Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այս գործընթացի արտասահմանյան համակարգողները մեծ խնդիր են լուծում, իսկ «տաշեղների» ճակատագիրը նրանց չի հետաքրքրում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

gazeta.ru–ն ««Ազատվել ռուսական կապանքներից». Հայաստանն ու Թուրքիան որոշել են խաղաղություն հաստատել» վերնագրով հոդվածում գրում է, որ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները Մոսկվայում առաջին բանակցություններն են անցկացրել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շուրջ։ Ինչպես հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն, կողմերի առաջին հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։ Ինչո՞ւ են Հայաստանն ու Թուրքիան թշնամացել: Հիմնական խոչընդոտներից մեկը 20րդ դարի սկզբին Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն է։

Երևանը թուրքերից պահանջում է ճանաչել դա, Անկարան հրաժարվում է ցեղասպանություն անվանումից։ Ինչո՞ւ են բանակցություններ ընթանում հենց հիմա։ Անկարան անցյալ տարեվերջին հանդես է եկել Թուրքիայի և Հայաստանի միջև նոր բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ։ Երևանում այդ առաջարկը ողջունվել է, ինչը հետագայում հանգեցրել է երկու պետությունների հատուկ ներկայացուցիչների նշանակմանը և Մոսկվայում առաջին հանդիպման մասին պայմանավորվածության ձեռքբերմանը։ ՄԳԻՄՕ-ի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին վստահ է, որ բանակցությունների ներկայիս կոնֆիգուրացիան հնարավոր է դարձել Ղարաբաղյան վերջին պատերազմի արդյունքների շնորհիվ։

«Նորմալացման գործընթացը սկսվել է, կա որոշակի լավատեսություն։ Բայց փաստն այն է, որ Անկարան, ինչպես միշտ, զիջումներ է պահանջում բացառապես Երևանից: Թուրքիայի համար առաջին հերթին կարևոր է իր սահմանների ճանաչումը. խոսքը պատմական Հայաստանի տարածքների, այդ թվում՝ Արարատ լեռան մասին է, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջի մերժման մասին։ Այս դիրքորոշումը չի փոխվել, բայց թե որքանո՞վ է Հայաստանը պատրաստ դրան, և արդյո՞ք դա կլինի հաշտեցման քաղաքականություն, դեռ պարզ չէ»,- ասել է փորձագետը։

Ինչպե՞ս են ընթացել Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունները նախկինում։ Ներկայիս բանակցությունները հեռու են կողմերի հարաբերությունները շտկելու առաջին փորձից, որոնք ծայրահեղ սառն են մնացել Հայաստանի անկախացումից հետո: Չնայած ընդհանուր սահմանին, երկու երկրները չունեն դիվանագիտական հարաբերություններ, իսկ սահմանները փակ են, ըստ Երևանի, Թուրքիայի միակողմանի որոշման պատճառով։ Նադեին-Ռաևսկու խոսքով, կողմերի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե թուրքական նախապայմանները չլինեն, քանի որ նախորդ անգամ դրանից հնարավոր չի եղել խուսափել:

«2009 թվականին Ցյուրիխյան արձանագրությունների շրջանակներում ոչինչ չստացվեց Հայոց ցեղասպանության հարցի պատճառով։ Այն, որ կողմերն իսկապես պատրաստ են հաշտեցման, դրա մասին խոսում է առաջին հերթին դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը։ Ամենակարևորը Հայաստանից Թուրքիայի տարածքով տրանսպորտային միջանցքների բացումն է, այսինքն՝ սահմանների բացումը։ Առայժմ դրանք ամուր փակված են, և դա շատ կարևոր հարց է»,- պարզաբանել է փորձագետը։

Հայաստանի ինչի՞ն են պետք այս բանակցությունները։ Քաղաքատնտեսության գիտահետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը կարծում է, որ կարգավորման ներկայիս փորձը կարելի է անվանել «դարակազմիկ», քանի որ Երևանը դե ֆակտո կատարել է բոլոր այն պահանջները, որոնք Անկարան է ներկայացրել։

«Ավանդաբար, հայ-թուրքական սահմանի բացման դիմաց Հայաստանից պահանջում էին հրաժարվել Լեռնային Ղարաբաղից և հրաժարվել 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պետական քաղաքականությունից։ Դե ֆակտո այդ պահանջներն արդեն իսկ կատարվել են Հայաստանի իշխանությունների կողմից։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված նախապայմանն է ի հայտ եկել, և այն ևս փաստացի կատարել է հայկական կողմը, քանի որ երկրի ղեկավարի մակարդակով խոսվում է, որ երկրների միջև հաղորդակցությունը բաց է լինելու»,- հավելել է փորձագետը։

Մաթևոսյանի տեսանկյունից հայ-թուրքական ներկայիս օրակարգը հակահայկական, հակառուսական և հակաիրանական բնույթ ունի։ Այդուհանդերձ, փորձագետի կարծիքով, Հայաստանի ղեկավարությունն այդ հարաբերություններում տեսնում է հանրապետության տնտեսական վիճակի բարելավման, ինչպես նաև արևմտյան երկրների հետ մերձեցման հնարավորություն։ «Նրանք անկեղծորեն հավատում են, որ Անկարայի տրանզիտով կարող են ինտեգրվել արևմտյան աշխարհին, ՆԱՏՕ-ի կառույցներին և վերջնականապես ազատվել ռուսական կապանքներից։ Հայ-թուրքական «երկխոսությունն» ակնհայտորեն տեղի է ունենում ԱՄՆ-ի հովանու ներքո։ Այս «երկխոսության» իրական նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է։ Նման մտքի հեղինակին չի հետաքրքրում այն, որ դրա արդյունքում Հայաստանը կհայտնվի թուրք-ադրբեջանական ճիրաններում, պայմաններ կստեղծվեն, որ նրանք ապրեն «ոչ թե մեզ հետ», այլ «մեր փոխարեն»։ Այս գործընթացի արտասահմանյան համակարգողները մեծ խնդիր են լուծում, իսկ «տաշեղների» ճակատագիրը նրանց չի հետաքրքրում»,- կարծիք է հայտնել փորձագետը։

Ի՞նչ է դա նշանակում Ռուսաստանի համար։

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի կարծիքով, Մոսկվան հասկանում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման հնարավոր հակառուսական ուղղվածությունը և ունի իր ծրագրերն ու շահերն այդ գործընթացում։ «Մոսկվան ամեն դեպքում կփորձի առավելագույնը քամել գործընթացից։ Ռուսաստանին Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է. եթե «Զանգեզուրի միջանցքը» բացվի և կայուն գործի Մոսկվայի վերահսկողության ներքո, ապա Ադրբեջանը և Թուրքիան կապող ամենակարճ ճանապարհը կանցնի ոչ թե Վրաստանի, այլ Հայաստանի տարածքով։ Իր հերթին, Վիկտոր Նադեն-Ռաևսկին այլ տեսակետ ունի: Նրա խոսքով, Ռուսաստանի համար ձեռնտու է, որ իր սահմանների անմիջական մերձակայքի թեժ կետը հանդարտվի։«Մոսկվան շահագրգռված է, որ հանգիստ իրավիճակ լինի։ Ուստի, ամեն դեպքում, հարաբերությունների կարգավորումը՝ հայերի իրավունքները հարգելով, իհարկե, ձեռնտու է Ռուսաստանին։ Այստեղ պետք է ելնել ոչ թե բովանդակային օգուտների խնդրից, այլ աշխարհաքաղաքական նրբերանգներից»,- եզրափակել է փորձագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023