Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պտերոկոպտեր (ուղղաթիռ). հին Չինաստանից մինչև Լեոնարդո դա Վինչի ու Սիկորսկի. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր ուղղաթիռները դարձել են աշխարհի անբաժանելի մասը։ Դրանք օգտագործվում են փոխադրումների և դժվարամատչելի վայրերում մարդկանց օգնելու, փրկելու, վերահսկողության և որոնողական աշխատանքների համար, ռազմական և քաղաքացիական այլ նպատակներով։ Ուղղաթիռները «ներգրավված» են շինարարության և գյուղատնտեսության մեջ, նրանց հիմնական առավելություններն են ուղղահայաց թռիչքն ու վայրէջքը բարդ տեղանքում, ինչպես նաև տեղում սավառնելու հնարավորությունը։ Դրանով են նրանք տարբերվում գոյություն ունեցող բոլոր այլ տեսակի ինքնաթիռներից։ Ռոտորանավերի՝ ուղղաթիռների գաղափարը ծագել է Չինաստանում մոտ 2,5 հազար տարի առաջ:

Ըստ որոշ տեղեկությունների, հենց այնտեղ է հայտնագործվել խաղալիք՝ ձողի տեսքով, որի ծայրը եղել է պտուտակով: Փայտը ոլորվել է ափերի արանքում և բաց թողնվել։ Միայն շատ դարեր անց՝ 14– րդ դարում է այդ խաղալիքը կատարելագործվել, դրան ավելացրել են ձգող կապոց: Նման ձևավորմամբ է պատկերված այն 1325 թվականի ֆլամանդական ձեռագրի վրա։ Լեոնարդո դա Վինչին է եղել նման մեքենայի առաջին նախագծողը. սարք, որը օդ է բարձրանում պտուտակի օգնությամբ։ Դա կտորից պատրաստված պտուտակավոր սարք էր՝ առանց շարժիչի։

Օդաչուն պետք է ամբողջ ուժով ձգեր պտուտակի առանցքի շուրջ փաթաթված պարանն այնպես, ինչպես մանկական խաղալիքում, և ուղղահայաց մղում ստեղծեր։ Լեոնարդո դա Վինչին է նաև հորինել «ուղղաթիռի» անվանումը՝ պտերոկոպտեր (հունարեն խխունջ՝ պարույր և պտերոն՝ թև): Գյուտարարներից պահանջվել է ավելի քան 200 տարի այդ տեսությունից պրակտիկայի անցնելու համար: Նման տեսակի օդային շարժման հիմնադիրներից է եղել Միխայիլ Լոմոնոսովը։ 1754 թվականին նա ստեղծել է առաջին ուղղաթիռի մոդելը։ Հաջորդ փորձն արել են ֆրանսիացիներ Լոնուան և Բենվենյուն։ Նրանք փայտի վրա դրել են երկու շեղբանի պտուտակներ, որոնք պտտվում էին հակառակ ուղղությամբ։

Ընդհանուր առմամբ, 19-րդ դարում բազմաթիվ փորձեր են արվել նախագծել պտտվող ռոտորներով սարքեր: Ուղղաթիռների զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել ֆրանսիացիները։ 1905 թվականին Լեժերն է կառուցել ուղղաթիռ, որում էլեկտրական շարժիչը պտտում էր 2 հակադարձ պտտվող պտուտակներ։ Իսկ հետո՝ 1907 թվականին, նրա հայրենակից Փոլ Քորնոն 20 վայրկյան թռել է օդում 24 ձիաուժ հզորությամբ երկպտուտակավոր սարքով։ Վերը նկարագրված սարքերը մշակելիս նպատակը եղել է միայն գետնից բարձրանալը: Հաջորդ քայլը եղել է որոշակի ուղղությամբ շարժվելու փորձերը։ Արդեն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է ուղղաթիռ, որն օգտագործվել է ռազմական նպատակներով։ Ավստրիական զորքերի փոխգնդապետ Ստեֆան ֆոն Պետրոչին ստեղծել էր սարք, որը օդ էր բարձրանում 3 շարժիչի օգնությամբ։ Ճիշտ է, այդ սարքը օգտագործվել է որպես օդապարիկի այլընտրանք, քանի որ այն միայն բարձրանում էր և մալուխով կապված էր գետնին։

30-ականներին ուղղաթիռաշինության նորարարություններն անցել է Գերմանիային։ Պրոֆեսոր Հենրիխ Ֆոկեի «FW-61» սարքը օդ է բարձրացել գրեթե 2,5 կմ, զարգացրել 123 կմ/ժ արագություն և առանց կանգ առնելու թռել 109 կմ: Դա ուղղաթիռի առաջին հուսալի կառուցվածքն է եղել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ուղղաթիռները քիչ են օգտագործվել որպես ռազմական տեխնիկա, սակայն դրանց վրա աշխատանքները շարունակվել են։ Իրենց զարգացումներով, մասնավորապես, աչքի են ընկել Խորհրդային Միությունն ու ԱՄՆ-ը։ Ուղղաթիռների համաշխարհային արդյունաբերության առաջատար տեղերից մեկը ներկայումս էլ պատկանում է ԱՄՆ-ին։ Բայց ամերիկյան ուղղաթիռների պատմությունը սկսվել է ռուս կոնստրուկտոր Իգոր Սիկորսկուց։ Նա իր կարիերան սկսել է Ռուսաստանում՝ որպես ինքնաթիռների կոնստրուկտոր։ ԱՄՆ տեղափոխվելուց հետո ինժեները դարձել է Vout-Sikorsky ընկերության համասեփականատերը և սկսել ուղղաթիռների մշակումը։

1941 թվականին ԱՄՆ-ի կառավարությունը «Սիկորսկի» ընկերությանը երկու տեղանոց ուղղաթիռ մշակելու պատվեր է տվել։ Արդյունքում 1942 թվականին հայտնվել է VS316A մոդելը։ 1943 թվականի օգոստոսին է այդ մոդելը կատարել իր առաջին փորձնական թռիչքը։ 1965 թվականին ԱՄՆ-ում հայտնվել է առաջին բազմաֆունկցիոնալ ուղղաթիռը, որը կարող էր լիովին կատարել տարբեր մարտական առաջադրանքներ։ Դա AN-1 Huey Cobra-ն էր: Այն աչքի էր ընկնում բարելավված աերոդինամիկայով, բարձր արագությամբ, հզոր զենքերով և զրահներով։ Այդ մեքենայի օգտագործման հաջողությունը Վիետնամում և Մերձավոր Արևելքում մարտական գործողությունների ժամանակ հանգեցրել է ուղղաթիռների զարգացմանը: Հաջորդ 25 տարիների ընթացքում դրանց մոտ 10 մոդիֆիկացիաներ են հայտնվել: 

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal