Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ամենակարևորը իշխանությունը պահելն է. կապ չունի՝ ՀՀ ինքնիշխանության, տարածքների, թե բնակչության հաշվին». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հանդես գալով նաև հայտարարությամբ: Ի թիվս այլ կետերի, նա նշեց, որ մեր երկրում կա պարադոքսալ իրավիճակ՝ նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Նաև ընդգծել էր, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է հրաժարականի հնարավոր պատճառներին, նաև Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին: Խոսելով առաջին հնարավոր պատճառի մասին՝ նա նշեց. «Արմեն Սարգսյանը մոտ մեկ տարի է՝ բավականին ակտիվ հանդիպումներ է ունենում հանրության ներկայացուցիչների հետ: Տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել նաև մարզերում, քաղաքներում, նաև Գյումրիում, որին ինքս ներկա եմ եղել: Ինչո՞ւ սա ասացի, որովհետև, որքան հասկանում եմ, Արմեն Սարգսյանը փորձ է անում ակտիվանալ քաղաքական դաշտում: Հենց ինքն այդ հանդիպումների ժամանակ շատ պարզ ասում էր, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխման պարագայում պատրաստ է ակտիվ գործունեություն ծավալել, սեփական թիմը ձևավորել և զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, քանի որ իր ստանձնած պաշտոնը շատ հնչեղ է, բայց իրականում քաղաքական դաշտում ակտիվություն դրսևորելու համար շատ նեղ լիազորություններ է տալիս իրեն: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլ յանտ Նիկոլը հայտարարեց սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին, Ա. Սարգսյանը կատարեց իր քայլը: Սա, իհարկե, տարբերակներից մեկն է, բայց չի բացառվում: Արմեն Սարգսյանը քայլ է անում՝ դուրս է գալիս նախահագի պաշտոնից, և նրա նպատակը միայն ակտիվ քաղաքականությամբ զբաղվելն ու սեփական թիմը ձևավորելը չէ»:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը շեշտեց, որ մյուս նպատակն ինքնամաքրվելն է այն ամենից, որում հայտնվել է երեքուկես տարվա ընթացքում. «Ընդ որում, նա պասիվ, բայց, մեծ հաշվով, Հայաստանի գործող իշխանություններին պաշտպանելով է այդ կետին հասել: Ինքը փորձում է իրենից հեռու պահել նաև այն անտրամաբանական արտաքին քաղաքականությունը, որը իշխանության գալուց ի վեր վարում է Նիկոլ Փաշինյանը: Արմեն Սարգսյանը փորձ արեց այս քայլով ինքնամաքրվել և զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, և ապագայում կմասնակցի նախագահական ընտրություններին: Հրաժարականի մյուս հնարավոր պատճառը հետևյալն է. հավանական է՝ Արմեն Սարգսյանը տեղյակ է, թե ինչեր են նախապատրաստվում անել Հայաստանի գործող իշխանությունները՝ «Նիկոլ Անհողի» գլխավորությամբ: Եվ որպեսզի ինքն ընդհանրապես չասոցացվի այս իշխանությունների հետ ու նրան չմեղադրեն այս իշխանություններին անգամ պասիվ պաշտպանելու մեջ, ինքը շատ արագ դուրս եկավ պաշտոնից: Միգուցե հրաժարական տվեց, որ այս իշխանությունների կայացրած ապագա բոլոր որոշումները, որոնք հիմնականում ժողովրդի թիկունքում են, հանկարծ չկապվեն նաև իր անվան հետ: Կարծում եմ՝ տեղյակ լինելով, թե ՀՀ գործող իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ ինչեր է նախապատրաստվում անել թե՛ հայ ժողովրդի, թե՛ ՀՀ-ի գլխին, շատ արագ դուրս եկավ պաշտոնից»:

Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի այն հայտարարությանը, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա, Գ. Համբարյանը նկատեց. «Խնդիրն այն է, որ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց առաջ Ա. Սարգսյանը շատ լավ իմացել է, թե իր լիազորությունները որքան են: Ու շատ զարմանալի է, որ երեքուկես տարի այս վարչախմբի օրոք նախագահի պաշտոնը ստանձնելով՝ ՀՀ արդեն նախկին նախագահը նոր է հասկացել, որ ինքն այդքան լիազորություններ չունի: Անցած տարի Գյումրիում տեղի ունեցած վերոնշյալ հանդիպմանը մարդիկ հարցնում էին, թե ինչու այս կամ այն խնդրի ուղղությամբ այս կամ այն քայլը չի անում: Ասում էր՝ լիազորություններ չունի: Այս տեսանկյունից շատ տրամաբանական կլիներ, որ Արմեն Սարգսյանը հրաժարական տար հենց կապիտուլացիոն ակտի ստորագրումից հետո՝ այսպիսով արտահայտելով իր դժգոհությունն ու անհամաձայնությունը Նիկոլ Անհողի քաղաքականության առումով: Մեկ տարի անց ինքը նոր է այդ պատճառաբանությունները բերում այն դեպքում, երբ մեկ տարի առաջ շատ նորմալ ու մատչելի բացատրեց իր սահմանափակ լիազորությունների մասին, թեպետ հետո մոտ մեկ տարի շարունակում էր զբաղեցնել նախագահի պաշտոնը»:

Քաղաքագետը, ամեն դեպքում, չի կարծում, որ Արմեն Սարգսյանի քայլն ուշացած է կամ ուշ է ինքնամաքրվելու համար. «Հաշվի առնելով մեր հասարակության ամնեզիան՝ կարծում եմ՝ շատ նորմալ ժամանակ է, ուշ էլ չէ: Մեր հասարակությունը շատ կարճ հիշողություն ունի, որի հետևանքն էլ այն է, որ 100 տարին մեկ նույն կոտրված տաշտակի առաջ ենք հայտնվում: Այնպես որ, Արմեն Սարգսյանը այդքան էլ չի ուշացել, և հասարակությունը մի քանի օր հետո ոչինչ չի հիշելու»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացին, որի մեկնարկն արդեն տրված է, Գ. Համբարյանը մի քանի հանգամանք առանձնացրեց: «Այդ անձի համար կարևորն իր սեփական իշխանությունն ամեն գնով պահելն է ու ավելի քիչ մարդկանց դրա համար շնորհակալ լինելը: Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ այս իշխանությանն առաջ տանողը Նիկոլ Փաշինյանն է, բայց, ամեն դեպքում, նույն Փաշինյանը, որը շատ ու շատ ապիկարների բերել, լցրել է կառավարություն և Ազգային ժողով, ստիպված է վերահսկել նրանց: Ես բազմիցս եմ նշել, որ Սերժ Սարգսյանը, սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելով, կոպիտ քայլ կատարեց, ինչի արդյունքում մենք անցանք խորհրդարանական կառավարման համակարգի: Մինչդեռ, այս համակարգին կարող էինք անցնել այն դեպքում, երբ ունենայինք քաղաքականապես բավականին գրագետ հասարակություն, որն ընտրություններին կընտրեր ոչ թե մարդ կուսակցություններին, այլ կուսակցությունների ծրագրերը՝ մի կողմ դնելով մարդուն:

Դեմ եմ եղել պառլամենտական հանրապետությանը՝ հաշվի առնելով նաև արտաքին մարտահրավերները: Ու ՀՀ կառավարման այս համակարգը ցույց տվեց, որ բացարձակ պատրաստ չէ այն մարտահրավերներին, որոնք կան մեր տարածաշրջանում, ու որոնց հետ առնչվեցինք 2020-ի աշնանը: Մինչև հիմա չգիտենք մեղավորին՝ մեկը մյուսի վրա է գցում, իսկ նախագահական երկրի պարագայում բոլորը գիտեն պատասխանատուին: Բայց, ընդհանուր առմամբ, իրականում Նիկոլ Փաշինյանը սահմանադրական բարեփոխումներ չի նախաձեռնում վերոնշյալ խնդիրները լուծելու համար: Նա չի նախաձեռնում սահմանադրական փոփոխություններ նրա համար, որ ՀՀ-ն ի սկզբանե պատրաստ չէր այս կառավարման համակարգին: Իրականում նա իր համար իշխանությանը վերահսկելու ավելի դյուրին մեխանիզմներ է ուզում գտնել, և սահմանադրական բարեփոխումները հենց այդ նպատակով են: Նա այդպիսով ցանկանում է կառավարման համակարգն իր կողմից ավելի կառավարելի դարձնել»,-ընդգծեց քաղաքագետը:

Իսկ թե ինչո՞ւ հենց այս փուլում, նա շեշտեց. «Հիմա է պետք: Ինչո՞ւ, որովհետև նախ հասարակության ուշադրությունը կշեղի երկրի առջև ծառացած կարևոր խնդիրներից: Խոսքը նախ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, այսպես կոչված, հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին է, որը սեպարատ, գաղտնի շարունակում է ժողովրդի թիկունքում: Մյուս նպատակն այն է, որ ավելի վերահսկելի է ուզում դարձնել ամբողջ իշխանական բուրգը: Նա արհամարհած ունի ՀՀ-ի առջև ծառացած բոլոր գլոբալ և լոկալ խնդիրները, իր համար ամենակարևորը իշխանությունը պահելն է, ու կապ չունի՝ այն կպահի ՀՀ ինքնիշխանության, բնակչության, ՀՀ տարածքների, թե ՀՀ քաղաքացիների ինքնասիրության հաշվին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer