Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հակոբը բարի էր, ընկերասեր, սկզբունքային». սեփական մարմնով են ծածկել վիրավոր զինծառայողին. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հակոբը տան սիրելին է՝ տատիկ-պապիկի, ծնողների, քեռու, բոլորի ուշադրության ու սիրո կենտրոնում: Երկու ամիս էր մնացել զորացրվելուն, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Ծառայում էր Մատաղիսի մոտոհրաձգային վաշտում, հետևակի մարտական մեքենայի նշանառու օպերատորն էր: Հակոբի քեռին՝ Տիգրանը, նշում է՝ ծառայությունը սկզբնական փուլն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում, այնտեղ տանկի ու հետևակի մարտական մեքենայի մասնագետներ են պատրաստում: «Զորամասի հրամանատարն անձամբ գալիս ու ընտրում էր բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների: Մի օր եկել, հարցրել էր, թե ով է սովորում բնական գիտությունների ուղղությամբ, Հակոբն, իհարկե, արձագանքել էր: Հետո հրամանատարն ասել էր, թե՝ «արի, քեզ տանկիստ դարձնեմ»:

No description available.

Չնայած նրան, որ սկզբում քրոջս տղան մերժել էր, բայց զորամասի հրամանատարն, ի վերջո, համոզել էր նրան: Արդյունքում պատրաստություն էր անցել, ստացել հետևակի մարտական մեքենայի նշանառու օպերատորի պաշտոն և տեղափոխվել Մատաղիս»,«Փաստի» հետ զրույցում ասում է Տիգրանը:

No description available.

Տղան անսպառ հետաքրքրություն ուներ բնական գիտությունների նկատմամբ: «Դեռ փոքր տարիքից մաթեմատիկայով ու ֆիզիկայով սկսեց հետաքրքրվել, իր մեջ մեծ սեր կար բնական գիտությունների նկատմամբ: Արդյունքում որոշեց, որ պետք է ընդունվի ԵՊՀ-ի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Վեց ամսվա ուսանող էր, երբ զորակոչվեց բանակ: Նպատակներ ուներ, մոտիվացիա՝ ևս: Ցանկանում էր խորանալ մասնագիտական ուղղությամբ, Հայաստանում IT կազմակերպություն ստեղծել, իրականություն դարձնել իր երազանքները: Միշտ բերում էր Սթիվ Ջոբսի օրինակը, հետաքրքրվում նրա կենսագրությամբ, ասում՝ ավտոտնակում, ընկերոջ հետ հայտնագործություններ անելով՝ նա հասել է մեծ բարձունքների, եթե հասարակ մարդ լինելով՝ կարողացել է դա անել, ինչո՞ւ ես կամ մեկ ուրիշը չի կարող»,-պատմում է Տիգրանը: Ասում է՝ լիդերի բնավորություն ուներ, սիրում էր ամեն հարցում առաջնորդ լինել:No description available.

«Անչափ բարի էր, նպատակասլաց, ընկերասեր, սկզբունքային, սրանք այն հատկանիշներն են, որոնք բնորոշում են Հակոբին»,-հավելում է մեր զրուցակիցը:No description available.

Վստահաբար, այս հատկանիշներն առաջնորդել են Հակոբին ծառայության ողջ ընթացքում, հետո նաև մարտի դաշտում: «Ծառայությունից երբեք չի դժգոհել, այո, ինչպես բոլորը, ինքն էլ դժվարություններ ունեցել է, բայց պատվով է հաղթահարել դրանք: Հնարավորություն ուներ տանն ավելի մոտ ծառայելու, բայց ասում էր՝ որտեղ գնացել եմ, այնտեղ էլ պիտի ծառայեմ ու զորացրվեմ: Երկու զորամասերից իր ծառայակից ընկերները հիմա շատ հաճախ են գալիս մեր տուն, զրուցում ենք, պատմություններով փոխանակվում: Սիրված ընկեր է եղել, վառ անհատ»,-հավելում է Հակոբի քեռին:No description available.

Բայց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, որը բոլորի կյանքը գլխիվայր շուռ տվեց, անգամ նրանց, ովքեր մարտի դաշտում չէին: «Սեպտեմբերի 26-ին զանգահարեց, երևի մեկ ժամից ավելի զրուցեցինք տարբեր թեմաներից, հաջորդ օրը սկսվեց պատերազմը: Տպավորվել է այդ օրը, կիրակի էր, գնացել էինք ամառանոց, հարևանից տեղեկացանք, որ Արցախում պատերազմ է սկսվել: Հետո արդեն իր ծառայակից ընկերներն են պատմում այդ օրվա մասին: Ասում են՝ կիրակի էր, ուշ արթնացանք, հասկացանք, որ մարդ չկա զորամասի տարածքում: Դրա դիմացը՝ Մատաղիսի լանջին, կար տարածք, որտեղ զինվորները կրակային պարապմունքներ էին անցկացնում: Տղաներն այդ հատվածում ծուխ են նկատում, տեսնում, որ կրակում են, անգամ զարմանում, թե առավոտյան այս ինչ են անում: Այդ պահին իրենց մոտով արտասվելով զինվոր է անցնում, հարց ու փորձ են անում, թե ինչ է պատահել, արձագանքում է՝ տղերք, պատերազմ է:No description available.

Բնական է՝ արագ-արագ հանդերձավորվել են, գնացել ընկերների մոտ՝ դեպի Թալիշի ուղղությամբ 101 դիրքը: Ընկերները պատմում են՝ պատերազմի ժամանակ այս դիրքում մի պահ շրջափակման մեջ են հայտնվել: Իրենց վաշտով որոշում են դուրս գալ շրջափակումից: Այդ ժամանակ բոլորի մոտ նռնակ է լինում: Հակոբն ընկերներին ասում է՝ եթե հանդիպենք թշնամուն, կվազեմ իրենց կողմ, հնարավոր է՝ չհասցնեմ իմ նռնակի օղակի քաշել, ձեր մոտ եղած նռնակները կնետեք իմ ուղղությամբ ու կհեռանաք, հանկարծ չսպասեք: Տղաներից մեկն ասել է՝ ես նման բան անել չեմ կարող, Հակոբը ժպտալով պտտվել է՝ իսկ ես կանեմ: Ընկերներն ասում են՝ սկզբում չհասկացանք, թե ինչ է ուզում ասել, հետո վերլուծեցինք ու, անկախ մեզանից, արտասվեցինք: Բարեհաջող կերպով քայլելով հասնում են Մատաղիսի մատույցների մոտ: Տղաներին ասում է՝ դուք գնացեք, այդ ընթացքում զորքը պետք է նահանջ, զորաշարժ կատարեր: Իսկ ինքը նստում է քարին ու ասում՝ պետք է սպասեմ մինչև Դավիթը գա, Դավիթն իր ամենամոտ ընկերն էր: Մինչև Դավիթը չգա, ես այստեղից ոչ մի տեղ չեմ գնալու: Տղաների մի մասը տեղավորվում է մեքենաների մեջ ու հեռանում, իսկ ինքը մինչև գիշերվա ժամը երեքը սպասում է Դավիթին: Դավիթը գալիս է, և միասին վերջին մեքենաներով գնում են Ալաշան տեղամաս»,-հավելում է Տիգրանը:No description available.

Հակոբի հետ վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 12-ի երեկոյան: «Զանգեց, զրուցեցինք, բնական է՝ անհանգստանում էինք, հարցնում՝ որտեղ է: Ամեն ինչ այլաբանորեն էր ներկայացնում, ասում էր Բուսաբանական այգում ենք, այդ կերպ ցանկանում էր բացատրել տեղանքը, հուշել, որ անտառներում են: Հետո ասաց՝ հնարավոր է մի քանի օր չզանգահարեմ, բայց ամեն ինչ նորմալ է: Ինքը գիտեր, որ հաջորդ օրը պետք է գնա մարտական առաջադրանքի»,-հավելում է զրուցակիցս: Իսկ հետո՝ դադար, երկուսս էլ գիտենք, թե հաջորդիվ ինչի մասին պիտի զրուցենք… Հակոբը զոհվել է հոկտեմբերի 13-ին՝ Մատաղիսի բարձունքի 530 դիրքում: «Հյուսիսային սահմանի հայտնի դիրք է, որը թշնամին ցանկացել է անընդհատ ճեղքել, Մատաղիսն արդեն գրավված է եղել: Թշնամին որոշել է այդ ուղղությամբ ճեղքել, խորանալ դեպի Մարտակերտի «Եղնիկներ»: Մատաղիսի զորքը պահել է այդ դիրքը, տղաները մինչև վերջ պայքարել են, չեն նահանջել: Այդ հատվածում բավականին շատ զոհեր են եղել: Հակոբի ու մյուս տղաների զոհվելու մասին իրար չճանաչող մարդիկ՝ ժամկետայիններն ու կամավորականները, նույն բանն են պատմում, այսինքն՝ նրա ու մյուս տղաների մահվան հանգամանքներն արդեն կարող ենք որպես փաստ ներկայացնել:

Հոկտեմբերի 13-ին իրենք հասել են 530 դիրք, մեծ թվով վիրավորներ են եղել, անցել են պաշտպանության: Տղաները մեկ բառով են բնորոշում ամեն ինչ՝ ահավոր էր, հնարավոր՝ արգելված ու չարգելված զենք էին օգտագործում այդ դիրքի ուղղությամբ: Հակոբն աբովյանցի կամավորականի հետ սկսում է դիրքից վիրավորներին տարհանել, 23 հոգու դուրս են բերում, վերադառնում են 24-րդի՝ Հարութի հետևից: Ժամկետային զինծառայող է լինում, ունենում է ողնաշարի վնասվածք: Տղաներն ավտոմատներով ֆիքսում են նրա մեջքը, որ կարողանան բարձրացնել ու տեղափոխել: Հանկարծ ավիացիայի ձայներ են լսում, բոլորը պնդում են, որ ԱԹՍ չի եղել: Ձայները լսելով՝ Հակոբն ու Դավիթն իրենցով ծածկում են վիրավոր զինծառայողին: Բեկորային վնասվածքներ են ստանում, այդ ժամանակ ահագին զոհեր ենք ունենում: Իրենք փրկում են այդ տղային, փառք աստծո՝ ողջ է, ասում են, որ արդեն լավ է: Բայց, ավաղ, Հակոբն ու կամավորական Դավիթ Գրիգորյանը բեկորային վնասվածքների հետևանքով զոհվում են»,-եզրափակում է Տիգրանը՝ հավելելով՝ բոլորն են հերոս, քանի որ մինչև վերջ կանգնել են ու պայքարել: Վրա է հասնում զրույցի ընթացքում երկրորդ լռությունը, չգիտեմ՝ էլ ի՞նչ հարցնեմ...

Հ. Գ. Հակոբ Պետրոսյանը Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, ինչպես նաև Արցախի պաշտպանական բանակի վեցերորդ պաշտպանական շրջանի (Մատաղիսի) «Անձնուրաց պաշտպան» մեդալով՝ զորամասի հրամանատարի կողմից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal