Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գյուղատնտեսությունն ամբողջովին բախտի քմահաճույքին են թողել․ «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Գյուղատնտեսության ոլորտում բավական ծանր իրավիճակ է ստեղծվել։ Անցած տարվա առաջին 9 ամսվա տվյալներով, չնայած ընդհանուր տնտեսական աճի տեմպերին, այս ոլորտում անկում է գրանցվել, բայց 2022 թվականի հետ կապված ավելի լուրջ խնդիրներ կան, որոնք պայմանավորված են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով։ Նախ՝ համաշխարհային շուկայում պարենային ապրանքների հսկայական գնաճ է նկատվում, իսկ մյուս կողմից էլ՝ առկա է դեֆիցիտ, որն առաջ է եկել ոչ միայն համաճարակային իրավիճակի ու մատակարարման շղթաների բնականոն ակտիվության խաթարման, այլև եղանակային պայմանների ու տարբեր տարածաշրջաններում հակամարտությունների սրման հետ։

Եվ չնայած մեր իշխանությունների՝ խաղաղության դարաշրջան բացելու մասին հավաստիացումներին՝ փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն հրաժարվել իրենց ագրեսիվ գործելակերպից ու Հայաստանի նկատմամբ շարունակում են բացահայտ թշնամական քաղաքականությունը, իսկ մեր երկրի հետ հարաբերությունները կարգավորելու հետ կապված նրանց հայտարարությունները ձևականություն են։ Հենց այս համատեքստում պետք է դիտարկել սահմանին իրավիճակը սրելու հակառակորդի փորձերը։ Այդ իսկ պատճառով էլ ցանկացած պահի հնարավոր է նոր ռազմական բախում բռնկվի։ Ուստի, Հայաստանը ռազմական ներուժը վերականգնելու հետ մեկտեղ պետք է մեծ ուշադրություն դարձնի իր պարենային անվտանգությանը ու համապատասխան պաշարների առկայությանը՝ մանավանդ որ Արցախի հողերը Ադրբեջանին հանձնելու արդյունքում մենք Արցախից հսկայական քանակությամբ ցորեն և այլ պարենային ապրանքներ չենք ստանալու։

Իսկ գյուղատնտեսական մթերքների հետ կապված մեր երկրի պահանջները բավարարելու համար երկու տարբերակ կա։ Մի եղանակը ներկրումն է, իսկ մյուսը՝ սեփական արտադրության կազմակերպումը։ Բայց չպետք է հույսը դնել ներկրման վրա, քանի որ համաշխարհային պարենային շուկայում հնարավոր են անկանխատեսելի զարգացումներ, երբ գյուղատնտեսական ապրանքներ ձեռք բերելու համար պահանջվեն ահռելի ֆինանսական միջոցներ։ Եվ Հայաստանն էլ այս պահին չունի այդքան ֆինանսական ռեսուրսներ և հազիվ դրսից վերցրած վարկերի հաշվին է ապահովում տնտեսական կայունությունը։

Ուստի առավել արդյունավետ է սեփական արտադրության խթանումը։ Դրանով պետությունը ոչ միայն իր պահանջները կարող է բավարարել, այլև, մեծ հաշվով, բնակչության զբաղվածության խնդիր լուծել ու նպաստել արտահանման աճին։ Բայց արտահանումը պետք է լինի խելամիտ չափի, որպեսզի նախատեսված քանակությունից շատ չարտահանվի՝ խնդիր ստեղծելով ներքին պահանջարկի ու անհրաժեշտ պաշարների բավարարման տեսանկյունից։ Սակայն, ինչպես երևում է, իշխանությունները չեն ըմբռնում այս խնդրի կարևորությունը, դրա համար էլ անցյալ տարի գյուղոլորտի անկման ֆոնին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հպարտանում էր, թե ռեկորդային չափով գյուղմթերք են արտահանել, որը գերազանցել է 200 հազար տոննան։ Թվում է, թե իշխանությունների համար ամենակարևորն ինչ-որ գունավոր թվեր ցույց տալն է, և ոչինչ, որ արտահանումը տեղի է ունեցել մեզ վերարտադրության համար անհրաժեշտ գյուղատնտեսական պաշարների հաշվին։

Իսկ այս ընթացքում Փաշինյանի կողմից հողի մշակման կուլտուրան փոխելու և Հայաստանում ընդհանրապես չմշակված հող չթողնելու խրոխտ հայտարարությունների պակաս չենք ունեցել։ Այնուամենայնիվ, ոչինչ չասող ելույթների փոխարեն կոնկրետ գործիքներով պետք է խրախուսել գյուղատնտեսության զարգացումը։ Ու հիմիկվանից արդեն պետք է մտածել գարնանացանի կազմակերպման շուրջ, որպեսզի ընդամենը կարճ ժամանակ հետո գյուղացիները կոնկրետ խնդրով զբաղվեն, ու արդյունք ստանալու հնարավորություն ստեղծվի: Այնինչ, գյուղնախարարությունը կրճատելուց հետո այս իշխանությունները ոլորտը լիովին անուշադրության են մատնել։ Դրա համար էլ գյուղացիներն ու ֆերմերները այս օրերին արդեն բողոքում են, որ սերմացուի ձեռքբերման հետ կապված մեծ խնդրի առաջ են կանգնել։

Մյուս կողմից էլ հիմնականում հացահատիկի և կարտոֆիլի՝ առկա սերմնացուի գներն այնքան են բարձրացել, որ գյուղատնտեսությամբ զբաղվողներից շատերն ուղղակի ի վիճակի չեն այն ձեռք բերել։ Դրա հետ մեկտեղ ահռելի չափով թանկացել են պարարտանյութերը, թունաքիմիկատները, էներգակիրները, ինչի արդյունքում գյուղատնտեսությամբ զբաղվելը շուտով դառնալու է ոչ ձեռնտու։ Եվ այն մարդիկ, ովքեր զբաղված էին գյուղոլորտի աշխատանքների միջոցով իրենց հացը վաստակելով, նախընտրելու են բռնել արտագաղթի ճանապարհը։ Մյուս կողմից էլ՝ երկրում սրվելու է պարենային ճգնաժամը, գներն ավելի շեշտակի են բարձրանալու, ինչն էլ էական ազդեցություն է թողնելու երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա՝ նախադրյալներ առաջ բերելով սոցիալական բունտի հասունացման համար։

Ադրբեջանում արդեն սկսել են մտածել այս խնդրի շուրջ, ու պարենային հարցերը լուծելու նպատակով որոշել են ոչ միայն օգտագործել Արցախից բռնազավթած հողերը, այլև հողատարածքներ գնել ու մշակել նաև արտերկրում՝ մասնավորապես Ուկրաինայում։ Իսկ մեզ մոտ Փաշինյանը զբաղված է միայն հակառակորդին հաճոյանալով, զիջումներ անելով ու ընդդիմադիրներին ճնշելով։ Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները առաջ են տանում փողոցային մակարդակի բանավեճերը։ Իսկ էկոնոմիկայի նախարարն էլ, որը գյուղատնտեսության նախարարության կրճատումից հետո պետք է փաստացի համակարգի գյուղոլորտի աշխատանքները, միայն «շուլուխներ» անելով է զբաղված։ Այնինչ, պետության խնդիրն է էժան սերմնացու ձեռք բերել գյուղացիների համար, մատչելի գներով դիզվառելիք տրամադրել, լուծել գյուղտեխնիկայի հարցը, ապահովել համապատասխան մասնագիտական օժանդակություն, պարարտանյութեր, թունաքիմիկատներ և այլն։

Կարճ ասած՝ այս առանցքային ոլորտում պետությունը տոտալ անգործություն է ցուցաբերում։ Սա քիչ էր, առաջիկայում էլ գյուղացիներն ու ֆերմերներն ավելի մեծ խնդրի են բախվելու։ Փաշինյանն իր վերջին «մենազրույցում» նշեց, թե չի բացառում, որ Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում տեղական գյուղարտադրանքը կարող է կորցնել մրցունակությունը։ Այս հանգամանքն արդեն վկայում է գյուղոլորտի համար սպասվող նոր պատուհասի մասին, քանի որ իշխանությունները բացահայտ ակնարկում են, որ օրենսդրական, հարկային և այլ գործիքակազմով չեն խթանելու գյուղատնտեսության զարգացումը ու չեն պաշտպանելու այս ոլորտում ներգրավված անձանց շահերը, ուստի քաղաքացիները կարող են այլևս գյուղատնտեսությամբ չզբաղվել, դրա փոխարեն ավելի նպատակահարմար է թողնել, որ թուրքական էժան ու անորակ մթերքները հեղեղեն մեր շուկան։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal