Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչո՞ւ Արևմուտքը շահագրգռված չէ, որ Հայաստանում իշխանության ղեկին լինեն ազգային ուժերը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի ներքաղաքական դաշտում ընթացող բուռն զարգացումները և իշխանափոխության հասնելու համար ընդդիմության նախաձեռնած տևական պայքարը շատ հաճախ նաև միջազգային կենտրոնների ուշադրությանն են արժանանում։ Եվ այս տեսանկյունից հետաքրքրական է, որ վերջերս Հայաստանում ԱՄՆ դեսպան, տիկին Լին Մ. Թրեյսին իր հարցազրույցում նշել էր, թե իրենք հանձնառու են օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին և մեկ անգամ ևս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Ըստ էության, այսպիսի ձևակերպում ունեցող դիվանագիտական խոսքի մեջ ուշագրավ բացահայտումներ կան։ Հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ է դեսպանը միայն 2018 թվականը և 2021 թվականը հիշատակում, չէ՞ որ ակնհայտ է՝ այլ տարիների ևս Հայաստանը ժողովրդավարական արժեքների տեսանկյունից ձեռքբերումներ ունեցել է։ Դիվանագիտական խոսքում պատահական ձևակերպումներ չեն լինում: Թերևս դիվանագետը անթաքույց ցույց է տալիս, որ 2018 թվականի բողոքի ցույցերն ու իշխանափոխությունն Արևմուտքի սրտով էր, ինչպես նաև խոստովանում, որ իրենք էին օժանդակել դրանց կազմակերպմանը։ Իսկ 2021 թվականի հիշատակումը թերևս նշանակում է, որ պատերազմից հետո տեղի ունեցած խայտառակությունը համապատասխանում էր իրենց ցանկությանը, դրա համար էլ շարունակում են պաշտպանել իրենց շահերը սպասարկող Փաշինյանին։

Ստացվում է, որ ԱՄՆ-ը ոչ թե ծանր վիճակում գտնվող Հայաստանին կամ մեր երկրի անվտանգային ու տնտեսական վերականգնմանն է աջակցում, այլ ժողովրդավարության քողի ներքո ոչ անաչառ վերաբերմունք է դրսևորում և փաստացի խառնվում ՀՀ ներքին գործերին՝ սատարելով կոնկրետ ՀՀ իշխանություններին։ Իսկ, օրինակ՝ Ռուսաստանից տարբեր մակարդակներով հնչող հայտարարություններում նշվում է, որ կատարվողը Հայաստանի ներքին գործն է, և իրենք չեն խառնվում։ Սա՝ իմիջիայլոց, սոսկ որպես արձանագրում: Մյուս կողմից էլ՝ զարմանալի է, թե Հայաստանը պարտության հասցրած ու մեր պետության դիրքերը միջազգային արենայում թուլացրած, հեղինակությունը գետնին գցած ղեկավարն ինչպե՞ս կարող է շարունակել բացահայտ աջակցություն վայելել արտաքին ուժերի՝ մասնավորապես Արևմուտքի կողմից։

Թերևս Փաշինյանն իր առաջ խնդիր է դրել ոչ թե սպասարկել մեր երկրի շահերը, որի դեպքում ինքը պատերազմից հետո հեռացած կլիներ՝ դաշտը թողնելով ավելի պատրաստված գործիչների, չպարտված գործիչների, այլ տարբեր ձևերով գոհացնել արտաքին ուժերին և նրանց Հայաստանի հաշվին աջ ու ձախ խոստումներ տալը։ Եվ պատահական չէ, որ արևմտյան տարբեր ուժային կենտրոններ իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանն աղետալի վիճակի հասցրած Փաշինյանին։ Ավելին, անգամ Ադրբեջանից են պարբերաբար հնչում Փաշինյանին ձեռնտու հայտարարություններ, որոնց դեպքում թիրախավորվում են Հայաստանի ընդդիմադիր ուժերը և ներկայացվում որպես ռևանշիստներ։ Երեկ էլ Չավուշօղլուն օգնության հասավ Փաշինյանին. «Հայաստանի իշխանությունները երկրի ներսի ռադիկալ ուժերի և Սփյուռքի կողմից ճնշման տակ են»: Մեկնաբանություններն, ինչպես ասում են, բացարձակ ավելորդ են:

Ամենատարօրինակն այն է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն իր հարցազրույցում ոչինչ չի ասում ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների, ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման, քաղբանտարկյալների առկայության և այլ հակաժողովրդավարական երևույթների մասին։ Եթե այդպիսի երևույթների մի 10-20 տոկոսը լիներ, օրինակ՝ 2018 թվականից առաջ, ապա Արևմուտքի երկրները և արևմտյան կողմնորոշում ունեցող «իրավապաշտպանները» միանգամից վայնասուն կբարձրացնեին։ Ճիշտ է, նա երեկ «Մարիոթում» փորձեց մի քիչ «սվաղել» այս թեման՝ նշելով, թե ինչ-ինչ «մտահոգություններ» կան, բայց և անմիջապես էլ մատ թափ տվեց ցուցարարների վրա: Մյուս կողմից էլ՝ փաստերով ենք համոզվում, որ ՀՀ իշխանությունների համար ժողովրդավարությունն ընդհանրապես արժեք չունի։

Այն լոկ խոսքերի համար է։ Օրինակ՝ նրանք կարող են իրենց թույլ տալ ողջ աշխարհի առաջ դատարանները շրջափակելու ու նրանց աշխատանքը խոչընդոտելու գործընթաց ուղղորդել ու վերջնարդյունքում այդ ամենը մարսել։ Իսկ աշխարհում ժողովրդավարական արժեհամակարգի տարածման դիրքերից հանդես եկող գերտերությունն ու իր դեսպանը 2018 թվականից սկսած աչք են փակում Փաշինյանի հակաժողովրդավարական քայլերի առաջ։ Միևնույն ժամանակ, պարզ է, որ բազմաթիվ արտաքին դերակատարների, այդ թվում՝ Արևմուտքին ձեռք չի տալիս, որ Հայաստանում իշխանության գան ազգային ուժեր, քանի որ այդ ուժերը, միայն Հայաստանի շահերը սպասարկելով, կարող են խափանել Հայաստանի վերաբերյալ իրենց պատկերացրած սցենարները։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal