Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Այս մարդկանցից բարոյական ի՞նչ որակներ կարող ենք պահանջել. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբ ապրիլին ընդդիմությունը նախաձեռնում էր իր նոր շարժումը, իշխանությունները շունչները պահած մտածում էին, թե ինչպես են իրենց աթոռները պահելու։ Ավելին՝ նրանցից շատերը փորձում էին միջնորդներ գտնել՝ ընդդիմության հետ կապ հաստատելու համար, որպեսզի շարժման ծավալման դեպքում լքեն իշխանական նավը։ Բայց հիմա, հաշվի առնելով, որ ամռան տապին առավել պասիվ վիճակ է, իշխանությունները դուրս են եկել իրենց խեղճացած վիճակից ու փորձում են ընդարձակվել, ինչքան հնարավոր է, ամրացնել իրենց դիրքերը, որովհետև բացառված չէ, որ աշնանն արդեն կարող է կտրուկ իրավիճակ փոխվել։

Ու դա տեղի է ունենում հիմնականում ապազգային և ժողովրդի վիճակը վատացնող օրենսդրական նախաձեռնությունների և այլ նախագծերի ընդունման տեսքով, որոնք միայն իշխանությունների նեղ քաղաքական շահերից են բխում։ 2018 թվականից հետո նրանց երազած նախագծերը, որոնք լուրջ հանրային դիմադրության են հանդիպել կամ այլ պատճառներով իրականություն չեն դարձել, այժմ կրկին մեջտեղ են բերվում և մեկը մյուսի հետևից անցկացվում են։ Վերջերս էլ մի վիճահարույց դրույթներով նոր նախագիծ է ներկայացվել, որով ՊԵԿ-ը ցանկանում է առանց դատարանի որոշման տիրապետել տնտեսվարողների բանկային գաղտնիքին։ Ճիշտ է, երեկ ժամանակավորապես այն հանվեց Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից, սակայն թեման, բնականաբար չի փակվել: Ըստ հաղորդագրության, «քննարկումներից հետո բանկային գաղտնիքի հասանելիության հետ կապված նախագծերի վերջնական փաթեթը վերստին կներկայացվի հանրային քննարկման»:

Թերևս իշխող քաղաքական ուժին շատ քիչ է հետաքրքրում այն հանգամանքը, որ նախկինում իրենց ներկայացրած «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել։ Իշխանությունները ամեն կերպ փորձում են շրջանցել Սահմանադրությունն ու օրենքները և դրա համար ելքեր գտնել։ Չէ՞ որ ժողովրդի մանդատի անվան տակ ինչ ուզեն, այն էլ կանեն, նրանց համար այլևս որևէ խոչընդոտող հանգամանք չկա։ Այս նախագծի իրականացման դեպքում իշխանություններին հնարավորություն է տրվելու վերջնականապես ոտնահարել բանկային գաղտնիքի ապահովության սկզբունքը և ճանապարհ բացել տոտալ քաղաքական ճնշումների համար։ Իսկ այսպիսի պայմաններում դժվար չէ գուշակել, որ Հայաստանն ուղղակի կդառնա ներդրողներին վանող և տնտեսական գրավչության տեսանկյունից «իզգոյ» երկիր։ Դրան պետք է գումարել նաև անկանխիկ վճարումների վերաբերյալ օրենքի՝ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնելը։

Արդեն անկանխիկ գործարքների իրականացման դեպքում իշխանությունները կարող են հետևել, թե ում քարտին ինչքան գումար կա, իրենց հետաքրքրող անձն ինչ գնումներ է կատարում և որտեղից, իսկ հարկ եղած դեպքում կարող են պատճառներ գտնել ու սառեցնել նրա հաշիվները, առիթներ փնտրել քրեական գործերի հարուցման համար և այլն։ Բայց սա դեռ ամենը չէ, իշխանությունները պետական բյուջեից, այսինքն՝ հարկատուների վճարած գումարներից միլիոնավոր դոլարներ են ծախսում արտասահմանյան ծրագրեր՝ մասնավորապես իսրայելական «Պեգասուս» գնելու համար, որպեսզի լրտեսեն ընդդիմադիրներին՝ հասանելիություն ստանալով անգամ նրանց անձնական տվյալներին։ Կարճ ասած՝ իշխանությունները, երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելու փոխարեն, բոլոր հնարավոր լծակները կիրառում են ընդդիմությանը բռնաճնշումների ենթարկելու համար։

Բայց գլխավոր հարցն այն է, որ սա միայն ընդդիմության հարցը չէ, ցանկացած պահի կարող են խախտվել հասարակ քաղաքացիների կամ տնտեսվարողների իրավունքները։ Թիրախում կարող է հայտնվել յուրաքանչյուր անձ։ Ավելին՝ մարդկանց վերահսկելու նպատակով կատարվող քայլերը պետք է հուզեն նաև իշխանության ներկայացուցիչներին։ Պատահական չէ, որ Փաշինյանին հատկապես շատ է անհանգստացնում այն հարցը, որ իրենց թիմից որևէ մեկը կարող է բարձր վարկանիշ ձեռք բերել ու այն օգտագործելով՝ իրեն մարտահրավեր նետել։ Թերևս Փաշինյանի վախերի արդյունքում է, որ անընդհատ կադրային փոփոխություններ ու «ռակիրովկաներ» են տեղի ունենում, որ հանկարծ որևէ պաշտոնյա մի տեղում երկար չաշխատի ու ամրապնդի իր դիրքերը։ Բացի դրանից, ում վարկանիշը սկսում է բարձրանալ, միջնորդավորված կերպով հայտնվում է իշխանական քարոզչության թիրախում։ Բացի դրանից, Փաշինյանին անհրաժեշտ է, որ ֆորսմաժորային իրավիճակներում իր ուսապարկերը լոյալություն պահպանեն, ու հանկարծ առնետավազք չսկսվի։

Եվ քանի որ իշխող թիմի ներկայացուցիչներին ընդհանուր գաղափարները կամ գաղափարախոսությունը չեն միավորում, ապա նրանց լոյալությունն ու նվիրվածությունը «խրախուսանքով» չապահովելու դեպքում անմիջապես գործի կդրվեն շանտաժն ու կոմպրոմատները՝ վարկաբեկելու կամ քրեական հետապնդումների ենթարկելու տեսքով։ Այնպես որ, գործող իշխանությունների 4 տարվա կառավարումը ցույց տվեց, որ նրանք ամեն ինչի ընդունակ են հանուն աթոռի։ Եթե հայրենիքը շարունակում են մաս-մաս հանձնել թշնամուն, այդ մարդկանցից ի՞նչ բարոյական որակներ կարող ենք պահանջել։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal