Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տապալվածների կործանարար «ձեռքը» հասել է ապագային․ Թադևոս Ավետիսյան

ECONOMICS

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Թադևոս Ավետիսյանը գրում է, որ 2022թ․ հունվարի 1-ից էապես նվազել են 100 հազարավոր աշխատողների 7-8 տարի կուտակած կենսաթոշակային գումարները՝ ընդհուպ մինչև 10-15%-ի չափերով։ Նա անդրադարձել է տնտեսական մի շարք ցուցանիշների․

«Հոգով աղքատների այս իշխանությունը ազգային երեզանք չի ունեցել և չունի։ Նրանք երազում են միայն իրենց պաշտոնները պահելու մասին և դրանից բխող՝

-     քողարկված կաշառք՝ ամեն ամիս միլիոնավոր դրամի ապօրինի պարգևատրումներ, իրենց շրջապատի համար պետական գնումներ` «ասֆալտի տենդեռներ» և գերշահույթներ,

-     թանկարժեք «պադավատներ», քարտուղարուհիներ, արտասահմանյան գործուղումներ,

-     սեփական բիզնեսն ամեն գնով զարգացնելու համար թուրքի հետ «քիրվայություն»։

Իրականում սրանք իրենց նեղ խմբակից դուրս՝ մարդկանց նկատմամբ անտարբեր են կամ թշնամական։

Այս իշխանության օրոք սոցիալ-տնտեսական խնդիրները պրոգրեսիվ են ավելանում։ Հասարակությունը իր մաշկի վրա դրանք զգում է ամեն օր։ Մասնավորապես, նախորդ 4 տարիներին․

-     պետական պարտքի աճ՝ շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ 40%-ով,

-     ՀՆԱ-ի տարեկան միջին աճ՝ չնչին, ընդամենը 2,8%-ով,

-     մշտական բնակչության թվի նվազում՝ 8300-ով։

2020թ․ հունվարի 1-ից հետո․

-     1 անձի նվազագույն ամսական ծախս՝ աճը 20 հազար դրամով կամ 33%-ով,

-     նվազագույն աշխատավարձի աճ՝ 0,

-     հիմնական կենսաթոշակի աճ՝ 0,

-     աղքատության նպաստի աճ՝ 0,

-     միջին աշխատավարձի աճը պատիկներով է զիջում սննդամթերքի գնաճին։

2022թ․ առաջին 6 ամիսներին առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճն ահագնացել է․

-     1 կգ հացի գին՝ աճը 50 դրամով, 1 պարկ ալյուրինը՝ 2500 դրամով,

-     1 կգ մակարոնեղեն, բրինձ՝ գնաճը 140 դրամով,

-     1 լ ձեթ՝ 220 դրամով,

-     1 կգ տավարի միս՝ 350 դրամով,

-     1 կգ կարագ, պանիր, կաթնաշոռ՝ 300 դրամով,

-     1 կգ կարտոֆիլ՝ 150 դրամով և այլն։

2022թ․ հունվարի 1-ից էապես նվազել են 100 հազարավոր աշխատողների 7-8 տարի կուտակած կենսաթոշակային գումարները՝ ընդհուպ մինչև 10-15%-ի չափերով։

Ի դեպ, եկան իշխանության և խոստանում էին արմատապես վերանայել պարտադիր կուտակային համակարգը, ընդհուպ մինչև՝ չեղարկում։ Որպես կանոն, արցին հակառակը՝ մինչև վերջ և ամբողջական ներդրեցին պարտադիր կուտակայինը համակարգը։ Հիմա էլ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները քամուն են տալիս՝ առանց բավարար երաշխիքների, առանց որևէ փոխհատուցման։

2022թ․ հուլիսի 1-ից առանց լիարժեք հիմքեր ապահովելու՝ պարտադրում են անկանխիկ շրջանառություն, որը լրացուցիչ ծախս ու գլխացավանք է դարձել քաղաքացիների համար։ Բանկերի միջնորդավճարը հասնում է 3%, վճարման տերմինալները բավարար չեն և այլն։

Այս իշխանության օրոք յուրաքանչյուր բնակչի պետական պարտքի բեռն աճել է շուրջ 1000 ԱՄՆ դոլարով կամ տարեկան միջինը 10%-ով։ Սա էապես նվազեցնում է կենսաթոշակների, նպաստների, նվազագույն աշխատավարձի ավելացման հնարավորությունները՝ նաև ապագայում։

Ահագնացող գնաճի ֆոնին՝ միայն այս տարվա առաջին 6 ամիսներին 1 անձի նվազագույն ամսական ծախսն աճել է 8 հազար դրամով կամ 10%-ով։ Միջին գնաճի փաստացի ցուցանիշը ամեն ամիս աճում է։ Այս տարվա հունիսին արձանագրված 12-ամսյա գնաճն արդեն երկնիշ է և շուրջ 2,5 անգամ գերազանցում է թիրախավորված գնաճի ցուցանիշը։ Հետևանքներն էլ չեն ուշանում՝ այս տարի թերի սնվող մարդկանց թվի ամսական աճը կազմել է մոտ 27 հազար։

Նպաստներն ու կենսաթոշակները չեն բարձրանում, սակայն բարձրաստիճան պաշտոնյաների առանց այն էլ բարձր աշխատավարձերը կրկնապատկվել են՝ անօրինական և անարդար պարգևատրումների հաշվին։

Փաստորեն, ահագնացող գնաճով, անկանխիկ շրջանառություն և բանկային բարձր միջնորդավճար պարտադրելով, իրենց շրջապատից պետական գնումներն ավելացնելով և իրենց համար պետական բյուջեի գումարներով գերշահույթներ ապահովելով, ապօրինի և անարդար պարգևատրումներով, պետական պարտքի բեռը շեշտակի ավելացնելով, իրենց անպատասխանատու վարքագծով մտել են յուրաքանչյուր քաղաքացու «գրպանը»։ Միայն այս տարի արդեն տարել են ամսական ընթացիկ եկամտի շուրջ 15%-ը, մոտ 10-15% էլ տարել են տարիներով կուտակած կենսաթոշակային գումարներից։ Չեն ավելացրել աղքատության նպաստը, հիմնական կենսաթոշակն ու նվազագույն աշխատավարձը՝ ամենամեծ բեռը թողնելով անապահով խավի վրա։

Այս իշխանությունները հետևողականորեն տապալում են ոչ միայն ներկան, այլև իրենց կործանարար «ձեռքը» մեկնել են մեր երկրի և սերունդների ապագա զարգացմանը։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal