Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տոնոյանի, Գալստյանի և մյուսների գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ. այն կշարունակվի վաղը

SOCIETY

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր հերթական, ինչպես նշեց փաստաբան Արմեն Հարությունյանը, անորակ հրթիռներին վերաբերող, ավելի հստակ՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, զենքի մատակարար ընկերության սեփականատեր Դավիթ Գալստյանի և մյուսների գործով դատական նիստն էր: Քրեական գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին: «Այսօր առաջին դատական նիստն է, գործի նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել դատարան: Այս գործի անկյունաքարային՝ զինամթերքի որակի հարցը պետք է պարզվեր սահմանված կարգով նշանակված մասնագետների փորձաքննության արդյունքում, ինչը չի կատարվել: Մինչդեռ բազմաթիվ հարցեր կան, որ այդ հրթիռները պիտանելիության հետ կապված երբևէ որևէ խնդիր չեն ունեցել: Դրա վառ ապացույցը ՊՆ-ին ուղղված մեր հարցումների պատասխանն է, որով գերատեսչությունը հաստատել է՝ հրթիռների հետ որևէ խնդիր չկա: Կարծում եմ, որ մեղադրական կողմը խուսափում է այդ փորձաքննությունից՝ վստահ լինելով, որ այն դրական կլինի: Մյուս կողմից մեզ անհանգստացնում է այն փաստը, որ դատական գործերը շարունակում են ձեռքով մակագրվել:  Լուրջ մտավախություններ կան դատարանների օբյեկտիվության և անկախության առումով, այդ հարցը նույնպես այս գործով անհանգստացնում է»,-ասաց Դավիթ Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը:

Գալստյանի փաստաբան Արմեն Անդրիկյանն էլ հիշեց Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի լրագրողների հետ զրույցից մի հատված այն մասին, որ «նա չի բացառում, որ փորձաքննության արդյունքում կլինեն հրթիռներ, որ կպայթեն: Նախաքննության ողջ ընթացքում մեր նախաձեռնությունն այն էր, որ փորձաքննությունն անցկացվի, հիմա Դատախազությունն առանց փորձաքննության նախաքննությունն ավարտել է և մեղադրական եզրակացության գործն ուղարկել է դատարան, բայց դրան զոււգահեռ պարոն Բաղդասարյանը հայտարարում է, որ կլինեին հրթիռներ, որոնց որակի  հետ խնդիրներ չէին առաջանա: Սա ուղղակի զավեշտ է, պետք է լիներ փորձաքննություն, նոր հետո մեղադրական եզրակացությունն ուղարկվեր դատարան»,-նշեց փաստաբան Անդրիկյանն՝ ընդգծելով, որ իրենց ներկայացրած փաստաթղթերին գնահատական չի տրվել, իսկ միջնորդությունները մերժվել են: «Տպավորությունն է, թե խնդիր է դրված գործն ուղարկել դատարան, հասնել դռնփակ նիստի և արդյունքում մարդկանց պահել անազատության մեջ»,-եզրափակեց Անդրիկյանը:  

Դատական նիստի մեկնարկից մոտ ժամ անց լրագրողների հետ ճեպազրույցում նույն գործով կալանավորված Ավետիք Մուրադյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ միջնորդել էին, որպեսզի դռնբաց դատական նիստ անցկացվի: «Պաշտոնատար տարբեր անձինք պարբերաբար իրենց ցանկալի մեկնաբանություններով կոնտեքստից կտրված տվյալներ էին ներկայացնում: Այս ամենի արդյունքում հասարակության մեջ կարծիք է ձևավորվել, թե հրթիռները պիտանի չեն, մինչդեռ հակառակն է: Պաշտպանական կողմի նպատակն էր, որ նիստերը դռնբաց անցնեն, ցավոք, դատարանը մնաց իր դիրքորոշմանը: Որպես պատճառաբանություն նշվում է պետական գաղտնիքի փաստը: Այս գործում այն ամենն, ինչը կարող էր սպառնալիք լիներ պետական անվտանգությանը, պետական մարմիններն առաջին օրվանից սկսած հրապարակել են: Բոլոր ամբաստանյալները և պաշտպանները կողմ էին դռնբաց դատական նիստերի անցկացմանը, այդ դեպքում հանրությունը կտեսներ, թե իրականում ինչ է տեղի ունենում»,-ասաց Սարգսյանը:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանի համար ևս տարակուսելի էր, թե ինչու հատկապես դատական այս նիստը անցկացվեց դռփակ, երբ պետք է քննարկվեին դատավորին ինքնաբացարկ հայտնելու, ինչպես նաև կալանավորված անձանց խափանման միջոցը փոխելու հարցերը: Նշեց՝ այս պարագայում պետական գաղտնիքի մասին խոսք լինել չի կարող:

Դատական նիստի ավարտին Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ նիստի ընթացում դատավորը հետաքրքրվել է՝ պաշտպանական կողմն ունի՞ ինքնաբացարկի միջնորդություն, թե՞ ոչ: «Խնդրեցինք մի շարք պարզաբանումներ՝ ի՞նչ կարգով է մակագրությունը կատարվել իրեն: Բնականաբար, համակարգչով չի արվել, այլ մակագրվել է դատարանի նախագահի կողմից: Հետո խնդրեցինք հայտնել տվյալ՝ արդյո՞ք ձեռքով մակագրությունը կատարվել է օրենքով սահմանված կարգով դատավորների ազգանվան բնական հերթականությամբ: Դատարանն ասեց, որ գործում նման տվյալ չկա, միջնորդեցինք, որպեսզի դատարանը նախագահից պարզի և փաստական տվյալ ներկայացնի՝ այդ կարգը պահպանվե՞լ է: Դատարանը որոշեց այդ միջնորդությունը բավարարել: Դատական նիստը հետաձգվեց: Այն կշարունակվի հունվարի 20-ին»,-հավելեց Սարգսյանը:

Լուսինե Առաքելյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal