Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչո՞ւ է Սփյուռքն սկսել «մաշվել ու գունաթափվել, անտարբերանալ, հուսախաբ լինել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմում Նիկոլ Փաշինյանի պարտությունից հետո ծանր բարոյահոգեբանական վիճակում են ոչ միայն Հայաստանում բնակվող հայերը, այլև ողջ Սփյուռքը։ Պետք է նկատի ունենալ, որ Սփյուռի հայությունը շատ էմոցիոնալ է արձագանքում Հայաստանի հետ կապված յուրաքանչյուր իրադարձության: Դրա համար էլ նորանկախ Հայաստանի գոյության ընթացքում շատ էր կարևորվում ոգեշնչող, հաղթական իրադարձությունների գործոնը, այդ թվում՝ թեկուզ մարզական, քանի որ այդպիսի իրադարձությունները սփյուռքահայության համար սեփական արմատների նշանակությունը գնահատելու ու արժևորելու հնարավորություն էին ընձեռում։

Դե, իսկ Արցախյան հաղթանակներն իսկական հպարտություն էին բոլորիս ու նաև սփյուռքահայերի համար, ու նրանք պատրաստ էին տարբեր երկրներում մեծ ջանքեր գործադրել Արցախի ինքնորոշման հարցն առաջ տանելու համար։ Եվ մեծամասամբ այդ ջանքերի արդյունքում է, որ տարբեր երկրների նահանգային ու քաղաքային խորհուրդներ Արցախի անկախության ճանաչման մասին բանաձևեր են ընդունել։ Բայց գործող իշխանությունները ոչ միայն արժեզրկեցին Արցախյան հաղթանակներն ու հակառակորդին հանձնեցին արյան գնով վերադարձված հայրենիքի մի մասը, այլև Արցախի ինքնորոշման թեման են օրակարգից հանում։ Երևի թե նկատած կլինեք, որ տարբեր պաշտոնական հանդիպումների ժամանակ իշխող ուժի ներկայացուցիչներն ամեն կերպ խուսափում են ինքնորոշման թեմային անդրադառնալուց, կարծես թե այն տաբու լինի։ Արդյունքում գործող իշխանությունների մեղքով, հենց գործող իշխանությունների պարտության պատճառով հայությունը ողջ աշխարհի առաջ դարձել է խայտառակ պարտության ենթարկված ու սեփական արժանապատվությունը կորցրած մի ժողովուրդ, ինչը մեծ հարված է նաև Սփյուռքում ազգապահպանության գործի համար, քանի որ Սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ որոշ դեպքերում սկսել են խուսափել որպես հայ ներկայանալ, ինչի արդյունքում արագանալու է արտերկրում բնակվող հայության ձուլման թափանիվը։

Մյուս կողմից՝ եթե նախկինում թեկուզ քիչ, բայց կար հայրենիք վերադառնալու ու Հայաստանում նոր կյանք սկսելու ցանկություն, ապա կապիտուլ յացիայից հետո, կարծես, ոչ ոք չի ցանկանում հայրենիքի հետ հույսեր կապել։ Եվ պատահական չէ, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 2022 թվականը հռչակել է Սփյուռքի տարի՝ նկատելով, որ պատերազմից հետո Սփյուռքն սկսել է մաշվել, գունաթափվել, անտարբերանալ ու հուսախաբ լինել Հայաստանի նկատմամբ, իսկ երիտասարդությունը նախընտրում է հեռանալ հայկական կառույցներից։ Սա լուրջ ազդակ է հայության համար, քանի որ պատմական իրադարձությունների արդյունքում հայ ժողովրդի մեծամասնությունն ապրում է արտերկրում։

Ու սփյուռքահայության այն ներկայացուցիչները, որոնք 2018 թվականին ու դրանից հետո արտերկրի տաքուկ աթոռներին նստած՝ Փաշինյանին ու նրա թիմին պաշտպանելու նպատակով սոցցանցերից դուրս չէին գալիս ու նրանց համար գլուխ էին ջարդում, հիմա արդեն անհետացել են, ու ծպտունները դուրս չի գալիս։ Եվ, ընդհանրապես, Սփյուռքում ՀՀ իշխանությունների նկատմամբ վստահությունը ամենացածր մակարդակի վրա է։ Այս հարցում կարևոր նշանակություն է ունեցել նաև այն հանգամանքը, որ պատերազմի ծանր օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար Սփյուռքի կողմից հանգանակված ֆինանսական միջոցների զգալի մասը իշխանություններն իրենց հայեցողությամբ փոխանցեցին պետբյուջե։ Եվ հենց ներկայիս փուլում հատուկ կարևորություն է ստանում սփյուռքահայ համայնքների հետ աշխատանքն ու ինքնակազմակերպումը, որպեսզի արտերկրում բնակվող հայության մի զգալի հատվածը վերջնականապես խաչ չքաշի Հայաստանի ու իր հայկական արմատների վրա։ Պետք է կրկին հայության համախմբման օրակարգ ձևավորել ու գործի դնել, սակայն, ինչպես երևում է, իշխանություններին այս թեման այնքան էլ չի հետաքրքրում։ Կամ ընդհանրապես չի հետաքրքրում:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հարկատուներիս վճարած հարկերն է վայելում պարգևավճարների տեսքով, իսկ տեսանելի աշխատանք չկա, միայն ժամանակ առ ժամանակ նա տուրիստական շրջագայություններ է կազմակերպում։ Գոնե եթե սփյուռքի նախարարությունը պահպանվեր ու չլուծարվեր, ապա այս ոլորտի գլխավոր պաշտոնյան հաշվետու կլիներ խորհրդարանի առաջ, կգար ԱԺ, ու պատգամավորները հարցադրումներ կուղղեին նրան արված աշխատանքի հետ կապված։ Թերևս այս նրբությունը ժամանակին նկատի են ունեցել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ստեղծելիս։ Ժամանակին թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Զարեհ Սինանյանը հավաստիացնում էին, թե Սփյուռքից հերթ են կանգնել Հայաստանում ներդրումներ կատարելու նպատակով, բայց ոչ միայն ներդրումներ չկան, այլև մարդիկ Հայաստանում եղած կապիտալն են դուրս հանում, որովհետև մեր երկրում անվտանգության առումով ապահով չէ։

Ու ոչ մի առումով ապահով չէ, մի խոսքով՝ ապագա չեն տեսնում մարդիկ: Եթե 2019 թվականի ամռանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Փաշինյանը հայտարարում էր, թե Սփյուռքը պետք է իրեն Հայաստանի գործերի լիարժեք շահառու զգա, ապա համայն հայության իրավունքներին վերաբերող հարցերում, մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների շուրջ սկսված գործընթացում լիովին զանց է առնում սփյուռքում տիրող տրամադրությունները և միանձնյա որոշումներ է կայացնում։

Հ.Գ.- Ի դեպ, միայն 2021 թվականի հունվար-սեպտեմբերին երկրից 103 հազար մարդ է արտագաղթել։ Սա բացասական առումով ռեկորդային ցուցանիշ է, որը ցույց է տալիս, որ ոչ միայն սփյուռքն է մաշվում, այլև բուն Հայաստանը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal