Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դավիթ Գալստյանին մեղադրում են խարդախություն կատարելու և փաստաթուղթ կեղծելու մեջ

INTERVIEW

«Անորակ հրթիռների» գործով Դավիթ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը)։

Այս թեմայի մասին զրուցել ենք Դավիթ Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանի հետ։

Հարցին, թե արդյո՞ք կարող էր պաշտոնական փաստաթուղթ կեղծել փաստաբանն ասաց. «Դավիթ Գալստյանին մեղադրում են խարդախություն կատարելու և փաստաթուղթ կեղծելու մեջ։ Պարզապես զավեշտալի են այս մեղադրանքները։ Դրանք հիմնավորող գեթ մեկ ապացույց առկա չէ գործում։ Որևէ անդրադարձ չկա պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցներին։ Այդ ուղղությամբ որևէ գործողություն չի կատարվել։ Իրականացվել է միակողմանի, սուբյեկտիվ, բացահայտ ապօրինի նախաքննություն։ Մենք խոսել ենք հրթիռների անորակ լինելու պնդումների մասին։ Գործում չկա որևէ ապացույց, որ դրանք անորակ են, ավելին, այդ հանգամանքը որոշելու նպատակով նախաքննության մարմինը դատախազության հովանավորությամբ բացահայտ համառությամբ մերժեց որևէ փորձաքննության իրականացումը։ Մինչդեռ գործում կարված է մի փաստաթուղթ, որին ես փորձագիտական եզրակացություն անվանել չեմ կարող։ Ինչ-որ մի անհասկանալի անձնավորություն, ում մասնագիտական փորձն ու փորձագիտական գիտելիքները որևէ վստահություն չեն ներշնչում, ստորագրել է «Փորձագիտական եզրակացություն» վերնագրված մի փաստաթուղթ, որի վրա հիմնվելով՝ նախաքննության մարմինը կառուցել է իր մեղադրական միտքը։ Դրանք որևէ մասնագիտական քննադատության չեն դիմանում, ինչի հետ կապված դատաքննության ժամանակ՝ ինչ պետք է, պաշտպանական կողմը կիրականացնի։

Ակնհայտ է, որ նախաքննությունը կիրառել է երկակի ստանդարտներ, մասնավորապես, երկու հավասարազորից ընտրել և առաջնորդվել է միայն իրեն ձեռնտու տարբերակով: Բացարձակապես գնահատման չեն ենթարկվել պաշտպանական կողմի համար բարենպաստ ապացույցները, որոնցով ամբողջությամբ հերքվում է Դավիթ Գալստյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը:

Կցանկանամ անդրադառնալ փաստաթուղթ կեղծելու մեղադրանքին։ Այս մեղադրանքը չի դիմանում նույնիսկ տրամաբանական որևէ կանոնի։ Խոսքը մատակարարման պայմանագրի կատարման արդյունքում դուրս գրված վճարահաշվարկային մի փաստաթղթի մասին է, որը բոլորին հայտնի է հաշիվ-ֆակտուրա անունով։ Ընդ որում, նախաքննության ընթացքում ներկայացվել են բացատրություններ և ցուցմունքներ, որ այդ փաստաթուղթն իրենից ոչինչ չի ներկայացնում, քանի որ առկա է կնքված պայմանագիր և հանձնման ընդունման ակտեր։ Չեմ ցանկանում այս պահին բացել շատ փակագծեր, սակայն նախաքննության մարմինը որևէ կերպ պետք է նկարագրեր, թե խարդախությունը ինչպես է կատարվել, և գտել է այդ եղանակը՝ դիտել է հաշիվ-ֆակտուրան կեղծելը: Նախաքննության մարմինը այդպես էլ չկարողացավ նշել, թե ո՞րն է հաշիվ-ֆակտուրան կեղծելու նպատակը, եթե առկա են դրա հիմք հանդիսացող մատակարարման պայմանագիրը և իրավունքը հաստատող այլ փաստաթղթերը։

Ի դեպ, նախաքննության ընթացքում մեզ առաջարկվել է՝ վաղեմության ժամկետների անցնելու հիմքով փաստաթուղթ կեղծելու մասով Դավիթ Գալստյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել, սակայն մենք այդ առաջարկը մերժել ենք, քանի որ նշված մեղադրանքն ամբողջությամբ անհիմն է, և մենք չենք ցանկանում անօրինական մեղադրանքը հանվի վաղեմության ժամկետի (ոչ արդարացման) անցնելու հիմքով: Այս և մեղադրանքի մյուս մասի վերաբերյալ մեր գործողություններին ականատես կլինեք դատաքննության ժամանակ, և լիահույս ենք, որ բոլորը կտեսնեն նախաքննական մարմնի և դատախազության կողմից սույն քրեական գործով թույլ տրված ապօրինությունները»:

Սոնա Գիշյան

www.1or.am

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal