնաճն է։ Ճիշտ է՝ ընդհանուր առմամբ էներգակիրների գների բարձրացման և մատակարարման շղթաների խաթարման պարագայում ամբողջ աշխարհում գնաճային տրամադրություններ են նկատվում, սակայն այս պարագայում Հայաստանում գների աճի տեմպերը մի յուրահատուկ անտրամաբանական բարձրացմամբ են արտահայտվում։ Ավելի ստույգ՝ համաշխարհային շուկայի գնանկմանը Հայաստանի տնտեսությունն արձագանքում է շատ դանդաղ ու դժվար, իսկ թանկացումներին՝ րոպեական, և շատ դեպքերում, օգտագործելով համաշխարհային գների փոփոխության առիթը, անհարկի թանկացում է կատարվում։

Հատկապես անհանգստացնող է պարենային ապրանքների գների բարձրացումը, ինչը ոչ միայն լուրջ սոցիալական, այլ նաև պարենային անվտանգության հարց է։ Պարզ է, որ բարդ աշխարհաքաղաքական դիրքում գտնվող Հայաստանի համար առանցքային պետք է լինի պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը։ Եվ դրանով էր պայմանավորված, որ կորոնավիրուսի համավարակի տարածմանը զուգահեռ Փաշինյանը խոստանում էր, որ Հայաստանում խթանելու են գյուղատնտեսության զարգացումը և պարենային արտադրանքի ծավալների ավելացումը, սակայն, ինչպես Փաշինյանի մյուս պոպուլիստական հայտարարությունները, այս խոստումները ևս մնացին լոկ խոսքերի մակարդակով՝ օդից կախված։ Գյուղնախարարության լուծարումից հետո գյուղոլորտը, մեծ հաշվով, դուրս է մնացել հատուկ հոգածությունից, իսկ իշխանությունների տեսադաշտը ասֆալտ փռելուց այն կողմ չի անցնում։

Չէ՞ որ գյուղատնտեսությունը կլիմայական պայմաններից կախված տնտեսության ամենառիսկային ճյուղերից է, որի արդյունքները տեսնելու համար ժամանակ և մեծ ջանքեր են պետք, իսկ ասֆալտ փռելու գործընթացը միանգամից տեսանելի է ու մեծ ժամանակ չի պահանջում։ Սրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ Արցախից մեծ քանակությամբ պարենային ապրանքներ էին գալիս Հայաստան, իսկ պատերազմից հետո Արցախի տարածքների կորուստի արդյունքում իրավիճակն այնքան բարդ է, որ նույնիսկ Հայաստանից այնտեղ մթերք արտահանելու անհրաժեշտություն կարող է առաջանալ։ Կարճ ասած՝ պարենային ապահովության առումով մեր տնտեսությունն ինքնաբավ չէ, ինչը Հայաստանին չափից ավելի մեծ կախվածության մեջ է դնում արտաքին շուկաներից ու այնտեղ տեղի ունեցող տեղաշարժերից։

Օրինակ՝ Հայաստանը հացահատիկը մեծամասամբ ներկրում է Ռուսաստանից, և եթե Ռուսաստանում հացահատիկի բերքի նվազում նկատվի, ապա Հայաստանն անմիջապես իր վրա կզգա դրա հետևանքները։ Սակայն այլ հանգամանքներ ևս կան, որոնք շուկայում նկատվող գնաճի մակարդակն ավելի են բարձրացնելու։ Մասնավորաբար, խմելու ջրի գինը հունվարի 1-ից արդեն բարձրացել է 20 դրամով։ Այնինչ, 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե «Վեոլիա ջուր» ընկերության հետ ձեռք են բերել պայմանավորվածություն, որ մինչև 2024 թվականը ջրի գինը չի բարձրանա։ Իսկ այժմ նույն Փաշինյանը ջրի թանկացումն արդարացնելու համար նշում է, որ եթե ջրի գինը հիմա չբարձրանա, ապա 2024 թվականին այնքան կբարձրանա, որ շատ մեծ տարբերություն կտա։ Չնայած զարմանալի ոչինչ չկա, այդ ե՞րբ է Փաշինյանը կատարել ժողովրդին տված իր խոստումները, որ հիմա էլ կատարեր։

Եվ ահա, ջրի թանկացմանը հաջորդում է նաև էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշումը։ Իսկ էլեկտրաէներգիայի թանկացման հիմնական պատճառներն ատոմակայանի համար վերցված վարկերի բեռն ու «Գազպրոմ» ընկերության նկատմամբ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի խնդրի հետ կապված պարտավորությունների չկատարումն է։ Այսինքն, խնդիրը բացարձակ ՀԷՑ-ը չէ, ինչպես ոմանք փորձում են մատուցել, այլ այն, որ այս իշխանությունները չեն կարողացել արդյունավետ կառավարել էներգետիկ ոլորտը, որի արդյունքում ֆինանսական ճեղքվածք է առաջացել, որը լցնելու ծանրությունը դրվելու է հասարակ սպառողների ուսերին։ Թանկացումների այս շղթային շուտով գումարվելու է նաև գազի թանկացումը։

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հունվարի 13ին գազի սակագների վերանայման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` առաջարկելով ՀՀ բոլոր սպառողների համար սահմանել միասնական սակագին։ Եվ համապատասխան որոշման կայացման դեպքում Հայաստանում սպառողներին մատակարարվող գազի սակագինը ապրիլի 1-ից կբարձրանա 6 տոկոսով։ Ջրի, գազի ու էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում տնտեսվարողները, բնականաբար, փորձելու են իրենց ծախսերի աճը փոխհատուցել ծառայությունների ու ապրանքների գների բարձրացմամբ։ Ստացվում է, որ Հայաստանը բախվում է գների բարձրացման հետ կապված կատաստրոֆիկ մի վիճակի՝ այն դեպքում, որ ոչ շատ վաղուց Փաշինյանը հավաստիացնում էր, թե Հայաստանում «ապոկալիպտիկ թանկացումներ» չեղան և չեն էլ սպառնում։ Դե, Փաշինյանը 2018-ին ու դրանից առաջ էլ նախկիններին մեղադրում էր, թե գազի գինը շատ բարձր է, խոստանում էր, թե իշխանության գալու դեպքում գազի գինը կնվազի: Բայց իշխանության գալուց մի քանի ամիս անց հպարտորեն հայտարարեց, թե... գազը չի թանկանա:

Բայց նույնիսկ այս խոստումը կատարել նրան չհաջողվեց: Մի խոսքով՝ ներկայիս սոցիալ-տնտեսական դրությունը «ապոկալիպտիկ» է, քանի որ քաղաքացիների եկամուտների աճ չկա, բայց կա գործազրկության և արտագաղթի աճ, իսկ գնաճային ֆոնն այլևս անտանելի է։ Թեպետ սա, երևի թե, սպասելի էր, իսկ իշխանություններն էլ, կարծես թե, հանգիստ են տանում այսպիսի զարգացումները. թերևս վստահ են, որ մեր հասարակության մեջ մոտ մի 680 հազար մարդ կա, որ նույնիսկ թանկացումների դեպքում է «լավ ապրելու» և ապաշնորհ իշխանությունների առաջ իր պահանջները դնելու փոխարեն նախընտրելու է համակերպվել ստեղծված իրավիճակի հետ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal