Yerevan, 16.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչ-որ պետք էր, արդեն ասվել էր. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմից հետո Ադրբեջանը շարունակում է առաջնորդվել «ինչպես ցանկանամ, այնպես էլ կվարվեմ» սկզբունքով։ Դրանով է պայմանավորված, որ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնությունը։ Եվ ուշագրավն այն է, որ այդ գործելակերպի շրջանակներում Բաքուն ոչ միայն հայտարարում է, թե այլևս Ղարաբաղյան հակամարտություն չկա, այլև միտումնավոր լարվածություն է ստեղծում և սադրանքներ է հրահրում Հայաստանի հետ սահմանին: Բացառություն չէ նաև Արցախի հետ սահմանը, որը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է։ Ավելի քան երկու ամիս է անցել այն դեպքից, երբ ադրբեջանական զինուժը Արցախում ռուս խաղաղապահների ներկայությամբ նոր դիրքեր գրավեց Փառուխ գյուղի ուղղությամբ՝ զբաղեցնելով կարևոր նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքի մի մասը։ Իսկ դրանից հետո Ալիևը հպարտորեն հայտարարեց, թե Փառուխը գրավել են։

Այսպիսի մոտեցմամբ Ադրբեջանը, կարծես, փորձում է հասկացնել, թե Արցախում խաղաղապահների առկայությունը ոչ մի կերպ չի կաշկանդում իրեն Արցախի դեմ գործողությունների դիմելու հարցում։ Այլ կերպ ասած՝ իրենց համար խաղաղապահները եղած-չեղածի հաշիվ են։ Մյուս կողմից էլ՝ Բաքուն Արցախի հարցով, կարծես թե, փորձում է Մոսկվայի համբերությունը։ Եվ պատահական չէ, որ այս խնդրին հատուկ անդրադարձավ Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ՌԴ արտգործնախարար Լավրովը՝ հայտարարելով, թե ընկալում կա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման՝ արդեն մեկնարկող առարկայական աշխատանքների շրջանակում Փառուխի հետ կապված հարցերը կքննարկվեն և անպայման կլուծվեն։ Փաստորեն, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը և սահմանագծումը Փառուխի հետ կապելը նշանակում է, որ Արցախում ևս սահմանազատում է տեղի ունենալու։

Շատերը միանգամից փորձեցին վրիպում տեսնել Լավրովի հայտարարությունում։ Սակայն հարցն այն է, որ Լավրովը հայտնի է որպես երկարատև փորձ ունեցող և հմուտ դիվանագետ, մի՞թե հնարավոր է, որ նա անպատրաստ լիներ կամ կոշտ վրիպում թույլ տար, այն էլ՝ այդպիսի նուրբ թեմայով։ Չէ՞ որ հարկ եղած դեպքում ՌԴ արտգործնախարարը միանշանակ կարող էր այդ հարցը հմտորեն շրջանցել կամ դիվանագիտական «լղոզված» պատասխան տալ, ինչպես հաճախ արվում է դիվանագիտական լեզվում։ Բնական է, որ այսպիսի հայտարարությունից հետո Ադրբեջանը պետք է հիստերիայի մեջ ընկներ։

Եվ Ադրբեջանի ԱԳՆ-ն շտապեց պատասխանել Լավրովին, թե սահմանազատման գործընթացի շրջանակներում չի նախատեսվում դիտարկել ադրբեջանա-հայկական պետական սահմանից դուրս որևէ հարց, այդ թվում՝ կապված այն տարածքների հետ, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Այստեղ մի պահ կանգ առնենք. այս հարցում պետք է ուշադրություն դարձնել, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանում բացակայում է Արցախի հետ կապված՝ Բավքի համար նախընտրելի «Ադրբեջանի ներքին տարածք» ձևակերպումը, որը միշտ արհեստականորեն խցկում են տարբեր դիվանագիտական հայտարարություններում։

Դրա փոխարեն, Ադրբեջանի ԱԳՆ-ն խոսում է տարածքների մասին, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, և «ադրբեջանա-հայկական պետական սահմանից դուրս» տարածքների մասին, իսկ այսպիսի ձևակերպումն ինքնին նշանակում է Արցախի տարածքների՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու մասին։ Ճիշտ է՝ որոշ ժամանակ անց ՌԴ ԱԳՆ կայքում փոփոխություններ կատարվեցին Լավրովի՝ Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված հայտարարությունում, սակայն դա, մեծ հաշվով, եղանակ չի փոխում, քանի որ ինչ պետք էր, Ռուսաստանի ԱԳ նախարարի կողմից արդեն ասվել էր։ Մոսկվայի կողմից Երևանում հնչող հիմնական ուղերձն այն էր, որ Բաքուն հանկարծ չփորձի նոր սադրանքներ հրահրել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, այլապես սահմանազատման գործընթացը շուտով իրականություն կդառնա նաև Արցախում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

From now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank