Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քաոսը շարունակվում է. ի՞նչ են ուզում հայոց բանակից. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն 4 տարի է, ինչ Փաշինյանը պաշտոնավարում է, իսկ պետական համակարգի նկատմամբ անլուրջ մոտեցումը շարունակում է պահպանվել։ Խնդիրն այն է, որ պետական կառավարման համակարգը դարձել է քաղաքական թիմակիցներին ու համախոհներին աշխատանքի տեղավորելու և նրանց համար զբաղվածություն ապահովելու վայր։ Ոչ ավելին: Դրա արդյունքում է, որ ականատես ենք լինում բարձր պաշտոններում այնպիսի մարդկանց նշանակման, որոնք պետական համակարգից կիլոմետրերով հեռու են եղել ու հիմա էլ հեռու են։ Բայց եթե նույնիսկ մի շարք ոլորտներում այս մոտեցումը կարելի է ինչ-որ կերպ հասկանալ, սակայն չի կարելի հանդուրժել պետական կառավարման ամենաառանցքային օղակներում, քանի որ դրանք ուղիղ կերպով առնչվում են պետության անվտանգությանը։

Բայց այս իշխանությունների վարած քաղաքականությունն ապացուցում է, որ պետության անվտանգությունն իրենց այնքան էլ չի հետաքրքրում, չէ, ամենևին չի հետաքրքրում, ամենակարևորն այն է, որ կարողանան պահել աթոռը՝ նույնիսկ պետության թուլացման գնով։ Այլապես պատերազմող երկրում կարճ ժամանակամիջոցում ԱԱԾ պետերին ու ԶՈւ ԳՇ պետերին թաշկինակի պես չէին փոխի։ Անհեթեթությունը նույնիսկ այն աստիճանի է հասել, որ պատերազմի վտանգը շարունակում է օդում կախված լինել, սակայն արդեն ամիսներ շարունակ չունենք նշանակված ԶՈւ ԳՇ պետ։ Իսկ իշխանությունները ԳՇ պետ չնշանակելն արդարացնում են նրանով, թե, ըստ էության, տարբերություն չկա, ԳՇ պետի պաշտոնակատարը լիովին կատարում է իր լիազորությունները։

Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ կառավարության մյուս կարևոր պաշտոնյաները և մասնավորապես պաշտպանության նախարարը ևս չեն պաշտոնավարում պաշտոնակատարի մակարդակում։ Միևնույնն է, պաշտոնակատար լինելով՝ կատարելու են իրենց լիազորությունները։ Իսկ միգուցե ԳՇ պետ չնշանակելը կապված է իշխանությունների վախերի ու անհանգստության հե՞տ, քանի որ անցյալ տարի զինվորականները ԳՇ պետի գլխավորությամբ պահանջում էին վարչապետի ու կառավարության հրաժարականը։

Այդ պահանջի արդյունքում ներքաղաքական ճգնաժամ առաջացավ, և Փաշինյանը հազիվ կարողացավ պահպանել իր աթոռը։ Ու շատ հավանական է, որ հիմա իշխանությունները փորձում են զինված ուժերի դիրքերը թուլացնել, որպեսզի նրանք հանկարծ չհամարձակվեն երկրորդ անգամ ևս պահանջներ ներկայացնել։ Այդ կոնտեքստում է տեղավորվում նաև ռազմական մեծ փորձ ու գիտելիքներ կուտակած զինվորականների հեռացումը բանակից կամ նրանց նկատմամբ քրեական գործերի հարուցման միջոցով նրանց վարկաբեկումը։

Մի խոսքով, ինչպես չորս տարի թուլացրել են բանակը, այնպես էլ ներկայումս շարունակում են: Միևնույն ժամանակ, հետաքրքրական է, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում է, թե ՊՆ-ում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո ստեղծվելու է նոր մոդել, որի համաձայն, ԶՈւ գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։ Այ, այդ ժամանակ էլ կնշանակվի ԳՇ պետ:

Սա նշանակում է, որ պաշտպանության նախարարի ենթակայության տակ բերվելով՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը քաղաքականացվում է։ Նախկին «մերժված» իշխանությունները, ի վերջո, ԳՇ պետի պաշտոնն ապաքաղաքականացրեցին, ինչը միանշանակ բխում էր բանակի շահերից։ Սակայն գործող իշխանությունները հիմա հակառակն են անում, նրանք ԶՈւ գլխավոր շտաբի պետին իրենցից կախվածության տակ են գցում, որպեսզի ընդունակ չլինի բանակի շահերից ելնելով ինքնուրույն որոշումներ ընդունել և վերածվի ընդամենը պաշտպանության նախարարի տեղակալի։

Մյուս կողմից էլ՝ հարց է առաջանում, թե ԳՇ պետին պաշտպանության նախարարի ենթակայության տակ բերելու իրենց նախաձեռնությունն արդյոք հակասահմանադրակա՞ն չէ: Պաշտպանության նախարարը հայտնում է, որ նոր օրենսդրական փաթեթը երկար ժամանակ շրջանառվել է կառավարությունում ու առաջիկայում կներկայացվի ԱԺ։ Սակայն հարկ է նկատել, որ շատ իրավաբաններ կարծում են, որ առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չէ նման նախաձեռնությունն իրականություն դարձնել։ Իսկ եթե իշխանություններն այս փոփոխությունները սահմանադրական փոփոխություններ իրականացնելու միջոցով են ցանկանում անել, ապա դա երկարատև գործընթաց է, որը նշանակում է, թե դեռևս երկար ժամանակ մնալու ենք առանց ԶՈւ ԳՇ պետի։

Թեպետ, օրվա իշխանություններից ամեն ինչ սպասելի է. նրանք կարող են օրենք ընդունել՝ շրջանցելով Սահմանադրությունը, կարող են նաև Սահմանադրությունը փոխել առանց հանրաքվեի: Մի խոսքով, քաոսը շարունակվում է...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal