Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հայաստանում անդունդ է գոյացել տնտեսության, իրական կյանքի և կրթության միջև». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, որ բուհական ընդունելության քննություններից հետո թափուր մնացին անգամ անվճար տեղեր, մեր կրթական համակարգում առկա խորքային խնդիրների մասին է վկայում: Մյուս կողմից՝ վերջերս տարբեր զրույցների ու քննարկումների ժամանակ հասկանում ենք, որ մի քանի տարի հետո նաև արհեստավորների պակաս ենք ունենալու: Հիմա արդեն մի շարք ոլորտներում որակյալ աշխատանք կատարող արհեստավոր գտնելը բավականին բարդ է, գտնելիս էլ հեռախոսահամարը պինդ-պինդ պահում ես, փոխանցում ծանոթ-բարեկամներին:

Ստացվում է, որ խնդիր ունենք նաև արհեստագործական ուսումնական հաստատությունների հետ, որոնք գուցե դադարել են գրավիչ լինել: «Փաստը» պարբերաբար նյութեր է պատրաստել արհեստը՝ մասնագիտություն, ինչու ոչ՝ նաև ապրուստի հիմնական միջոց դարձրած մարդկանց մասին՝ կավագործ, փայտագործ, ասեղնագործության մասնագետ, երկաթի հետ աշխատող վարպետներ, արծաթագործ և այլք: Նրանցից շատերն այսօր էլ ունեն աշակերտներ և իրենց հմտությունները փոխանցում են նրանց, բայց քանիսն այս զբաղմունքը հիմնական մասնագիտացում կդարձնի, բարդ է ասել: Մի կողմից էլ՝ մեր ծնողների մեջ կա արմատացած կարծրատիպ, որ երեխան պետք է պարտադիր բարձրագույն կրթություն ստանա: Ավաղ, ինչպես լինում է շատ դեպքերում, մի կերպ ավարտի չորս տարին, իսկ հետո դիպլոմը դնի դարակում և լրիվ այլ աշխատանք կատարի: Իսկ, ասենք, ինչ-որ արհեստի տիրապետելը շատ ավելի լավ տարբերակ կլիներ, ի վերջո, ինչպես ժողովուրդն է ասում, «արհեստավորը մինչև կեսօր է սոված»:

Այս հարցերի շուրջ ենք զրուցել կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ: Նա նշում է, որ Հայաստանում շատ մեծ անդունդ է գոյացել տնտեսության, իրական կյանքի և կրթության միջև:

«Այդ անդունդը ժամանակ առ ժամանակ լցվում է ինչ-որ նախաձեռնություններով, որ, օրինակ՝ պետք է բարեփոխումներ կատարվեն միջնակարգ մասնագիտական և բարձրագույն կրթության բնագավառներում, որպեսզի գործատուները կարողանան ինչ-որ ձևով մասնակցել կրթության կառավարման խնդիրներին՝ միջին մասնագիտական և բարձրագույն ուսհաստատություններում, սակայն կարելի է ասել, որ սայլը տեղից չի շարժվում: Իրականում ունենք շատ վատ պատկեր, երբ շրջանավարտներն, ավարտելով դպրոցը, երբեմն չեն էլ դիմում բուհեր՝ մտածելով, որ չորս կամ վեց տարին ուղղակի կորցնելու են, որովհետև մեր կրթությունը պրակտիկ գիտելիքներ և հմտություններ չի տալիս այնքան, որպեսզի բուհն ավարտելուց շրջանավարտը կարողանա միանգամից մտնել աշխատաշուկա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Ընդգծում է՝ բոլորս ենք հանդիպում այնպիսի դեպքերի, երբ բարձրագույն կրթության դիպլոմով շրջանավարտը իր մասնագիտությամբ աշխատանքի է ընդունվում, և գործատուն սկսում է նրան ամեն ինչ զրոյից սովորեցնել, այսինքն՝ այն աշխատանքի այբուբենը, որում նա պետք է հմտանա: Փորձագետը հավելում է՝ նաև սա է պատճառը, որ շատերը սկզբում որոշակի փորձ են ձեռք բերում այս կամ այն ոլորտում և դրանից հետո միայն սկսում մտածել բարձրագույն կրթություն ստանալու մասին՝ իրենց հետաքրքրող մասնագիտության մեջ էլ ավելի հմտանալու նկատառումով:

«Սա բարձրագույն կրթության թերությունն է, որն անընդհատ շեշտում ենք, դրա մասին խոսում: Մյուս կողմից՝ միջնակարգ մասնագիտական կրթությունը դեռևս այնքան հեղինակություն չունի: Այս խնդիրը ևս նոր չէ: Նույնիսկ շատ սուղ հնարավորություններ ունեցող ծնողները ձգտում են իրենց երեխաներին տալ բարձրագույն կրթության, որովհետև դրա հեղինակությունն ամեն դեպքում դեռևս բարձր է հասարակության մեջ՝ անկախ նրանից, թե նրանք ինչպիսի մասնագետ են դառնում: Այս դեպքում կարևորը դիպլոմի ձեռքբերումն է: Այս երկու հանգամանքը բերել է այն իրավիճակին, որը, ցավոք, այս պահին ունենք»,-նշում է մեր զրուցակիցը:

Բայց չէ որ մեր հասարակության մեջ արհեստավորը մշտապես մեծ հարգանք և հեղինակություն է վայելել: Չենք սխալվի, եթե ասենք՝ լինել արհեստավարժ պատշար ու դարբին շատ ավելի լավ է, քան ունենալ դիպլոմ, որը փոշոտվելու է դարակում:

«Համաձայնելով նշեմ նաև, որ լավ արհեստավոր այսօր դառնում են ոչ ուսումնական հաստատություններում սովորելով: Սա ևս խնդիր է: Օրինակ՝ եթե ինչ-որ մեկն այսօր ուզում է ոսկերիչ դառնալ, նա չի ցանկանա գնալ և ուսումնարանում սովորել: Գնում են հայտնի մասնագետի մոտ անհատական դասընթացների, «ձեռքի տակ» աշխատելով սովորում են և դառնում համապատասխան մասնագետը, հետագայում էլ նրանց որևէ մեկը չի հարցնում՝ իսկ դու դիպլոմ ունե՞ս: Այստեղ է հենց այն անդունդը, որ մեր կրթական համակարգը իրական կյանքից ու տնտեսությունից շատ հեռու է մնացել: Սա խնդիր է: Կրթական հաստատություններ պետք է հրավիրվեն լավագույն մասնագետները, որպեսզի սովորողները գնան դեպի այդ ուսհաստատություններ: Այնտեղ նրանք ոչ միայն տվյալ արհեստը կամ մասնագիտությունն են սովորում, այլ նաև ձևավորվում են որպես քաղաքացի: Սա մեզ մոտ բաց է մնում: Այո, շատերը կոնկրետ մասնագետների մոտ ուսանում են, ձեռք բերում մասնագիտացում, բայց նրանց համար բացակայում է համապատասխան միջավայրը, հնարավորություն չկա հասակակիցների հետ շփվելու, նրանցից ինչ-որ բան սովորելու, երիտասարդական-ուսանողական կյանք ունենալու, ինչն ավելի հարուստ բովանդակություն կարող է տալ նրանց հետագա կյանքին»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal