Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Անընդհատ ինչ-որ քայլեր ուշանում են, պետական համակարգը նորմալ չի սպասարկվում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում տեղական արտադրությունների մեծ մասը կախված է դրսի հումքից ու դրսի տեղափոխումից: Աշխարհում դեռևս կորոնավիրուսի գործող սահմանափակումները հնարավորություն չեն տալիս երկրների տնտեսություններին ավելի լիարժեք զարգանալ ու ավելի լիարժեք ծավալներով ապրանքներ թողարկել: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի դիտարկումն է, որը «Փաստի» հետ զրույցում առկա թանկացումներն ու շարունակական գնաճը նախ նշված հանգամանքով է պայմանավորում:

«Բացի այդ, տեղական արտադրանքի հումքի տեղափոխման ծախսերը ևս շարունակում են բարձր մնալ: Ցավոք, աշխարհում թանկացել են բեռնափոխադրումները և չեն նվազում: Ամբողջ աշխարհում կոնտեյներների դեֆիցիտ ու գնաճ կա: Այս տեսանկյունից պետք է հաշվի առնենք, թե մեր ներմուծումները երբ էին պլանավորվել, երբ էին ապրանքները բերվել: Դրանք դեռ կվաճառվեն բարձր գներով, մինչև ավելի էժանով նոր քանակով ապրանքներ կբերվեն»,-ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է տնտեսությանը, նա շեշտեց, որ Կենտրոնական բանկը որոշակիորեն փորձեց զսպել գնաճը: «Հայկական դրամը փորձում է չնչին չափով արժևորվել: Տնտեսության ակտիվություն է նկատվում: Կան գնահատականներ, որ եթե արտառոց հանգամանքներ չլինեն, ավելի լավ տնտեսական աճ կլինի: Միևնույն ժամանակ, առկա տնտեսական աճը, ակտիվությունը դեռևս չի հասցնում գները զսպել: Շատ ապրանքներ թանկ են: Առկա թանկացումների մեջ որոշակի դերակատարություն ունի նաև թուրքական ապրանքների մուտքի սահմանափակումը Հայաստան, որովհետև շատ շինանյութեր, կենցաղային սարքեր կամ հումքի տեսակներ այլ երկրներից թանկ բերվեցին. դրանց դեֆիցիտ էր նկատվում, բացի այդ, արհեստական թանկացումներ առաջացան: Իհարկե, նշածս հանգամանքը չպետք է վերագրենք հօգուտ Թուրքիայի ու մտածենք, թե վերոնշյալ որոշման չեղարկումն էական նշանակություն կունենա մեր տնտեսության համար: Մյուս հանգամանքն այն է, որ Հայաստանում փոխվել է նաև ապրանքների սպառման դինամիկան: Ժողովրդի գնողունակությունն էլ է փոխվել ու նաև վերադասավորվել է»,-ասաց նա՝ շեշտելով, որ մարդիկ փորձում են իրենց համար բացառապես առաջնային ապրանքներ ձեռք բերել:

«Ես դեռ անցած տարի էի կանխատեսում, որ գնաճը մինչև փետրվարի վերջ, նաև մարտ կշարունակվի, իսկ դրանից հետո գները նախ կմնան հաստատուն, հետո նվազումներ կլինեն: Այնպես որ, դեռ որոշ ժամանակ գնաճի մակարդակը կպահպանվի: Այս տեսանկյունից էական բաղադրիչ է այն, որ 2021-ին գյուղատնտեսության ոլորտում հետընթաց ունեցանք: Այնպես չէ, որ տեղական արտադրանքն այս տեսանկյունից կարողացել ենք ապահովել: Անասնակերի թանկանալը, ջրի դեֆիցիտը և այլ խնդիրներ գնաճի են հանգեցնում»,-հավելեց մեր զրուցակիցը:

Գնաճի վրա ազդող վերջին բաղադրիչը, Գագիկ Մակարյանի խոսքով, էներգակիրներն են: Ըստ նրա, բացի արդեն հայտնի ու պլանավորվող սակագների բարձրացումներից, այս ոլորտում կրկին թանկացում է լինելու: «Ջուրը, հոսանքը թանկացան, սպասվում է նաև գազի սակագնի բարձրացում, բայց նշվածների սակագներն էլի են բարձրանալու: Իսկ էներգակիրների թանկացումների պատճառով մի կողմից՝ ժողովրդի գրպանի փողն է պակասելու, մյուս կողմից էլ՝ այդ հանգամանքն ազդում ու դեռ ազդելու է տեղական արտադրությունների վրա, որովհետև այդ արտադրությունների որոշ ուղղություններ շատ են կապված էներգակիրների հետ: Մեզ մոտ տարիներ շարունակ էներգակիրների առումով խնդիր կա: Հանրային ծառայությունները, որոնք, որպես էներգակիրների հիմնական արտադրողներ, տրամադրում են խոշոր ընկերությունները, իրենց ներդրումային ծրագրերով, էֆեկտիվության առումով խնդիրների են բախվում: Արդյունքում մենք անընդհատ ունենք ջրի կորուստ, էլեկտրաէներգիայի անջատումներ և այդպես շարունակ:

Նույնը կարող ենք ասել գազի ու դրա սակագնի վերաբերյալ: Բայց այստեղ հետաքրքիրն այն է, որ պետությունը չի միջամտում, որը, ի դեպ, միջամտելու երկու գործիք ունի. կա՛մ պետք է շատ լավ ստուգման մեխանիզմներ ունենա և կիրառի, կա՛մ, եթե վստահ է, որ ամեն ինչ ճիշտ է, մասնակցի այդ համակարգերի առողջացմանը: Եթե համակարգերի կարգավորման համար գումարներ են պետք, և դա նպաստելու է նրան, որ ժողովուրդը թանկ չվճարի կորուստների պատճառով, այդ խնդիրը պետությունը պետք է լուծի: Որովհետև, ի վերջո, վնասի համար ամբողջ ժողովուրդն ու բիզնեսն է հատուցում, իսկ արդյունքում տուժում է նաև պետությունը, որովհետև այդ ամենի հետևանքով բիզնեսը չի ստեղծում այն, ինչ կարող էր, շրջանառությունը չի ավելանում, հարկեր չեն վճարվում: Իսկ ժողովրդի գնողունակությունը չի բարձրանում, քանի որ այդ փողը ծախսում է ջրի, գազի էլեկտրաէներգիայի ավելացած վճարումների համար: Համակարգերի արդյունավետության բարձրացման քաղաքականությունը մշակում է պետությունը. դա կախված չէ ո՛չ «Վեոլիա ջրից», ո՛չ ՀԷՑ-ից, ոչ էլ «Գազպրոմից»»,-ասաց նա՝ հավելելով, որ պետական համապատասխան մարմինները պետք է հետևեն խնդիրների կարգավորմանը:

Թեպետ, Գ. Մակարյանի խոսքով, այս տարի տնտեսական աճ է նախատեսվում, բայց այդ հագամանքը եղանակ չի փոխելու: «Տնտեսական աճի նախադրյալները կան, այն կլինի, բայց խնդիրն այն է, որ այդ աճը, ցավոք, դեռևս սոցիալական լուծումներ գրեթե չի ապահովելու: Մենք էլի կմնանք համարյա նույն իրավիճակում, ինչպես նախորդ ժամանակներում. այսինքն՝ առանձին կունենանք տնտեսական աճ, իսկ սոցիալական խնդիրներն իրենց հերթին չլուծված կմնան: Մինչդեռ տնտեսական աճը պետք է դրական եղանակ բերի, տրամադրություններ բերի սոցիալական ոլորտի համար: Այսինքն, պետք է նպաստի աղքատության, գործազրկության նվազմանը, միջին եկամտաբերության բարձրացմանը յուրաքանչյուր ընտանիքի, քաղաքացու համար: Այս ամենը գրեթե տեղի չի ունենալու, որովհետև բիզնեսը չի կարողանա աշխատավարձերը էականորեն բարձրացնել: Դրա հետ մեկտեղ, աշխատատեղերի խնդիր կա: Հիմա ասում են, թե ռեկորդային աճ եղավ, սա եղավ, այն եղավ, բայց, միևնույնն է, գործազրկությունը և աղքատությունը դեռևս բարձր մակարդակներում են»,նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այստեղ շատ կարևոր դեր ունի կրթությունը:

«Առհասարակ, սոցիալական խնդիրների երկարատև լուծման երկու ուղի կա. առաջինը տնտեսականն է, մյուսը՝ կրթությունը, որը մարդուն պետք է դարձնի մրցունակ, ավելի հմուտ, հնարամիտ: Կրթական համակարգը մեզ մոտ չի հասցնում ապահովել նշվածը: Շատ գործատուների մոտ հենց հիմա ևս կան աշխատատեղեր, որոնք հնարավոր չի լինում լրացնել: Ստացվում է՝ կրթական համակարգի դեֆիցիտի հետևանքով սոցիալական խնդիրը չի լուծվում՝ աշխատատեղերը չեն լրացվում, որոնք կարող էին, բացի զբաղվածությունից, նաև եկամուտ բերել»,հավելեց մեր զրուցակիցը:

Իսկ թե ինչու տնտեսական աճը խնդիր չի լուծի, Գ. Մակարյանը ևս մի քանի պատճառ առանձնացրեց. «Մենք տնտեսական աճը չենք կարողանում պահել նույն դինամիկայի վրա: Մե՛կ թռնում ենք 7 տոկոս, մե՛կ իջնում, հասնում 3-ի, մե՛կ էլ -7-ի: Այսինքն, մենք անընդհատ դրեյֆի մեջ ենք: Մի տարի այսպես, երկու տարի այսպես, մի քայլ առաջ, երկու քայլ հետ կամ հակառակը: Մինչդեռ տնտեսական աճը ամեն տարի դինամիկ պետք է լինի: Բացի այդ, աճը մեծ պետք է լինի, որովհետև Հայաստանի փոքր տնտեսության մեջ 5 կամ 7 տոկոսները լավ թվեր են թվում, բայց դրանք էական ցուցանիշներ չեն: Բարձր թվեր են պետք՝ 25, 30 տոկոս աճի մասին պետք է խոսել և այդպիսի աճերի պետք է գնալ: Կառավարության ռազմավարություններն այդ ուղղությամբ պետք է լինեն: Հաջորդ պատճառը պետական ապարատում առկա խնդիրներն են, որոնք եթե չլինեին, շատ ավելի լավ ցուցանիշների կհասնեինք թե՛ 2021-ին, թե՛ 2022-ին:

Պետական ապարատում անփորձության, գիտելիքների պակասի, վատ մենեջմենթի, ժամանակի վատ կառավարման (թայմ-մենեջմենթի) խնդիրներ կան: Այսօր կան բազմաթիվ փոխնախարարներ, վարչության պետեր և նույնիսկ նախարարներ, որոնց դեպքում նշված խնդիրները, կառավարչական գիտելիքների պակասը բերում է նրան, որ համակարգը դանդաղ է շարժվում: Ավելորդ երկար ժամանակ է պահանջվում ինչ-որ քայլերի համար, անընդհատ ինչ-որ քայլեր ուշանում են: Բայց Հայաստանը պետք է էքսկլ յուզիվ որոշումների մոդելով գնա. արագ, դիպուկ, հավասարակշռված ու ճիշտ: Այս խնդիրների ամբողջությունը բերում է նրան, որ ուղղակի համակարգը նորմալ սպասարկել չի լինում: Պետական կառավարչական համակարգը բարելավման ու իր էֆեկտիվությունը բարձրացնելու կարիք ունի: Շատ հարցեր, որոնք ուրիշները կանեին 5 օրում, մեզ մոտ նույնն անում են 20, անգամ 50 օրում: Անձամբ շփվելով պետական տարբեր մարմինների հետ՝ անընդհատ տեսնում եմ այդ խնդիրը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal