Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ընտրել են ամենահեշտ ու ամենավնասակար տարբերակը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ուկրաինական հակամարտության արդյունքում այսօր աշխարհը կանգնած է պարենային ճգնաժամի խնդրի առաջ, ուստի բնական է, որ պետությունները սկսել են քայլեր ձեռնարկել պարենի սեփական պահանջարկը բավարարելու ուղղությամբ։ Սակայն պարենային ինքնաբավության հասնելու համար պետք է զարկ տալ գյուղատնտեսությանը, իսկ գյուղատնտեսության զարգացման համար առաջին հերթին ոռոգման ջրի անհրաժեշտ պաշարներ են պետք։

Օրինակ՝ Արևել յան Աֆրիկայի երկրների միլիոնավոր բնակիչներ երաշտի և ջրի պակասի արդյունքում ի վիճակի չեն ցանքատարածություններ մշակել և կոնկրետ սովի վտանգի առաջ են կանգնած։ Սակավաջրության խնդիր կարող է առաջանալ նաև հարևան երկրների վարած ջրային քաղաքականության պատճառով։ Օրինակ՝ Թուրքիան իր տարածքում ջրամբարներ է կառուցում, մեծ քանակությամբ ջուր է ամբարում, որի արդյունքում Իրաքը և Սիրիան բախվում են ջրային սակավության խնդրին, չեն կարողանում զարգացնել գյուղատնտեսությունը, իսկ այդ երկրների բնակիչներն էլ՝ բավարարել իրենց պահանջները։

Ուստի ջրային պաշարների թեման առավել քան հրատապ նշանակություն ունի։ Իհարկե, երկրներ կան, որոնք ունեն ջրի անհրաժեշտ պաշարներ, սակայն խնդիրը կապված է դրանց ոչ ճիշտ կառավարման հետ։ Եվ այդ երկրների շարքում պետք է դիտարկել նաև Հայաստանը։ Առաջին հերթին հարցն առնչվում է Հայաստանի քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարի՝ Սևանա լճի թեմային։ Իսկ լճի մակարդակի բարձրացումն, ըստ երևույթին, ենթադրելու է, որ Հայաստանը կարող է իրեն ապահովել անհրաժեշտ քաղցրահամ ջրի պաշարներով և հասնել ինքնաբավության։

Այս համատեքստում Փաշինյանն իր իշխանության համար յուրահատուկ ձեռքբերում էր համարում Սևանի մակարդակի բարձրացումը, սակայն դա չխանգարեց, որ իշխանություններն անցյալ տարի շռայլորեն ջուր բաց թողնեին, ինչի արդյունքում արդեն այս տարի լճի մակարդակը մոտ 20 սմ-ով ցածր է անցյալ տարվա մակարդակից։ Սա բավարար չէ, օրերս էլ կառավարության նիստում որոշվեց բաց թողնել 170 մլն խմ ջուր։

Բացառված չէ նաև, որ ընթացքում նաև լրացուցիչ քանակությամբ ջուր բաց թողնելու որոշում ընդունվի։ Նույնիսկ բնապահպանների համար է զարմանալի նման ահռելի քանակությամբ ջրառը, քանի որ այս տարի գարունը բավական ջրառատ է եղել, և ջրամբարներում արդեն պետք է մեծ քանակությամբ ջուր կուտակված լիներ, որի արդյունքում կթուլանար Սևանա լճի բեռը։ Բայց քիչ չէ, որ հսկայական քանակությամբ ջուր բաց թողնելով՝ նպաստում են ջրի մակարդակի իջեցմանը, մյուս կողմից էլ՝ դրանով պայմաններ են ստեղծում, որ լճի համար խնդիրներ առաջ գան նաև էկոլոգիական տեսանկյունից։ Չէ՞ որ նաև ջրի մակարդակի իջեցումն է պատճառը, որ Սևանի էկոհամակարգի ցիկլը խախտվում է, և լճի ջուրը ամռանը ծաղկում է, որի արդյունքում նաև կորցնում է իր առողջարարական ու զբոսաշրջային նշանակությունը։

Մյուս կողմից էլ՝ իշխանությունները չեն ցանկանում ջրի ամբարման տարբերակներ մտածել, ձեռնամուխ լինել նոր ջրամբարների կառուցմանը, հոգ տանել, որ ջրամբարները լցվեն, ու ջուրը ռացիոնալ և խնայողաբար օգտագործվի։ Դրա հետ մեկտեղ՝ հարկ է զարկ տալ ինտենսիվ գյուղատնտեսությանը, կիրառման մեջ դնել կաթիլային ոռոգման համակարգը և թույլ չտալ, որ գյուղոլորտում անկումային տրամադրություններն իշխեն, ինչպես եղել է տարիներ շարունակ։ Միաժամանակ երկրի պարենային պահանջները բավարարումը ենթադրում է գյուղատնտեսական գործունեության համար բարենպաստ տնտեսական պայմանների ստեղծում։ Զուգահեռ անհրաժեշտ է քայլեր նախաձեռնել Արաքս գետի ջուրն օգտագործելու ուղղությամբ և թույլ չտալ, որ Թուրքիան օգտվի առիթից, կամայականորեն ջրամբարներ կառուցի ու ամբարի գետի ջուրը՝ հայկական կողմին թողնելով ձեռնունայն։

Այնինչ այս խնդրով զբաղվելու փոխարեն, Հայաստանը, պահանջվածից ավել քանակությամբ ջուր Սևանից բաց թողնելով Հրազդան գետով դեպի Արաքս, անընդհատ «ջրում է Թուրքիայի բոստանը»։ Հաշվի առնենք նաև, որ ջրային պաշարների խնդիրը հատկապես սրվել է Արցախյան պատերազմում հայկական կողմի պարտությունից հետո։

Ջրային ռեսուրսներով հարուստ Արցախի ահռելի տարածքներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Եվ Ադրբեջանը, որն ընդունակ է խաթարել գազամատակարարումը ցրտից սառչող արցախահայության համար, կարող է մի օր էլ ջրի մատակարարման հետ կապված լուրջ խնդիրներ հարուցել կամ աղտոտել դեպի Արցախ, ինչու չէ՝ նաև Հայաստան հոսող ջրերը։ Ուստի անհրաժեշտ է այս ուղղությամբ ևս մտածել ու անհրաժեշտ դեպքում հարցը բարձրացնել նաև միջազգային հանրության առաջ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal