Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ես հասկանում եմ՝ խաբված լինելը մարդկային է, սակայն խաբված մնալը դառնում է կործանարար. Սեյրան Օհանյան

BLOG

Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old

Ե՛վ ներքին, եւ՛ արտաքին լսարանի համար, կարծում եմ, միանշանակ պարզ է, որ «Հայաստան»  դաշինքը, խմբակցությունն այսօր մեկ օրակարգ ունեն՝  պայքարել Արցախի, Հայաստանի  անվտանգությունը, անկախությունը, արժանապատիվ հեղինակությունն ու երբեմնի մարտական, հաղթանակած ոգին վերականգնելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Այդ պատճառով հարկ եմ համարում անդրադառնալ Հայաստանի Հանրապետության Ազգային  ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ գումարելու վերաբերյալ  որոշ պաշտոնյաների հռետորական հարցադրումներին:

- Նախ, ի գիտություն հանրությանը, որին հերթական անգամ փորձում են մոլորեցնել՝ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ անելով, պետք է հայտնեմ, որ դեռեւս մարտ ամսին առաջինը հենց «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն են  հանդես եկել այդ նիստը գումարելու գրավոր նախաձեռնությամբ՝ հասցեագրված Ալեն Սիմոնյանին՝ որպես ՀՀ ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի  նախագահի:

- Մեր դաշինքը, լինելով չափազանց ուշադիր եւ նրբանկատ հատկապես Արցախին վերաբերող հարցերի նկատմամբ, մինչ այսօր մասնակցել է միջազգային կառույցներում մեր գործընկերների հետ բազմաթիվ հանդիպումների եւ հնարավոր լծակներն օգտագործել՝ փաստացի ներկայացնելով ու դատապարտելով թուրք-ադրբեջանական տանդեմի  կողմից կատարված հանցագործությունները, բարձրաձայնելով  հայ գերիների վերադարձը սահմանող համաձայնությունները չկատարելու վերաբերյալ: Մենք հիմնավորել ենք հայ ժողովրդի՝ իր նախնիների դարավոր բնօրրանում ապրելու կամքն ու  դիրքորոշումը,  Արցախյան հիմնախնդրի արդար կարգավորման տարածաշրջանային նշանակությունը: Եվ այդ տրամանաբությամբ շարունակելու ենք համագործակցել բոլոր ռազմավարական դաշնակիցների, բարոյական ու գիտակից ուժերի հետ:

- Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպման ժամանակ, որ տեղի է ունեցել օրեր առաջ, եւ որին անձամբ ներկա եմ եղել ու լիովի՛ն տիրապետում եմ անհրաժեշտ ինֆորմացիային, մենք նշել ենք, որ հանուն Արցախի փրկության մենք պատրաստ ենք մասնակցել ՀՀ ԱԺ եւ ԱՀ ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի  նիստին:

- Մյուս կողմից, ի՛նչ նշանակություն ունի՝ մենք կմասնակցենք այդ  նիստին, թե ոչ: Խորհրդարանում իշխող մեծամասնության պարտականությո՛ւնն է այն հավուր պատշաճի կազմակերպելն ու անցկացնելը. եւ չեմ թաքցնի՝ այն համոզմունք ունեմ, որ նրանք զերծ են մնալու իրենց իրական «տերերին» բարկացնելու գայթակղությունից, եւ նրանց գործողությունները սահմանափակվելու են միայն խոսելով, ինչպես միշտ՝ սուտը կիրառելով որպես հիմնական եւ, ցավալիորեն, մեր հասարակության ստվար զանգվածի վրա ազդող զենք:

- Ամփոփելով խոսքս՝ որպես օբյեկտիվ պատասխան «իրավիճակին տիրապետելու» մասին սուբյեկտիվ գնահատականին՝  ներկայացնում եմ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների  գրությունների պատճենները՝ դրանց կցելով նաեւ ԱԺ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության մեջ պահպանվող եւ գրության «ճակատագիրը» ներկայացնող 2 արտատպում՝ հատուկ մեր հայրենակիցների ուշադրությունը հրավիրելով այդ գրությունները հետ վերադարձնելու, այն է՝ մերժելու մեկնաբանություններին. գրում եմ մեկնաբանություն, որովհետեւ գրավոր հիմնավորում՝ այդ նիստի գումարումը չանցկացնելու վերաբերյալ, մինչ օրս չենք ստացել. միայն աշխատակցի բանավոր բացատրությունն ունենք, ըստ որի, մեր նշած ժամկետում նիստի գումարումը չէր կարող տեղի ունենալ Ալեն Սիմոնյանի՝ արտերկիր մեկնելու պատճառով:

Մենք համաձայնել էինք, որպեսզի երբ նա վերադառնա, նիստի օր նշանակի խորհրդարանական մեծամասնությունը: Սակայն Ալեն Սիմոնյանը  վերադարձավ արտերկրից, հետո էլի մեկնեց, եւ պատկերացնո՞ւմ եք, միայն 5 ամիս անց, երբ նորից խոսվեց այդ մասին, հանդես եկավ հռետորական հարցադրումով եւ խոցելի մեկնաբանությամբ:

Հայաստանի Հանրապետության իշխանությունն այսօր ի՛նքը չի տիրապետում իրավիճակին կամ տիրապետում եւ լռում է:

Տեսեք՝ ինչ է կատարվում Արցախում` Լաչինի միջանցքում, Աղավնոյում, Բերձորում, Հայաստանի սահմաններին. մեկը կա՞ պատասխատանատու մարմիններից, որ դուրս գա ժողովրդի առաջ եւ մի հոդաբաշխ խոսք ասի՝ փարատելով սեփական ժողովրդի անհանգստություններն ու կասկածը:

ՀԳ

Սիրելի՛ հայրենակիցներ,

թույլ մի՛ տվեք ձեզ խաբել հերթական եւ ո՛չ վերջին անգամ:

Ես հասկանում եմ՝ խաբված լինելը մարդկային է,

սակայն խաբված մնալը դառնում է կործանարար»,- գրել է նա։

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023