Հինգ տարբեր վայրերից մեկնարկել են ընդդիմության ավտոերթերը
POLITICSԱյսօր՝ մայիսի 16-ին, առավոտյան ժամը 08:00-ին հինգ վայրից մեկնարկել են ընդդիմության ավտոերթերը։ Ինչպես հայտնել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ավտոերթերը մեկնարկել են Աշտարակի խճուղուց, Արտաշատի խճուղուց, Երևան-Աբովյան մայրուղուց, Արգավանդի խճուղուց և Արինբերդի խճուղուց։
News.am-ի փոխանցմամբ՝ «Դիմադրության» շարժման Աշտարակի խճուղուց մեկնարկած ավտոերթի ճանապարհը փակել են ոստիկանության աշխատակիցներ: Ավտոերթի մասնակիցնեի եւ ոստիկանության աշխատակցի միջեւ վիճաբանություն տեղի ունեցավ: Ավտոերթի մասնակիցներն են փակեցին հանդիպակաց երթեւեկությունը:
«Դուք դրդում եք, որ մենք հանդիպակացը փակենք, դուք հրահանգ եք ստացել, որ երթի դեմն առնեք, բայց մեր դեմը փակ ճամփաներ չեն լինելու, մայոր ջան: Հեսա կբացվի, կտեսնեք: Դուք ոչ պրոֆեսիոնալ եք աշխատում,»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ոստիկանության աշխատակիցն արձագանքեց. «Դու մի որոշի՝ ես ինչ աշխատանք եմ իրականացնում»: Նա նաեւ տեղեկացրեց, որ դիմացը վթար կա, դրա համար են փակել, որոշ ամանակ անց երթը շարունակվեց:
Որոշ ժամանակ անց ճանապարհը բացվեց եւ ավտոերթը շարունակվեց: