Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մենք չենք ասում, որ սրանց հեռացնելուց հետո Ադրբեջանի և Թուրքիայի հետ չենք բանակցելու, բանակցելու ենք, բայց մեր օրակարգով, ոչ թե նրանց ուզածով․ Իշխան Սաղաթելյան

POLITICS

Այսօր, մայիսի 14-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը։

Իշխան Սաղաթելյանը խոսեց «Դիմադրություն» շարժման ձեռքբերումների, հետագա անելիքների մասին և պատասխանեց լրագրողների հարցերին:

«Դիմադրություն» շարժումը վերջին 30 տարում բացառիկ է իր ծավալներով և բնույթով, չափերով, ժողովրդայնությամբ․ ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժում է, որը լինելու է անկասելի․ ասաց Իշխան Սաղաթելյանը։

Թշնամու հերթական ագրեսիայից հետո, հիշեցրեց նա, խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները որոշում կայացրին ապրիլի 5-ին հրավիրել հանրահավաք ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի։ Ըստ նրա՝ փաստացի, պայքարի մեկնարկը ապրիլի 5-ին էր, երբ Ազատության հրապարակում հստակ ներկայացվեցին այն սկզբունքները և պահանջները, որով պետք է առաջնորդվի ՀՀ ցանկացած իշխանություն, ով կշեղվի՝ պետք է օր առաջ հեռացվի։

Սաղաթելյանը հիշեցրեց, որ դրանից հետո տեղի ունեցավ Փաշինյանի հայտնի ելույթը Արցախի հարցում նշաձողն իջեցնելու մասին, որից հետո փողոցային անդադար պայքար սկսվեց Նիկոլին հեռացնելու ուղղությամբ։

«Ապրիլի 25-ից մենք սկսել ենք համաժողովրդական դիմադրության շարժումը, իսկ մայիսի 1-ից մինչև այսօր տեսնում եք՝ ինչ ծավալի դիմադրության երթերով է ժողովուրդը դուրս գալիս այս իշխանության դեմ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանը խոսեց շարժման ձեռքբերումների մասին․ «Շարժումը այս ընթացքում արձանագրել է հետևյալ ձեռքբերումները, առաջին․ այն կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի նշաձող իջեցնելու գործընթացը, սա այլևս ակնհայտ փաստ է։

Երկրորդ․ շարժումը ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ, այդ թվում նաև մեր միջազգային գործընկերների համար, առնվազն այս պահին ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինայնի լեգիտիմության հարցը։

Երրորդ․ շարժումը ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում և Նիկոլ Փաշինյանը չունի որևէ մանդատ երկիրը նոր զիջումների տանելու։

Չորրորդ․ շարժումը ակնհայտ է դարձրել, որ կա հանրային ձևակերպված պահանջ այս իշխանությունների հեռացման համար»։

Ակնհայտ է, որ այս իշխանությունը հանրությանը խաբել է բոլոր ոլորտներում․ մարդիկ ամեն օր ապրում են ավելի վատ, անվտանգությունն ու բարեկեցությունը ձախողել են, երջանկություն են խոստացել, բայց բերել են մահ, խոստացել են խոսքի ազատություն, բայց տեսնում ենք՝ ինչ է կատարվում, խոստացել են արդարադատություն, բայց կալանքի են տանում իրենց ցանկությունները չկատարած դատավորներին»,– ասաց Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով՝ իշխանության գալուց հետո անելիքի մասին։

«Այն բոլոր խոստումները, որ նրանք տվել են մարդկանց 2018 թ-ին և չեն կատարել՝ մենք նաև այդ խոստումներն ենք իրականացնելու»,-վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը։

Առաջին խնդիրը, որ պետք է լուծենք, նշեց նա, վերջ դնենք պառակտվածությանը և համախմբենք հայ ժողովրդի ներուժը։

«Մենք կախարդական փայտիկ չենք խոստանում, կովերի կաթնատվության բարձրացում չենք խոստանում՝ ինչպես նրանք, բայց հայ գյուղացուն ասում ենք, որ քո կողքին կանգնելու ենք։

Համատարած անբանություն, անկարողություն, դիլետանտ մարդկանց խումբ է, որը երկիրը տանում է անդունդ․ այս բոլոր սխալները պետք է ուղղվեն»,–սաց Սաղաթելյանը։

ըստ նրա՝ Արցախի հանձնումը կանխելու մի ճանապարհ կա՝ իշխանությանը հեռացնելը,հավելելով, որ իրենք վստահաբար հասնելու են դրան և Փաշինյանի հետ որևէ պայմանավորվություն մեր ժողովրդի անունից՝ հայտարարելու են առոչինչ։

«Չենք ասում, որ սրանց հեռացնելուց հետո Ադրբեջանին և Թուրքիայի պատերազմ ենք հայտարարելու և չենք բանակցելու, բայց բանակցելու ենք մեր օրակարգով, ոչ թե նրանց ուզածով։ Նրանց խաղաղության օրակարգը պատերազմի օրակարգ է, և մեր ժողովուրդը դա մերժելու է»,–ասաց նա։

Պառակտվածության հարց ընդհանրապես չկա, վստահեցրեց նա, ընդհակառակը կա լայն համախմբում, որովհետև «Դիմադրության» շարժումը համախմբվել է գաղափարի շուրջ, ոչ թե անհատի կամ կուսակցության։

«Հաջորդ կառավարությունը՝ խոսքը նաև 250 անձերի մասին է, չի ձևավորվելու բացառապես կուսակցական քվոտաներով, դա լինելու են այն քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ովքեր այս պայքարի ընթացքում այս հարթակում են և նաև կարևորություն ենք տալու կարող ուժերին՝ բազմաթիվ անկուսակցական մարդիկ, որոնք ժողովրդի պահանջով պետք է ստանձնեն պատասխանատվություն»,– հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

«Մենք պետք է ստեղծենք լավագույն հավաքականը, ով պատրաստ է ստանձնել պատասխանատվություն երկիրն այս իրավիճակից դուրս բերելու։ Նման մարդիկ կան, ամեն օր տեսնում եք նրանց պայքարի տարբեր հարթակներում»,-ասաց նա։

Մարտահրավերները շատ մեծ են, նշեց Իշխան Սաղաթելյանը և պետք է ամբողջ ներուժը համախմբել, որ կարողանան երկիրն այս վիճակից դուրս բերել։

Այսօրվա իշխանությունն առաջնորդվում է «պոլի փետ լինի՝ մեզանից լինի» սկզբունքով, նշեց նա, իրենք առաջնորդվելու են պրոֆեսիանալության սկզբունքով։

Հարցին՝ Շարժմանը օդիոզ դեմքեր միացե՞լ են, Սաղաթելյանը պատասխանեց․ «Օդիոզ դեմքեր կան տարբեր կուսակցություններում, տարբեր դաշինքներում․ մենք որևէ մեկին անձնական հրավերով այս հրապարակ չենք հրավիրել, որևէ մեկին էլ չենք արգելել, բայց ամենակարևոր սկզբունքն է, որ նման մարդիկ հաջորդ իշխանության մեջ որևէ դերակատարում չեն ունենալու, որևէ արտոնյալ կարգավիճակ չեն ունենալու»։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal