Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ավարտվել է «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների մշակութային և հոգևոր կենտրոններ այցելությունների ծրագիրը

CULTURE

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը, կարևորելով իր պատանի կրթաթոշակառուների մշակութային բազմակողմանի զարգացածությունը, հայ ժողովրդի պատմության, գիտական և գրական ժառանգության իմացության անհրաժեշտությունը՝ նախաձեռնել էր կրթաթոշակառուների այցելություններ թանգարաններ:

Մոտ մեկ ամիս տևողությամբ ծրագիրը, որը մեկնարկել էր Կոմիտասի թանգարան-ինստիտուտ այցելությամբ, ավարտվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ողջ հայության հոգևոր սրտում: Այստեղ հիմնադրամի կրթաթոշակառուներին ընձեռվեց եզակի հնարավորություն հյուրընկալվել Վեհարանի «Ոսկեդարան» ցուցասրահում, որը հազվադեպ է իր դռները բացում այցելուների համար: Կրթաթոշակառուներն այցելեցին նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձարան և արձակագիր, բժիշկ, Եղեռնի նահատակ Ռուբեն Սևակի թանգարան:

Հիմնադրամի նախաձեռնած ծրագրի շրջանակներում, կրթաթոշակառուներն այցելել են գեղանկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարի թանգարան, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, երաժշտահասարակական գործիչ, մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան, XX դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան, երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի անզուգական կատարող Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարան, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, կինոռեժիսոր, սցենարիստ, արվեստագետ Սերգեյ Փարաջանովի թանգարան, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ», Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:

«Մանկուց թանգարաններ այցելությունները մեր ընտանիքում եղել է  ընդունված մշակույթ: Բայց այս անգամ իրոք տպավորությունները միանգամայն այլ էին: Շատ տպավորված եմ Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան այցելությունից, քանի որ նրա արվեստը, երգերը շատ եմ լսում և սիրում: Աննկարագրելի հաճույք է գտնվել Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում: Ավելի սիրեցի Սարյանի կտավներն ու գույները, ավելի խորը ճանաչեցի: Բոլոր մեր այցերը ուսուցանող էին, հետաքրքիր, արժեքավոր, հոգումս հետք թողող: Ուզում եմ առանձին անրադառնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանին. ցնցված էի այստեղի հավաքածուով: Իմացա, որ այն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտոնական թանգարանը», - իր տպավորություններով կիսվեց կրթաթոշակառու, ֆլեյտահար Վիկտորիա Պետրոսյանը:

«Արդեն ավանդույթ է դարձել, որ հիմնադրամի նախաձեռնությամբ այցելում ենք Հայաստանի բազմաթիվ թանգարաններ` մոտիկից ծանոթանալու հայոց պատմությանը, հայ մեծանուն գրողների, կոմպոզիտորների, նկարիչների ստեղծագործություններին, կյանքին ու գործունեությանը»,- նշեց կրթաթոշակառու, թավջութակահար Ալեքս Գրիգորյանը։

 «Թանգարաններ մեր այցելությունները շատ մեծ ազդեցություն ունեցան ինձ վրա։ Այս մեկ ամսում մենք իմացանք և վերհիշեցինք շատ հետաքրքիր և կարևոր բաներ, իմացանք հայտնի և մեծանուն մարդկանց կյանքի մասին, ծանոթացանք հայկական պատմության կարևոր ժամանակաշրջաններին, արվեստի տարբեր ճյուղերին, վերհիշեցինք մեր ակունքները»,-ասաց կրթաթոշակառու, ջութակահարուհի Օվսաննա Հարությունյանը։

«Յուրաքանչյուր թանգարան մի ոգեշնչում է և ինքնատիպ փորձառություն։ Թանգարանն էր կան, որ անվերջ կարելի է այցելել և ամեն անգամ մի նոր բան բացահայտել», - հավելում է կրթաթշակառու, դաշնակահար Սվելանա Հակոբյանը։

Անդրադառնալով նախաձեռնությանը՝ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը նշեց, որ մշակութային օջախներ ճանաչողական այցելությունները հիմնադրամի կրթական ծրագրի մի մասն են և լինելու են շարունակական: «Երաժիշտը պետք է լինի բազմակողմանի զարգացած, դա ժամանակի հրամայականն է, իսկ եթե խոսում ենք հայ երաժշտի մասին` նա հայ ազգային արժեքների կրողն է և հետագայում նաև մշակութային դեսպանը մեր երկրի ամբողջ աշխարհում: Այս այցելությունները ևս մեկ առիթ են արժևորելու մեր մշակութային և հոգևոր արժեքները: Մեր պատանի տաղանդները պետք է լավ իմանան ով է հայը, որտեղից է նա գելիս և ինչ առաքելություն ունի իր ուսերին»,- նշեց Աննա Տեր-Հովակիմյանը՝ հավելելով, որ ծրագրի շրջանակներում, կրթաթոշակառուներն այցելել են մեկ տասնյակից ավել թանգարաններ և սա դեռ վերջը չէ:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal