Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իշխանությունները համահանցակից են Հայաստանի դեմ տարվող քաղաքականության մեջ». «Փաստ»

INTERVIEW
«Փաստ» օրաթերթը գրում է
 
«Կովկասի» ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայել յանի հետ զրույցում անդրադարձել ենք Արցախի շուրջ առկա մարտահրավերներին, նաև օգոստոսի 31-ին սպասվելիք հերթական եռակողմ հանդիպմանն ընդառաջ հնչող հայտարարություններին:
 
«Փաստի» հետ զրույցում քաղաքագետը նախ շեշտել է, որ Ադրբեջանը շարունակում է իր նացիստական քաղաքականությունը հայերի հանդեպ: «Նպատակը հայերին որքան հնարավոր է տարբեր տեղերից վռնդելն ու Հայաստանը ֆիզիկապես ոչնչացնելն է: Մի փոքրիկ հայկական աշխարհ ոչնչացվել է նաև Բերձորում: Հերթական հայկական եկեղեցին մզկիթ դարձնելով՝ փորձում են գործընթացն ավարտին հասցնել: Ադրբեջանը ճնշում է, նացիստական մեդոթներ է կիրառում, ոչնչացնում է մշակույթը, բնակավայրերը բոլոր այն տեղերում, որտեղ իր ձեռքը հասնում է:
 
Եվ, իհարկե, Թուրքիան նշված քաղաքականության հովանավորն ու հանցակիցն է: Իսկ խաղաղության մասին ցանկացած խոսակցություն սուտ է: Այդ կերպ Ադրբեջանին օգուտ տալու նպատակ են հետապնդում՝ հույսով, թե խաղաղություն կլինի ու անվտանգային հարցերը կլուծվեն, բայց դա չի ստացվի, քանի դեռ Ադրբեջանը դա չի ուզում, իսկ Հայաստանն անվտանգության հարցում չի ուժեղանում: Խաղաղությունը լավ բան է, բայց այն ուղղակի ձգտում չէ: Այն շատ կոնկրետ դիվանագիտական ու քաղաքական իրողություն է, ուր կան պայմաններ, ինստիտուտներ, կա ինստիտուցիոնալ կարկաս, որը պահում է անվտանգությունը: Մեր դեպքում այն գոյություն չունի, մեր դեպքում այդ կարկասն արտաքին է:
 
Թվում է՝ արտաքին ամբողջ միջավայրը (ռուս խաղաղապահները, միջազգային իրավունքը և այլն) պետք է իր նշված դերը կատարի, բայց ամբողջության մեջ դա չի աշխատում. քանի դեռ Հայաստանն իր մասին չի մտածում, քանի դեռ Հայաստանն իր վրա պատասխանատվություն չի վերցնում, Հայաստանը խաղաղ չի ապրի»,- ասաց Հրանտ Միքայելյանը: Նրա խոսքով, չի ստացվելու նաև ռուսներից ինչ-որ բան պահանջել հատկապես այն պայմաններում, երբ ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից ակնհայտ հակառուսական քաղաքականություն է իրականացվում, ինչի մասին, ըստ քաղաքագետի, Ռուսաստանը հիմա ավելի բաց է խոսում:
 
Բերձորի, Աղավնոյի ու Սուսի հայաթափման, թշնամուն հանձնելու համատեքստում անդրադառնալով Հայաստանի իշխանություններին՝ քաղաքագետը հավելեց. «Հերթական անգամ տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունները Հայաստանի շահերը չեն սպասարկում: Նրանց կողմից չի իրականացվելու այն քաղաքականությունը, որը կարող է ապահովել ՀՀ շահերը: Հայաստանն այս տարածաշրջանում ինստիտուցիոնալ ու քաղաքական մակարդակում գրեթե ոչինչ է դառնում: Եվ, անշուշտ, գոյություն ունեն բանավոր պայմանավորվածություններ, որոնցով որոշվում է հայ ժողովրդի բախտը: Այդ պայմանավորվածություններն ամբողջությամբ հակասում են Փաշինյանի այն խոսքերին, թե «չի լինելու մի օր, երբ կզարթնեք ու կտեսնեք, որ ձեր մեջքի հետևից ամեն ինչ որոշվել է»: Հիմա հենց այդպես էլ լինում է:
 
Խոշոր հաշվով՝ Փաշինյանն Ալիևի հետ պայմանավորվածություններ է ձեռք բերում Հայաստանի թե՛ բախտի, թե՛ ապագայի վերաբերյալ և այդ մասին տեղեկացնում վերջին պահին: Քանի դեռ նշված իրողությունը կա, կարելի է ասել, որ Հայաստանը զոհ է դառնում իր դեմ տարվող քաղաքականությանը, իսկ Փաշինյանը դառնում է այդ քաղաքականության իրականացման հանցակիցը»,-շեշտեց մեր զրուցակիցը:
 
Անդրադառնալով օգոստոսի 31-ին Փաշինյան-Պուտին-Ալիև հերթական հանդիպմանն ու դրանից առաջ Թուրքիայից և Ադրբեջանից հնչող հայտարարություններին՝ կապված հատկապես «Զանգեզուրի միջանցք» գործարկելու պարտադրանքի հետ, Հ. Միքայել յանը շեշտեց. «Ադրբեջան ու Թուրքիան Հայաստանի նկատմամբ «սալ յամիի» քաղաքականություն են իրականացնում. կտորկտոր են շարում խնդիրները և ստիպում են մաս-մաս ամեն ինչ տալ՝ ավելի փոքր կտորներով: Այդ քաղաքականությունն իրականացվել է նաև 1918-1920 թվականներին, և հիմա ևս իրենց համար հաջողությամբ է ստացվում: Հաջող է ստացվում նաև այս իշխանությունների համար, որոնք համահանցակից են այդ ամենին. այս հարցում անձամբ ես արդեն որևէ կասկած չունեմ»:
 
Քաղաքագետը շեշտեց, որ բացի «Զանգեզուրի միջանցքից», ևս մեկ օրակարգ էլ կա: «Խոսքն, այսպես կոչված, անկլավների մասին է, որոնք ևս Ալիևը ուզում է. այսինքն՝ տիրապետել ևս երկու ճանապարհի, որոնք Հայաստանը կապում են արտաքին աշխարհի հետ: Դրանով ցանկանում է նաև խախտել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. այսպես կոչված անկլավները ՀՀ մասն են կազմում: Արևել յան սահմանների պաշտպանության ամբողջ համակարգը կապված է այդ տարածքների հետ: Խնդիրն ինչ-որ փախստականների վերադարձը չէ այդ տարածքներ, խնդիրը նաև այն չէ, թե Ադրբեջանն այդպիսով ինչ-որ տարածքներ է ստանալու:
 
Ալիևին Հայաստանի թուլացումն է հետաքրքրում, ինչը տեղի կունենա, եթե այդ տարածքները մեկ սանտիմետրով անգամ զիջվեն: Նկատի ունենալով Խորհրդային Հայաստանի սահմանները՝ Փաշինյանն ասում էր նաև. «ՀՀ սուվերեն տարածքից ոչ մի սանտիմետր չի պակասի»: Այնինչ, կրկին հակառակն է տեղի ունենում:
 
Հավանաբար, նա կգնա նաև այդ տարածքների հանձնմանը, եթե անգամ դրա ցանկությունը չունի»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ միաժամանակ նշելով, որ այս առումով այլ իրողություն կա: «Եթե նա ոչ մի բան չի անում, որ նախօրոք կանխի այդ գործողությունը, ինքն արդեն մասնակից է նշվածին: Եթե իրեն հարցնեն՝ ուզո՞ւմ ես տալ, կարող է ասել՝ ոչ, բայց եթե չես կանխում հանձնումը, ապա համամասնակից ես դրան, քանի որ հակառակ պարագայում Հայաստանի այս տարածքները կպահվեն: Մինչդեռ անօգնական մի վիճակ է ստեղծվում, ինստիտուտները քանդվում են, և բանակի վերաարդիականացում թույլ չի տրվում: Այս իրողության պայմաններում գործ ունենք ծրագրի հերթական կատարման հետ, որի նպատակն է Հայաստանին անօգնական,
 
Թուրքիային ու Ադրբեջանին, նրանց միջոցով էլ Արևմուտքին ենթարկվող երկիր դարձնելն է: Սա նպատակ է, որը կարող է չստացվել՝ հաշվի առնելով Ռուսաստանի հանգամանքը, բայց Հայաստանն ինքնին ամբողջությամբ կախյալ վիճակում է լինելու: Հայաստանը որևէ տեղ ու որևէ կերպ անկախ չի կարողանալու լինել, անգամ եթե իշխանությունը փոխվի, քաղաքական գիծը փոխվի, անգամ երբ կարող մարդիկ գան կամ փոխվի նաև համաշխարհային համատեքստը:
 
Նշված բոլոր հանգամանքների հնարավորության դեպքում անգամ, միևնույնն է, Հայաստանը կախյալ վիճակում է լինելու, որովհետև կրիտիկական, ամենանուրբ կետերն են հանձնվում, առանց որոնց որևէ բան հնարավոր չի լինի անել»,-շեշտեց նա՝ ընդգծելով, որ ապագայում արդեն անիմաստ կլինի խոսել իշխանությունների ցանկության, կարողությունների մասին:
 
«Ապագայում ՀՀ-ն Թուրքիայի և Ադրբեջանի կլիենտ պետություն է դառնալու, այդ հանգամանքը կհստակեցվի, երբ գործարկվի միջանցքը, քանի որ, բացի միջանցք լինելուց, այն հատուկ կարգավիճակ է ենթադրում, որն իրենց ձեռնտու է: Մինչդեռ Հայաստանի սուվերենությունը նույն Սյունիքի նկատմամբ կնվազեցվի: Հիմա, մեծ հաշվով, Ադրբեջանը երեք երթուղով է միջանցք պահանջում. խոշոր հաշվով, ուզում են, որ ամբողջ Սյունիքն իրենց համար միջանցք դառնա: Ի դեպ, Ալիևն արդեն տարածում է քարտեզներ, որտեղ ամբողջ Սյունիքը Ադրբեջանի կազմի մեջ է: Սրանք Սյունիքն ադրբեջանականացնելու քայլեր են: Իրականում այն, ինչ տեղի է ունենում, պարզ է, բայց, ցավոք սրտի, ոչ բոլորի համար, որովհետև այն մարդիկ, ովքեր դա հասկանում են, այդ ամենը լայն զանգվածների համար ամբողջությամբ հասկանալի չեն դարձնում անկարողության կամ ցանկության բացակայության պատճառով»,-նշեց քաղաքագետը: Այս տեսանկյունից նա անդրադարձավ ներքին դաշտում տարածվող մի քանի թեզերի և իրողությունների: «Մեզ մոտ տարածվում է նաև մի անիմաստ գաղափար, ըստ որի՝ մենք այս կամ այն երկրին կամ ինչ-որ կառույցների պետք է դիմենք: Բայց երկրների, կառույցների դիմելով՝ քաղաքականություն չի իրականացվում, դիմելով կարելի է միայն քաղաքականության իմիտացիա անել:
 
Ներքին դաշտում մեկ այլ կարևոր իրողություն կա: Ազգայնական կոչվող ուժերը, ի դեմս, օրինակ «Սասնա ծռերի» ու արտախորհրդարանական իբր ընդդիմադիր այլ կուսակցությունների, հիմա լուռ մասնակցում են հանձնման գործընթացին: Անընդհատ Փաշինյանի հետ են հանդիպում, այդ ժամանակ ոչինչ չեն ասում, ջերմ շփվում են Փաշինյանի հետ, իսկ հետո ընդդիմանում խորհրդարանական ընդդիմությանը, որը, լավ թե վատ, ընդդիմանում է ընդհանուր հակահայկական ծրագրին: Խորհրդարանական ընդդիմությունը թերի, բայց ճիշտ գործ է անում, գոնե փորձում է ինչ-որ բան փրկել այս իրավիճակում, իսկ մնացածն իրենց լռությամբ համամասնակից են վերոնշյալ գործընթացին»,-ընդգծեց քաղաքագետը:
 
Շեշտելով մեկ այլ հանգամանքի մասին՝ նա հավելեց. «Լայն զանգվածների շրջանում իրողությունների գիտակցում չկա: Ժողովրդին խաբում են տարաբնույթ լրատվամիջոցներով, «Պերֆեկտ» թիվիներով, և մարդիկ ուղղակի չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Մի լավ գործիք են հորինել՝ ուրիշների վրա բարդել բոլոր խնդիրները և մեղավորությունը, առաջին հերթին՝ Ռուսաստանի, բայց պահից օգտվելով՝ կարող են ցանկացած երկրի կամ մարդկանց խմբի վրա բարդել: Նույն «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը հերթական անգամ ցույց տվեց, որ իշխանությունն ունակ չէ որևէ բան անել:
 
Եվ հիմա տեսնում ենք, որ «Սուրմալուի» դեպքերը բարդում են կամավորների վրա, նույնկերպ կամավորների վրա էին բարդում պատերազմի պարտությունը: Գործիքակազմը հասկանալի է, պրիմիտիվ, բայց, ցավոք, դեռ աշխատում է: Երբ ժողովրդի լայն զանգվածները հասկանան, թե ինչ է տեղի ունենում, արդեն շատ ուշ է լինելու»:
 
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal