Պակիստանի կենդանաբանական այգին չեղարկել է 12 առյուծներին աճուրդի հանելու պլանները
SOCIETY
Պակիստանի կենդանաբանական այգին չեղարկել է 12 առյուծներին մասնավոր գնորդներին վաճառելու պլանները՝ հայտարարելով, որ փոխարենը նոր վանդակներ կստեղծի մեծ կատուների համար, հաղորդում է AFP-ն:
Հինգշաբթի նախատեսված աճուրդն արժանացել էր WWF-ի քննադատությանը, որը Լահորի սաֆարի կենդանաբանական այգու իշխանություններին կոչ էր արել առյուծներին տեղափոխել վայրի բնության այլ պետական օբյեկտներ։
Ավելի քան 200 ակր տարածք ունեցող Լահորի Սաֆարի կենդանաբանական այգին համարվում է երկրի լավագույններից մեկը, որտեղ կենդանաբանական այգիները հայտնի են կենդանիների համար վատ պայմաններով։
Լահորի հաստատությունում այժմ 29 առյուծ, վեց բնիկ վագր եւ երկու յագուար է ապրում:
Առյուծներին, վագրերին եւ այլ էկզոտիկ վայրի կենդանիներին որպես ընտանի կենդանիներ պահելը Պակիստանում տարածված է եւ որպես կարգավիճակի խորհրդանիշ է դիտվում: Հարուստ տերերը սոցցանցերում տեղադրում են իրենց մեծ կատուների լուսանկարներն ու տեսահոլովակները եւ վարձակալում են կենդանիներին՝ որպես ֆիլմերի եւ ֆոտոսեսիաների համար նախատեսված ռեկվիզիտներ։



















































