Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փոփոխությունը պետք է խնդիր լուծի, ոչ թե մարդուն էլ ավելի նյարդային դարձնի. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախկինում առևտրի կետերում կամ էլ այլ վայրում, երբ կողքինդ բացում էր դրամապանակը և այնտեղ աչքովդ էր ընկնում քարտերի լիությունն ու բազմազանությունը, չգիտես ինչու, կարծում էիր, որ նա հարուստ է: Մեր պատկերացումներն ու իրականությունը երբեմն ու ավելի հաճախ խիստ տարբերվում են: Քարտն ասոցացվում էր հարուստ լինելու հետ, մինչդեռ այդ պատկերացումները վաղուց արդեն անցյալում են:

Այո, «հին» մարդ եմ, և կանխիկ գումարի առկայությունը դրամապանակում ինձ համար ավելի վստահելի տարբերակ է, քան բանկային քարտը: Փողը թող լինի, տանը լինի: Բայց, ինչպես ասում են, ուղտը իմ դռանն էլ չոքեց: Հիշում եմ՝ առաջին անգամ, երբ պետք է գումար կանխիկացնեի, ինձ թվում էր, որ պետք է նախ շտապօգնություն կանչեմ, հետո սկսեմ գործողությունների շարքը, մեկ էլ տեսար՝ սթրեսին չդիմացա: Բայց բանկոմատից թղթադրամները դուրս եկան, խորը շունչ քաշեցի ու հիշեցի հայտնի անեկդոտը՝ որ իմանայի թոռն էսքան լավ բան է, միանգամից թոռներ կունենայի: Հիմա մեր երկիրը որոշել է քիչ-քիչ անկանխիկ եղանակով դարձնել ավելի ու ավելի շատ գործարքներ: Սա բնավ վատ բան չէ, ուսման վարձ եք վճարում, քարտի միջոցով կատարեք փոխանցումը, կոմունալներ, դա ևս խնդիր չէ:

Իհարկե, կան գործարքներ, որոնց դեպքում գուցե շատերը նշեն, որ սա այնքան էլ նպատակահարմար չէ, բայց, ամեն դեպքում, բանկային հավելվածների միջոցով փոխանցումները, բանկային քարտերն էականորեն հեշտացնում են մեր կյանքը: Բայց դրան ընտելանալու համար ժամանակ է անհրաժեշտ, ընդ որում՝ թե՛ մեծահասակներին, թե՛ երիտասարդներին: Այստեղ գործ ունենք նաև մենթալիտետի հետ: Բնավ պատահական չբերեցի իմ օրինակը՝ դրամապանակում առկա կանխիկ գումարն ինձ համար ավելի նախընտրելի տարբերակ է, այդպիսին էր առձեռն գումար ունենալու հանդեպ նաև իմ ծնողների վերաբերմունքը: Բնական է՝ մեկ օրում չեմ կարող մայրիկիս համոզել, թե քարտի վրա պահիր գումարը, ծախսերդ այդ տարբերակով կատարիր, ես երկուսիս սթրեսի կենթարկեմ:

Գուցե աստիճանաբար գանք ու հասնենք նման արդյունքի: Ցանկացած փոփոխության ժամանակ մշտապես բերվում է եվրոպական երկրների և ԱՄՆ-ի օրինակը: Իսկ գուցե համեմատելու փոխարեն սեփական երկրի ենթակառուցվածքները զարգացնենք: Պարզ օրինակ. երբ դիտում ես մի քանի տասնյակ տարվա պատմություն ունեցող ամերիկյան ֆիլմեր, աչքիցդ չի վրիպում կտրոնով հերթ «պահելու» տարբերակը: Մեզ մոտ սա ներմուծվել է մի քանի տարի առաջ ավանդական հայկական հերթերից խուսափելու համար: Բայց անգամ սա չի փրկում, քանի որ հերթ կանգնել չենք սիրում, մեր հերթին հանգիստ սպասել չենք սիրում, անհանգի՞ստ ենք, թե՞ անկարգապահ, ասել չեմ կարող, բայց չենք սիրում առաջնորդվել կանոններով: Գուցե անհամբեր ենք: Ի վերջո, հայտնի պատմություն կա՝ երբ կրակի մոտ հավաքված են մարդիկ, ինչպե՞ս իմանալ՝ հայն ով է: Այն մեկը, որը խառնում է կրակը:

Մենթալիտետի գործոնը շատ կարևոր է, ուստի ցանկացած նորամուծություն ու բարեփոխում անելու համար պետք է այն հաշվի առնել: Այս տարվա հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով, կան նաև բացառություններ: Անկանխիկի անցման դրույթը վերաբերում է մինչև 75 տարեկան, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն չունեցող անձանց։ Այո՛, կենսաթոշակառուները քարտի վրա կկուտակեն իրենց թոշակների «պոչերը»: Հայտնի բան է՝ թոշակը կազմում էր, օրինակ՝ 30,300 դրամ, թոշակ բերող կինն, ըստ ավանդության, իրենով էր անում մի քանի հարյուր դրամը: Հիմա այն կկուտակվի քարտի վրա, կդառնա մի քանի հազար դրամ:

Բայց արդյո՞ք մեր տատիկ-պապիկները պատրաստ են այս նորամուծությանը, իսկ մեր բանկերը բանկոմատներ ունե՞ն մարզերի բոլոր մեծ ու փոքր քաղաքներում: Իսկ գուցե բարեփոխումն էլի պոչից ենք սկսում՝ առանց գլխի մասին մտածելու: Ամսվա սկզբին մոտենում ես բանկոմատին քարտիցդ գումար հանելու նպատակով, դեռ հեռվից մի ահռելի, երբեմն անծայրածիր հերթ ես նկատում: Դանդաղ, առանց շտապելու տատիկ-պապիկները ստանում են իրենց թոշակը: Գրեթե բոլորի համար սա մի սթրեսային գործընթաց է՝ «իսկ եթե մի բան սխալ անեմ, ու էս «անտերը» քարտը կուլ տա», «իսկ եթե մի բան սխալ անեմ ու գումարը կորչի», «դուք ինձ անգրագետի տեղ եք դրել, գիտեք՝ ջահել տարիներիս որտեղ եմ աշխատել», «աչքերս լավ չեն տեսնում, ինձ համար դժվար է»: Այս մտքերով են մարդիկ կանգնում բանկոմատի դիմաց, հետո, եթե աչքներով մի երիտասարդ է ընկնում, արդեն վերջ:

Անկախ քո կամքից՝ գթության քույր ես դառնում, չօգնել չես կարող, բայց թե ընկար ձեռքները, էլ պրծում չունես: Իհարկե, վերջում էլ ահագին օրհնանք ես ստանում: Իսկ ի՞նչ անել մարդկանց զայրույթից խուսափելու ու նրանց սթրեսի չենթարկելու համար: Կան փոփոխություններ, որոնց պետք է աստիճանաբար գալ և հիշել՝ մեր հասարակությունը դժվարությամբ է ընդունում ցանկացած նորամուծություն, մեզ ժամանակ է պետք, փոփոխության «թիրախում» չպետք է միանգամից մեծահասակները հայտնվեն: Աշխարհից հետ չմնալու, տարբեր գաղափարներ կյանքի կոչելուց առաջ հաշվարկներ է պետք կատարել, ի վերջո, «վերևում» նստած, փոփոխություն նախաձեռնող ցանկացած պաշտոնյա հասարակության մի մասնիկն է, ընտանիք ու ընկերներ ունի, որոնց կարծիքները լսելով միայն կարող է հասկանալ՝ իսկ գուցե աչքը սարքելու փոխարեն հերթական անգամ ունքն ենք հանում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer