Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ադրբեջանը պատրաստվում է կրկնապատկել իր էներգակիրների ներմուծումը Եվրոպա

ECONOMICS

Բաքվում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը նախատեսում է մինչև 2027 թվականը ադրբեջանական բնական գազի ներմուծման ծավալը հասցնել տարեկան 20 միլիարդ խորանարդ մետրի։ Այսպիսով, Ադրբեջանից ԵՄ երկրներ գազի ներկրումը կկրկնապատկվի։

ԵՄ-ը փնտրում է Ռուսաստանի էներգակիրների այլընտրանքային մատակարարող՝ Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի պատճառով, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Եվրամիությունը որոշել է դիվերսիֆիկացնել ներմուծվող էներգակիրները՝ հրաժարվելով Ռուսաստանից և դիմել ավելի վստահելի գործընկերների: Ուրախ եմ, որ նրանց թվում է նաև Ադրբեջանը», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահը: Իր խոսքում ֆոն դեր Լեյենը շեշտել է Փոխըմբռնման հուշագրի երեք հիմնական կետեր, ըստ որոնց՝ կկրկնապատկվի Ադրբեջանից գազի մատակարարումը Եվրամիություն:

Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով՝ այս հուշագիրը պարտավորեցնում է ընդլայնել Հարավային գազային միջանցքը, որն իրենից ներկայացնում, է ըստ եվրոպացի դիվանագետի, «շատ կարևոր մատակարարման ուղի Եվրամիության համար»: Այս պահին, ըստ նրա, այն արդեն մատակարարում է տարեկան ավելի քան 8 միլիարդ խորանարդ մետր գազ, և մի քանի տարի հետո դրա հզորությունը պետք է հասնի մինչև 20 միլիարդ խորանարդ մետրի, ասում է ֆոն դեր Լեյենը: 2022 թվականին Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ադրբեջանական նավթագազատարն էլ ավելի արդիական դարձրեց, ընդգծում է Ադրբեջանի համալսարանի պրոֆեսոր և Baku Dialogues քաղաքական ամսագրի խմբագիր Դամյան Միսկովիչը:

Ընդամենը մի քանի օր առաջ ավարտվեց Հունաստանի և Բուլղարիայի միջև գազային կապող հանգույցի կառուցումը, և դրա գործարկումը նախատեսվում է հաջորդ ամիս, ասում է Միսկովիչը՝ շեշտելով՝ «հուլիսի 1-ից Բուլղարիան ռուսական գազից արդեն անցել է ադրբեջանականի»։ Նրա պնդմամբ՝ Հարավային գազային միջանցքի ընդլայնումը կարժենա մոտ 10 մլրդ դոլար, իսկ նախագիծը կտևի չորսից հինգ տարի: Ըստ Միսկովիչի՝ շատ կարևոր է Կասպից ծովի միջով կառուցել մեկ այլ գազատար, որը թույլ կտա թուրքմենական գազը տեղափոխել Հարավային գազային միջանցքի միջոցով դեպի Եվրոպա: Նրա պնդմամբ՝ նման միացնող գազատարի ստեղծումը կտևի վեց ամսից մինչև մեկ տարի, սակայն խնդիրը նրանում է, թե արդյոք Թուրքմենստանը պատրաստ է դիմակայել ռուսական ճնշումներին՝ համեմատաբար փոքր քանակությամբ գազ դեպի Եվրոպա փոխադրելու դիմաց, ասում է նա:

Orbis ամսագրի խմբագիր վերլուծաբան Նիկոլայ Գվոզդևի կարծիքով՝ Ադրբեջանից Եվրոպա նավթի և գազի արտահանումն անուղղակիորեն ազդում է Եվրոպայում Ռուսաստանի դիրքերի վրա, քանի որ Կրեմլը փորձում է նվազեցնել իր մատակարարումները՝ ԵՄ վրա ճնշում գործադրելու համար, իսկ Ադրբեջանը, ընդհակառակը, փրկօղակի դեր է ստանձնում ԵՄ համար։ Բայց պետք է խոսել հարավային միջանցքի մասին ավելի լայն իմաստով, գտնում է վերլուծաբանը:

Ըստ նրա՝ հեռանկարն այն է, որ ողջ հարավային միջանցքը կարող է կարևոր դառնալ ոչ միայն Ադրբեջանի, այլև ՌԴ-ի համար՝ որպես հետագայում նոր արտահանման շուկաներ մուտք գործելու միջոց։ Իր հերթին ստամբուլաբնակ էներգետիկ վերլուծաբան Դեյվիդ Օբըրնը Eurasianet պարբերականում հրապարակած իր հոդվածում վստահ չէ, որ Բաքուն կարող է կրկնապատկել էներգակիրների փոխադրումը Եվրոպա: Ըստ նրա՝ Ադրբեջանն ունի արտադրության ավելացման սահմանափակ հնարավորություններ, ինչպես նաև սեփական գազի պահանջարկը բավարարելու կարիք:

Օբըրնը հիշեցնում է, որ անցած տարվա վերջին ներքին դեֆիցիտը վերացնելու համար, Բաքուն համաձայնագիր էր կնքել Իրան հետ՝ գազ ներկրելու վերաբերյալ: Բացի այդ, ըստ Օբըրնի, Ադրբեջանի խոշորագույն գազի հանքավայր՝ «Շահ Դենիզ»-ի օպերատոր BP ընկերությունը հայտարարել էր, որ հանքավայրը չի կարող մատակարարել ողջ գազը՝ Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումը կրկնապատկելու համար: Նրա կարծիքով՝ ադրբեջանական մյուս փոքր հանքավայրերը չունեն բավարար քանակությամբ գազ արտահանելու հնարավորություն: 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal