Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պետական ինստիտուտներն ավիրելու հերթական դրսևորումը. Մարդու իրավունքների՞, թե՞ Նիկոլի պաշտպան. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռ երկու տարի առաջ լրատվամիջոցներն ու ադեկվատ փորձագետները, քաղաքական գործիչները զգուշացնում էին, որ պետական համակարգը կազմաքանդելու, ավիրելու, «յուրացնելու», իրենով անելու փաշինյանական մարմաջը հասնելու է նաև Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին: Այդպես էլ եղավ: Երեկ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց իր 68 «նիկոլներով» ՄԻՊ «նշանակել» Քրիստիննե Գրիգորյանին։ Հենց միայն վերջինիս ելույթից (դեռ չենք խոսում նրա «նիկոլապաշտության» և նաև Սևանում նրա հոր հետ կապված միջադեպերի մասին) պարզ է, որ այս թեկնածուն լինելու է ոչ թե Մարդու իրավունքների պաշտպան, այլ հենց իշխանության պաշտպանը՝ փորձելով բոլոր դեպքերում արդարացնել ու ջրից չոր դուրս բերել Նիկոլ Փաշինյանին ու իշխող ՔՊ-ին։ Հեծանիվ չենք հայտնագործի՝ ասելով, որ սա շատ վտանգավոր երևույթ է: Սակայն փաստը մնում է փաստ, որ այդպիսով իրականություն է դառնում Փաշինյանի հերթական երազանքը՝ քանդել, վերջնականապես ավիրել ևս մեկ ինստիտուտ։

Ընդ որում, ինստիտուտ, որը կայացած քիչ կառույցներից մեկն է։ Հայաստանի բոլոր ՄԻՊ-երը, թերևս մեկ մասնակի բացառությամբ, իրենց ներդրումն ու լուման են ունեցել այս կառույցի ձևավորման գործում։ Որքան էլ տարօրինակ հնչի, նույնիսկ ներկայիս արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին հնարավոր չէ համարել անհաջող ՄԻՊ։ Ինչ վերաբերում է Արման Թաթոյանին, ապա նա ՄԻՊ-ի համար՝ որպես անկախ ինստիտուտի, այնպիսի նշաձող սահմանեց, որ շատ դժվար է լինելու դա պահելը։ Բայց իշխանությունների համար այդ նշաձողը պահելու հարցը չէ կարևոր, այլ ընդհակառակը՝ այն մինչև վերջ քանդելը, որպեսզի արդյունքում ՄԻՊ-ը վերածվի Նիկոլին կից կառույցի։ Հիմա արդեն ակնհայտ է, որ հենց այդպես էլ լինելու է, քանի, ինչպես արդեն նշեցինք, եթե ոչինչ հաշվի չառնենք, այդ մասին վկայում է հենց միայն թեկուզ ՄԻՊ-ի իշխանական թեկնածու Քրիստիննե Գրիգորյանի ելույթը, որի հիմնական մեխը կարելի է ամփոփել այն ձևակերպման մեջ, որ ՄԻՊ-ը ոչ մի դեպքում չպետք է լինի իշխանությունների ընդդիմախոսը։

Սրանով նա ցույց է տալիս, որ փաստացի լինելու է իշխանությունների ենթական ու կամակատարը։ Սակայն անկախ գործունեության դաշտ ունեցող ՄԻՊ-ի գոյությունն առաջին հերթին ենթադրում է, որ իր անաչառությամբ ՄԻՊ-ը պետք է զսպի իշխանությունների կամայականությունները։ Ու, բնականաբար, շատ դեպքերում ՄԻՊ-ի գործունեությունը կարող է հաճո չլինել իշխանություններին։ Ավելին, եթե հաճո եղավ, ուրեմն ՄԻՊ-ն իր տեղում չէ: Իսկ ի՞նչ են ուզում այս իշխանությունները: Միայն մեկ բան. որ բոլոր ինստիտուտները ենթարկվեն մեկ անձի ու կատարեն նրա բոլոր ցանկությունները: Ավելին, օրինակ՝ Արման Թաթոյանի գործունեության դեպքում իշխանություններին դուր չէր գալիս նաև այն, որ վերջինս տարբեր ելույթների ու զեկույցների տեսքով ներկայացնում էր թշնամու կողմից հայ գերիների ու սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների կոպիտ խախտման դեպքերը։ Եվ փոխանակ իշխող ուժի ներկայացուցիչները ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության առումով առավելություն համարեին ՄԻՊ-ի այս կեցվածքն ու աշխատանքը, ընդհակառակը, Ադրբեջանին հաճոյանալու համար սկսեցին հակադրվել ՄԻՊ-ին նաև այս թեմայով։

Բացի դրանից, իշխանությունները մեծ խանդով են ընդունում այն հանգամանքը, որ մինչ այս ընթացքում իրենք անգործության էին մատնված կամ իրենց «գործունեությամբ» ավելի ու ավելի մեծ վնաս էին տալիս երկրին, ՄԻՊ-ն աշխատում էր։ Աշխատում էր՝ լինելով հայամետության ու հայաստանամետության դաշտում: Եվ ՄԻՊ-ի ակտիվ աշխատանքի ու խնդիրները վեր հանելու արդյունքում այս կառույցի հեղինակությունն անընդհատ բարձրանում էր, իսկ իշխանությունների վարկանիշն անընդհատ ընկնում էր։ Հասկանալի է, չէ՞, թե դրանից ինչ տվայտանքների մեջ էր ընկնում Նիկոլ Փաշինյանը: Իսկ հիմա ամեն ինչ կլինի «օքեյ». իրենց «սրտի» ՄԻՊ-ն ուղղակի լինելու է Նիկոլի ու նրա իշխանության պաշտպանը, որի արդյունքում, ցավոք, այն՝ որպես անկախ կառույց, որպես ինստիտուտ, դադարելու է գոյություն ունենալուց ու վերածվելու է գործադիր իշխանության երկրորդական ստորաբաժանման։ Դեռ չընտրված՝ Հայաստանում քաղբանտարկյալ չլինելու մասին անվերապահ հայտարարությունը՝ վկա...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal