Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երբեք չի կարելի վստահել թուրքական կողմին. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Գրեթե կասկած չկա, որ Ադրբեջանը չէր հանդգնի Արցախի դեմ լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սկսել, եթե չստանար Թուրքիայի աջակցությունը և անմիջական ներգրավվածությունը ռազմական գործողություններին։ Ընդ որում, պատերազմի ժամանակ Թուրքիան ոչ միայն նախաձեռնել էր Սիրիայից ու Լիբիայից վարձկան ահաբեկիչների տեղափոխումը դեպի Արցախ, այլև, ըստ էության, ադրբեջանական բանակը դրվել էր թուրքական բանակի վերահսկողության տակ։ Եվ առանց Թուրքիայի գիտության Ադրբեջանը նույնիսկ որևէ քայլ անելու իրավունք չուներ։ Պատահական չէ, որ Թուրքիան հիմա արդեն Ադրբեջանի հաղթանակի հիմնական դափնիներն իրենն է համարում։ Դրա համար էլ թուրքական պաշտոնական շրջանակների կողմից ամեն անգամ հատուկ շեշտվում է, թե Թուրքիայի աջակցության արդյունքում է Ադրբեջանը հաջողության հասել մարտի դաշտում ու հաղթանակ տարել։

Հիմա եկել է պահը, որ Ադրբեջանը պետք է Թուրքիային փոխհատուցի աջակցության համար։ Դրանով է պայմանավորված, որ Անկարայի ազդեցությունը Ադրբեջանում մեծ թափով ընդլայնվում է։ Իսկ մյուս կողմից էլ՝ Ադրբեջանի կողմից Արցախից օկուպացված տարածքներ են ակտիվորեն ներթափանցում թուրքական ընկերությունները։ Պատահական չեն նաև այն խոսակցությունները, թե Թուրքիան ցանկանում է թուրքմենական ցեղերի բերել և բնակեցնել Ղարաբաղում։ Բայց խնդիրն այն է, որ այսքանով Թուրքիան չի բավարարվում։ Պանթուրքական և նեոօսմանական ծրագրերի շրջանակներում այդ երկրի ամբիցիաները շատ ավելի հեռուն են գնում։ Թուրքիայի գլխավոր խնդիրն է ներթափանցել և իր ազդեցությունը տարածել Միջին Ասիայի թյուրքալեզու պետությունների վրա։ Իսկ նման ծրագրերին պետք է լուրջ վերաբերվել, քանի որ այդ ուղղությամբ կոնկրետ տեսանելի գործնական քայլեր են իրականացվում։ Օրինակ՝ Թյուրքալեզու պետությունների կազմակերպության շրջանակներում փորձ է կատարվում տարբեր ուղղություններով համագործակցությունը խորացնելու անվան տակ ուժեղացնել Թուրքիայի ազդեցությունը։

Ուշագրավ է նաև, որ վերջերս Թյուրքական միջազգային ակադեմիայի անդամներ Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղզստանը արձանագրություն ստորագրեցին ՝ միջնակարգ դպրոցների ուսումնական ծրագրում «Ընդհանուր թյուրքական պատմություն», «Ընդհանուր թյուրքական գրականություն» և «Ընդհանուր թյուրքական աշխարհագրություն» դասագրքերի ներառման մասին։ Այսպիսով, փորձեր են կատարվում ընդհանուր կրթական դաշտ ստեղծելու ուղղությամբ, և այդ մոդելը կարող է կիրառվել նաև այլ ուղղություններով։ Ռազմական համագործակցության տեսանկյունից ադրբեջանական բանակն այսօր հարմարեցվում է թուրքական բանակի չափորոշիչներին, որոշ ժամանակ անց Անկարան կարող է ձգտել ադրբեջանական փորձը կիրառել նաև Միջին Ասիայի երկրների դեպքում։ Սակայն Անկարային խանգարող մի հանգամանք կա. Թուրքիան անմիջական ցամաքային կապ չունի Ադրբեջանի հետ, որպեսզի նոր թափ հաղորդի պանթուրքական ծրագրերին։

Եվ Հայաստանը գլխավոր խոչընդոտն է դրա ճանապարհին։ Այդ իսկ պատճառով էլ ամեն պատեհ առիթի Թուրքիայի իշխանավորների կողմից հնչում են հայտարարություններ, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» անպայման պետք է բացվի։ Միևնույն ժամանակ, տեսանելի է, որ թուրքական իշխանությունները ոչ այնքան շահագրգռված են, որ Հայաստանի հետ սահմանները բացվեն, որքան որ Երևանին նոր զիջումներ պարտադրեն կամ էլ Հայաստանի վրա տարածեն իրենց ազդեցությունը և պայմաններ թելադրեն։ Անկարան փորձում է հատկապես օգտվել այն հանգամանքից, որ Հայաստանը պատերազմում պարտվել է, և առավելություն ստանալ բանակցությունների ընթացքում, քանի որ, ի տարբերություն հարաբերությունների՝ նախորդ կարգավորման փորձերի, բանակցություններում միջնորդներ չկան, որ հարկ եղած դեպքում ճնշում գործադրեն Անկարայի վրա։ Եվ այս ֆոնին ուշագրավ է, որ ՀՀ իշխանությունները մեծ քայլ են դիտարկում թուրքական կողմի հետ ձեռք բերված առաջիկա ամիսներին վերաբերող այն պայմանավորվածությունները, թե երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու են ցամաքային սահմանը և մեկնարկելու են Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումները։ Իրականում այս պայմանավորվածությունները դեռևս ոչինչ չեն նշանակում հարաբերությունների վերջնական կարգավորման և սահմանների բացման տեսանկյունից, քանի որ ցանկացած պահի Անկարան կարող է հետ կանգնել դրանցից, կամ էլ ամենավերջին պահին նոր պահանջներ առաջ քաշել։

Բացի դրանից, չպետք է բացառել, որ թուրքական կողմը կարող է այդ պայմանավորվածություններն օգտագործել որպես ճնշման գործիք։ Օրինակ՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու անվան տակ Թուրքիան կարող է իր տարածքում ապաստանած միլիոնավոր փախստականների ուղարկել դեպի Հայաստանի հետ սահման ու փորձ կատարել Հայաստանը հեղեղել փախստականներով, ինչի փորձն Անկարան ունի։ Մի ժամանակ էլ սիրիացի փախստականներին դեպի Հունաստան ուղղորդելով՝ փորձում էին ապակայունացնել իրավիճակը Եվրոպայում։ Իսկ մեր իշխանությունները «խաղաղության օրակարգի» անվան տակ հասարակ մարդկանց շրջանում այնպիսի տրամադրություններ են ձևավորում, թե հարաբերությունները կարգավորելուց և սահմանները բացելուց հետո Հայաստանի տնտեսությունը սրընթաց զարգանալու է։ Բայց ինչո՞ւ պետք է Թուրքիան շահագրգռված լինի, որ Հայաստանը զարգանա։ Եթե Թուրքիան շանտաժի է ենթարկում այնպիսի խոշոր ռազմաքաղաքական կառույցի, ինչպիսին ՆԱՏՕ-ն է, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ լեզվով կարող է խոսել Հայաստանի հետ։ Փորձը ցույց է տալիս, որ երբեք չպետք է վստահել թուրքական կողմին, որը պայմանավորվածությունները խախտելու և խառը իրավիճակներում դիվիդենտներ ստանալու մեծ վարպետ է։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer