Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Գործընթացը քնեցնելու տարբերակներից մեկն են ընտրել, բայց զոհվածների ծնողները հետամուտ են լինելու». «Փաստ»

INTERVIEW

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո զոհված զինծառայողների ծնողները նրան որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդություն էին ներկայացրել, որը դատախազությունն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե՝ քննարկելու ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրգործի շրջանակներում։ Նախօրեին հայտնի դարձավ, որ կոմիտեն հետաձգել է Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին միջնորդության լուծումը՝ «մինչև դրա վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը»։

Հիշեցնենք՝ Փաշինյանը հայտարարել էր. «Կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»: Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու պահանջին միացել էին նաև «Ցոր» զորամասի զոհված զինծառայողների ծնողները:

«Ցոր» զորամասի զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը, անդրադառնալով միջնորդության լուծումը հետաձգելու հայտարարությանը, «Փաստի» հետ զրույցում նշեց. «Քրեական դատավարության օրենսգրքում 102-րդ հոդվածով նախատեսված նորմ կա, ըստ որի՝ միջնորդության քննարկումը կարող է հետաձգվել մինչև էական հանգամանքների պարզումը: Այս դեպքում սա ավելի շատ գործընթացը քնեցնելու տարբերակներից մեկն է: Սա կարող է բավականին երկար ժամանակ տևել, եթե, իհարկե, չասենք անվերջ: Ներկա Քրեական դատավարության օրենսգրքով որևէ ժամկետային կարգավորում չկա: Կարծում եմ՝ հույսներն ավելի շատ դնում են նրա վրա, որ որոշ ժամանակ հետո ծնողները կհանդարտվեն, հետևողական չեն լինի»:

Լիպարիտ Սիմոնյանը շեշտեց՝ կոնկրետ «Ցոր» զորամասի զոհված զինծառայողների ծնողները դեռ ավելի քան մեկուկես տարի առաջ էին սկսել իրենց երեխաների զոհվելու հանգամանքների վերաբերյալ հետամուտ լինել. «Այդ ընթացքում հարուցվել է քրեական գործ, այժմ քննվում է Զինվորական քննչական վարչությունում, գործով կալանավորված անձ կա, գործն արդեն ուղարկվել է դատարան: Ծնողները հետամուտ են լինելու, որ գործի մյուս մասով, որտեղ շոշափվում է ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի, հրետանու պետ Գենա Բաղդասարյանի անունները, ևս մեղադրանք առաջադրվեն: Նրանց մեղադրանքներ առաջադրելու բավարար ապացույցներ կան քրգործերում: Իսկ ապրիլի 13-ին, երբ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը իր նշված հայտարարությունն արեց, նաև այդ կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց: «Ցոր» զորամասի զոհված զինծառայողների ծնողներն արդեն տարիուկես է՝ այդ գործընթացի մեջ են, և որևէ վայրկյան չի եղել, որ ինչ-որ բանից հետ կանգնեն: Անկախ նրանից, թե ինչ իշխանություն կլինի, միևնույնն է, մինչև վերջ իրենց ճանապարհն անցնելու են»:

Ինչ վերաբերում է կոնկրետ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքերին, որոնք Լ. Սիմոնյանի գործընկերները ապրիլի 26-ին էին ներկայացրել դատախազությանը, փաստաբանը հավելեց. «Անձին մեղադրյալ ներգրավելու համար պետք է բավարար ապացույցների ամբողջություն լինի: Իմ գործընկերների ներկայացրած միջնորդություններում, որքանով ծանոթ եմ, բավարար ապացույցներ կան: «Ցոր» զորամասի զոհված զինծառայողների հաղորդման մասով ապացույցները ևս բավարար են: Մենք կարող ենք ընդամենը ԱԺ ելույթի փաստը մատնանշել. ըստ էության, ԱԺ-ում ինքնախոստովանություն եղավ»:

Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողները ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջում էին նաև քրեական գործով իրենց որպես տուժողների իրավահաջորդ ճանաչել, ինչը բավարարվել է։

Անդրադառնալով նշվածին ու բերելով կրկին «Ցոր» զորամասի զոհված զինծառայողների ծնողների օրինակը՝ նա նշեց. «Երբ իրենց որդիները դեռ անհայտ կորած էին, ու նրանց մասունքները դեռ չէին հայտնաբերվել, դիմումից հետո ծնողները տուժողի իրավահաջորդներ էին ճանաչվել: Հիմա հարց է, թե մյուս ծնողներն ինչու պետք է տարիուկես կամ երկու տարի հետո նոր տուժողի իրավահաջորդ ճանաչվեին: Վերջին հաշվով, սա պետության պարտավորությունն է, քանի որ հարուցվել է քրգործ նաև 384-րդ` պատերազմ սանձազերծելու հոդվածով: Ըստ այդմ, վիրավորված զինծառայողները, քաղաքացիական անձինք, նաև գերեվարված անձինք, զոհվածները ու նրանց ծնողները պետք է արդեն իսկ ճանաչվեին տուժող, տուժողի իրավահաջորդ: Ինչո՞ւ չեն կանչում ու չեն բացատրում զոհվածների ծնողներին, որ որպես տուժողի իրավահաջորդ ներգրավելու իրավունք ունեն: ԱԺ ելույթը լսելուց հետո, երբ ծնողները փողոց դուրս եկան, նոր որոշեցի՞ն տուժող ճանաչել: «Ադալժենի՞» են անում, թեպետ սա իրենց պարտավորությունն է»,-ասաց նա՝ շեշտելով, որ տուժողի կամ տուժողի իրավահաջորդի կարգավիճակը ծնողներին հնարավորություն է տալիս հետևել իրենց երեխաների գործի ընթացքին, դատավարության մասնակից դառնալ, միջնորդություններ անել, մասնակցել փորձաքննություններին, նաև բողոքարկել որոշումները:

Լիպարիտ Սիմոնյանի խոսքով, ընդհանուր առմամբ, ծնողները հետ չեն կանգնելու. «Իրավական գործընթացները պետք է անցնել: Երբ կա նպատակ, որ կոնկրետ «Ցոր» զորամասի զոհված զինծառայողների գործով բոլոր մեղավորները պետք է մեղադրվեն ու պատժվեն, ուրեմն՝ պետք է անցնել բոլոր ընթացակարգերով և չսպասել, թե քաղաքական դաշտում ինչ կկատարվի: Կմերժեն՝ բողոքարկման մեխանիզմներ կան, ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան»: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer