Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սուշի. ինչպես բրինձ պահելու մեթոդը վերածվեց նոր ուտեստ ստանալու միջոցի. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սու շին ճապոնական ավանդական ուտեստ է, որը պատրաստվում է բրնձից՝ քացախային համեմունքով, և տարբեր ծովամթերքներից, ինչպես նաև այլ բաղադրիչներից: Սկսած 1980-ականների սկզբից սուշին լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում: Բառարաններում ուտեստի անվանման երկու տարբերակ կա՝ «սուշի» և «սուսի»: Ներկայումս անգլերենից փոխառված «սուշի» բառի ուղղագրությունն ու արտասանությունն ավելի է տարածված, ինչը, սակայն, կտրուկ մերժվում է ճապոնացիների կողմից, ովքեր նախընտրում են «սուսի» տարբերակը՝ որպես ավելի ճշգրիտ և ճապոնական հնչյունաբանությանը համապատասխանող:

Սուշիի պատմությունը սկիզբ է առել Հարավային Ասիայից, որտեղ խաշած բրինձն է օգտագործվել ձուկ պատրաստելու և պահպանելու համար: Կեղևազերծված և մանր կտորներով ձուկը ցողել են աղով և խառնել բրնձի հետ, որից հետո այն դրել են քարե մամլիչի տակ, որը մի քանի շաբաթ անց հանել են՝ այն փոխարինելով ընդամենը կափարիչով: Մի քանի ամիս շարունակ տեղի է ունեցել բրնձի և ձկնամսի կաթնաթթվային խմորման գործընթաց, որի արդյունքում էլ ձուկը շարունակել է պիտանի մնալ սննդի մեջ օգտագործման համար ամբողջ տարվա ընթացքում:

Բրինձը, որը արդյունքում վերածվել է տհաճ հոտով սոսնձանման զանգվածի, նետվել է կամ օգտագործվել ձկնամսի նոր խմբաքանակ պատրաստելու համար: Մոտավորապես 7-րդ դարից Չինաստանում և Թայլանդում տարածված ձկան պահածոյացման այս մեթոդը լայն տարածում է գտել Ճապոնիայում: Սննդամթերքի մեջ թթվեցված կամ մարինացված ձուկ օգտագործելու այս ավանդույթը Հարավային Ասիայի երկրներում պահպանվում է մինչ օրս: Սուշի բառի չինական հիերոգլիֆը նշանակում է «թթու ձուկ», բայց Չինաստանում ձկան պատրաստման նման ավանդույթը մոռացվել է: Իսկ Ճապոնիայում ներկայումս նարեձուսի խորտիկն են պատրաստում այդ եղանակով:

17-րդ դարում է հայտնվել բրնձի սուշին, որը ներառում է խաշած բրինձ, բրնձի ածիկ, ծովամթերք և բանջարեղեն: Շուտով ճապոնացիները սկսել են պատրաստել բրնձի քացախ, որը նրանք ավելացրել են բրնձին, ինչը վերացրել է խմորման գործընթացը և զգալիորեն կրճատել է սուշի պատրաստելու ժամանակը: 19-րդ դարում Տոկիոյից խոհարար Յոհեյ Հանան որոշել է ամբողջովին հրաժարվել ձկնամսի մարինացումից և այն հում մատուցել: Արդյունքում պատրաստման գործընթացը կրճատվել է և հասել մի քանի րոպեի: Նոր սուշին արագորեն է հանրաճանաչություն ձեռք բերել, և ի հայտ է եկել պատրաստման երկու ոճ: Առաջինը ստացել է Կանսա անունը՝ Օսակա քաղաքի շրջաններից մեկի անունով, երկրորդը ստացել է Էդո անունը (ինչպես Տոկիոն էր կոչվում մինչև 1868 թվականը): Սուշի մատուցող ճաշարաններն ու ռեստորաններն արագորեն են առաջացել, իսկ խանութները սկսել են վաճառել հատուկ մշակված բրինձ տնական սուշիի համար:

Այդ ժամանակից ի վեր սուշի պատրաստելու գործընթացը հիմնովին չի փոխվել, միայն ուտեստի նոր բաղադրատոմսեր ու բաղադրիչներն են հայտնվել: Սուշիի պատմության մեջ վերջին կարևորագույն փուլը սուշի պատրաստելու մեքենաների՝ այսպես կոչված, սուշի ռոբոտների գործնական ներդրումն է, որոնք հորինվել են 1970-ականների վերջին և մասսայաբար սկսվել են օգտագործվել 1980-ականներին: Սուշիի ռոբոտը սարքերի հոսքագիծ է (յուրաքանչյուր սարք կատարում է մեկ կամ մի քանի գործողություն՝ սկսած բրինձը լվանալուց և վերջացրած յուրաքանչյուր սուշիի պոլիմերային թաղանթով փաթեթավորումը)։

Ընդ որում, այդ հոսքագիծը փոխարինում է սուշիի՝ մինչև մեկ տասնյակ պրոֆեսիոնալ խոհարարների. այստեղ շատ կարևոր են տեխնոլոգիայի, հիգիենայի և սանիտարական մաքրման խնդիրները, որոնք մեծամասամբ պայմանավորված են մարդկային գործոնով: Ներկայումս սուշիի ռոբոտների օգտագործումը ընդլայնվում է, չնայած այն հանգամանքին, որ տարածված է համոզմունք, թե համեղ սուշի կարող է պատրաստել փորձառու և հմուտ խոհարարը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal