Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Եթե զիջումների գնալով հնարավոր լիներ խաղաղություն ձեռք բերել, ամենախաղաղ երկիրը պետք է, որ Հայաստանը լիներ...«Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Խաղաղությունն անվիճելիորեն բոլոր ժամանակներում եղել է մարդկության մեծագույն երազանքը, քանի որ այն ամենաբաղձալի բարիքն է, որ մարդիկ ցանկանում են այս կյանքում: Ինչպես Ցիցերոնն է ասել, «խաղաղությունն այնքան կարևոր է ու բարերար, որ հենց այս բառն է ամենաականջահաճոն մարդկանց համար»:

Չէ որ մարդկությանը ամենամեծ չարիք ու աղետ բերում են պատերազմները: Իսկ իրականությունն այլ է՝ խաղաղությունը միֆ է՝ առասպել ու պատրանք, այն երազանքից, բարի ցանկություններից ու կենացային մաղթանքներից այն կողմ չի կարող գնալ, քանի որ իրականում չկա խաղաղություն և չի կարող որևէ մեկը խաղաղություն երաշխավորել: Մեր իրականության մեջ, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանով» էլ ոգևորված են նրանք, որոնց միավորում է ավանտյուրան, պոպուլիզմը կամ միֆը: Նրանք, ովքեր ուզում են ստրկացման ու թրքահպատակության տանել հայ ժողովրդին: Մենք ավետում ենք խաղաղության դարաշրջանի մեկնարկը, սակայն զավեշտն այն է, որ խաղաղության երաշխիքներ մեզ ոչ ոք չի տալիս:

«Այն օրվանից, երբ երկիրը պտտվում է արևի շուրջ, քանի դեռ կա ցուրտ և շոգ, փոթորիկ և արև, այնքան երկար կլինի պայքարը: Այդ թվում՝ մարդկանց և ազգերի մեջ։ Եթե մարդիկ մնային դրախտում ապրելու, կփչանային։ Մարդկությունը պայքարի միջոցով է դարձել այն, ինչ կա։ Պատերազմը բնական է և սովորական: Պատերազմը շարունակվում է միշտ և ամենուր: Այն չունի սկիզբ և վերջ: Պատերազմը ինքնին կյանք է: Պատերազմը մեկնարկային կետն է: Նա, ով ցանկանում է ապրել, պետք է պայքարի, և ով հավերժական պայքարի այս աշխարհում չի ցանկանում մասնակցել կռվի, նա արժանի չէ կյանքի իրավունքին: Պատմության մեջ ոչ մի պետություն էլ չի ստեղծվել խաղաղ տնտեսական գործունեությամբ: Երկրագունդն էլ պարզապես փոխանցիկ գավաթ է, որը տրվում է հաղթած չեմպիոնին: Եվ միայն անսկզբունք և թույլ մտածող մարդիկ կարող են հավատալ, որ մեր հողի վրա որոշակի պետական սահմանները հավերժ անսասան են և ենթակա չեն փոփոխության»,- ասել է մարդկության պատմության ընթացքում ամենակործանարար պատերազմ հրահրած Ադոլֆ Հիտլերը:

Աշխարհում վերջին ժամանակներս տեղի ունեցող իրադարձություններն էլ գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու, որ սին են բոլոր տեսակի միջազգային պայմանագրերն ու իրավունքի և բարոյական նորմերը, որ գերիշխողն ուժն է, և պատերազմների արդյունքում են գծվում նոր սահմաններ, ծնվում կամ կործանվում պետություններ ու կայսրություններ, ձեռք բերում անկախություն, ազատություն, խաղաղություն կամ ստրկություն: Պատերազմից խուսափելը ամենևին էլ խաղաղությունը չէ: Ազգերը, ժողովուրդները իրենց գոյատևման ընթացքում մշտապես կանգնած են լինում երկընտրանքի առջև: Ընտրության առջև՝ պատերազմի և ստրկության միջև: Ընտրելով պատերազմը՝ հնարավորություն են ունենում ձեռք բերել ազատություն ու խաղաղություն, իսկ վատագույն դեպքում՝ արժանապատիվ մահ: Ընտրելով ստրկությունը՝ ստանում են և՛ պատերազմ, և՛ ծնկաչոք ու ստորացուցիչ մահ: «Այո, կրնանք, կրնա պատահիլ: Կռվի մեջ նետվողը և՛ կվիրավորվի, և՛ կրնա մեռնիլ: Բայց մեռնելեն վախեցող ժողովուրդը ո՛չ կրնա ապրիլ ու դիմանալ, ո՛չ ալ իրավունք ունի ապրելու, իբրև ուրույն գոյություն, իբրև ջոկ անհատականություն: Եվ իր վախովը ան չազատիր մեռնելե. միայն կմեռնի քաշքշվելով, հյուծվելով, արհամարհվելով ու ոտքի տակ երթալով: Ազատությունը չեն տար, ազատությունը կխլվի: Ինձ համար ոչինչ ու անհրաժեշտ բան մըն է կյանքը, երբ չկա աշխատանք, մաքառում, ձգտումներ ու կիրք, հուզում ու ծրագիր: Արթունների աշխարհը ընդհանուր է ու միասնական, երազի մեջ ամեն մեկը գնում է իր ճանապարհով»,-գրել է Լևոն Շանթը:

«Խաղաղությունն էլ ընդմիջում է, որը կազմակերպվում է պատերազմների միջև, որպեսզի գեներալները կարողանան գրել իրենց հուշերը»,- ասել է ֆրանսիացի սցենարիստ և դրամատուրգ Մարսել Աշարը: Իսկ մենք անհասկանալիորեն ու ոգևորված գնում ենք անիրատեսական խաղաղության մի ժողովրդի հետ, որը բնությունից ստեղծված է դաժանորեն սպանելու, կողոպտելու ու գազանության համար, սպառնալիք է քաղաքակրթության ու մարդկության համար, որի խղճին են ծանրացած առնվազն երեք ազգի՝ հայերի, հույների ու քրդերի ցեղասպանությունը: Ուրիշ ոչ մի ազգ այդքան դաժանություններ չի գործել, մարդկությանը արհավիրքներ չի բերել, որքան թուրքերը: Գնում ենք խաղաղության այն հարևանների հետ, որոնք պետական մակարդակով հայատյացություն են քարոզում, մի ժողովրդի հետ, որը գրեթե բոլոր հարևանների նկատմամբ ունի կա՛մ ոչ բարեկամական, կա՛մ բացահայտ թշնամական հարաբերություններ, որը հրապարակային հայտարարում է հարևանների նկատմամբ տարածքային հավակնությունների մասին, որի համար հայն ու Հայաստանը պատմական թշնամի են, ոսկոր իրենց կոկորդում:

Նրանք անհուսալի գործընկեր են, որոնց խոստումներին երբեք չի կարելի հավատալ, որոնք պատրաստ չեն արդար, խաղաղ, ազնիվ, փոխշահավետ հարաբերությունների: Իսկ միակողմանի շահ հետապնդող հարաբերությունները թե՛ միջանձնային, թե՛ գործարար, թե՛ միջպետական հարաբերություններում ի սկզբանե դատապարտված են ձախողման: Վերջապես, ինչպես գնալ խաղաղության կազմաքանդված բանակով ու այն իշխանության հետ, որը բացահայտ վարում է ապազգային, թրքահաճո քաղաքականություն, և այն ժողովրդի հետ, որի մի զգալի մասը անդեմ է, մոլորված, հուսահատ, թևաթափ եղած, ջարդված, որը դեռ պաշտպանում ու հավատում է այս իշխանություններին, որը հաշտվում է պարտության, ստրկության ու նվաստացման հետ, որի շարքերում քիչ չեն որևէ այլ հայի մահով ուրախացողները:

«Խաղաղությունը ամենևին էլ պատերազմի բացակայությունը չէ, այլ ժողովրդի առաքինությունն է, որը բխում է ոգու ամրությունից»,- ասել է 17-րդ դարի նշանավոր փիլիսոփա Բենեդիկտ Սպինոզան: Անշուշտ, երկրի անվտանգության հիմնական երաշխավորը բանակն է, բայց ռազմական ոչ մի հզոր ուժ չի կարող երաշխավորել ժողովրդի ու երկրի անվտանգությունը, եթե չունես խիզախ ու անկոտրում կամք, շրջահայաց, կայուն բնավորություն ու պետական մտածողություն ունեցող ժողովուրդ, եթե այդ ժողովուրդը անմնացորդ չի սիրում իր հայրենիքը, չի ուզում պատժել իր միջի դավաճաններին ու սրիկաներին: Իսկ պարտությունը, ձախողումը ամենևին էլ վերջը չէ: Պատերազմն էլ պարտված համարում են միայն այն ժամանակ, երբ ժողովուրդը համակերպվում ու հաշտվում է պարտության հետ: Սա է ժողովուրդների մեծագույն ողբերգությունը, սա ազգի ոգու վախճանն է: Եվ ամենամեծ սրիկայությունը, որ իրականացվեց իշխանությունների կողմից հայի նկատմամբ, նրա ոգու կոտրումն էր, նրա ստրկացումն ու բարոյական ապականումն էր, նրան նվաստացնելն ու թրքահպատակության տանելն է: Ցավոք, մենք՝ հայերս, առավելապես հակված ենք համակերպվելու պարտության ու կորուստների հետ, տառապելու, քան պայքարելու ազատ ու արժանապատիվ ապրելու համար: Առանց նախապայմանների թուրքի հետ բանակցությունների սեղանին նստելն էլ անարգանք է ցեղասպանված մեր նախնիների, հերոս նահատակների և, ընդհանրապես, խիզախ ու տաղանդավոր հայ ժողովրդի նկատմամբ: Իշխանությունների կողմից խոստացված խաղաղության դարաշրջանն էլ կազմակերպված դավադրություն է, ավանտյուրա:

Մեր ժողովուրդը պետք է լավ հասկանա, որ պատմության ընթացքում դեռ ոչ մի ժողովրդի չի հաջողվել պարտության արդյունքում խաղաղություն նվաճել: Եթե զիջումների գնալով հնարավոր լիներ խաղաղություն ձեռք բերել, այդ դեպքում ամենախաղաղ երկիրը պետք է որ Հայաստանը լիներ: Չէ՞ որ արդեն շուրջ 2000 տարի անընդհատ զիջում ենք և մնացել ենք մի կտոր հողի վրա մի բուռ ժողովուրդ: Իսկ Էրդողանն ու Ալիևն էլ իրենց հաշիվներում սխալվում են, ուրիշների հայրենազրկման վրա կառուցած երկիրը չի կարող ապագա ունենալ, իսկ հայի տեսակը միայն իր հայրենիքն ու ազգը ուրացողը չէ, հայի տեսակը նախևառաջ Տիգրան Մեծն է, Նարեկացին, Կոմիտասը, Նժդեհը, Անդրանիկը: Եվ այդ տեսակը չի կարող համակերպվել հայրենազրկման հետ, չի կարող հանդուրժել ստրկացումը թուրքի կողմից: Արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունն էլ կառուցված է միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքի և վստահության վրա:

Հ.Գ.- Երբ մի երիտասարդի հարցնում են, թե երբ է ամուսնանալու,պատասխանում է, որ գործերը լավ են գնում և նույնիսկ 50 տոկոսով հարցերը լուծված են: Հարցնում են՝ այդ ինչպե՞ս հասկանալ: Երիտասարդը պատասխանում է, որ ինքը սիրում է, իսկ աղջիկը՝ ոչ: Հիմա մեզ խոստացված խաղաղության դարաշրջանը նման է այդ երիտասարդի սիրուն, մենք գնում ենք խաղաղության, սակայն հակառակ կողմից մեզ խաղաղության խոստումներ ոչ մեկը չի տալիս: Միայն նախապայմաններ են...

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank