Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հարկավոր է հստակ պատկերացում պետական շահերի մասին․ ի՞նչ է առաջարկում Արթուր Ղազինյանը

ANALYSIS

Հայաստանում իրավիճակը փոխելու համար հարկավոր է հստակ պատկերացում պետական շահերի մասին։ Այդ շահերը ձևակերպելու և դրանք բոլորի համար համադրելու կարիք կա։ Որևէ փաստաթղթում այդ շահերը ներկայացված չեն, ուստի հանրության մեջ կարծիքները տարբերվում են։ Ինչ-որ մեկի համար շահը կարող է լինել Արցախը, մեկ ուրիշի համար պարզապես սեփական եկամուտները։

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն է հարցազրույց տվել ռուսաստանյան «NovostiNK» լրատվամիջոցին, ներկայացրել թե՛ իր առաջիկա անելիքները, թե՛ Ազգային ժողովի մանդատից հրաժարվելու իր շարժառիթները, ընդգծել, որ հարկավոր է ձևակերպել համահայկական երազանք, մարդկանց համոզել հավատալ այդ երազանքին և պայքարել դրա համար։

«Մենք չունենք երազանք, մենք պարզապես կորցրել ենք մեր կողմնորոշիչները»,- նշում է Ղազինյանը։

Խոսելով իր մանդատից հրաժարվելու հանգամանքի վերաբերյալ՝ նախկին պատգամավորն ընդգծում է, թե մեկ տարի խորհրդարանում աշխատելուց հետո իրեն հասկանալի դարձավ՝ ներհամակարգային գործողություններով անհնար է շտկել իրավիճակը և արդարացնել հանրությունից ստացած մանդատը։

«Դիմադրություն» շարժումը անկախ իր ելքից, Արթուր Ղազինյանին ստիպել էր գիտակցել, որ վերադարձ խորհրդարան անհնար է թե՛ հաղթանակի և թե՛ պարտության դեպքում, քանի որ հանրային պահանջը այն ժամանակ և այժմ էլ կայանում է մեկ բանում՝ պետք է իրական քաղաքական արշավ տանել այս իշխանությունների դեմ, ուստիև, ընդգծում է Արթուր Ղազինյանը, նշում, որ հարկավոր է սեփական քաղաքական պայքարը տանել, հավաքել մարդկանց՝ ինտելեկտուալների, արհեստավարժների, սկսել մշակել իրական քաղաքական առաջարկներ ժողովրդին։

Արձանագրելով, որ փոփոխությունների իրական հանրային քաղաքական և սոցիալական պահանջ կա, Արթուր Ղազինյանը նաև ցավով նշում է, թե այդ պահանջների իրական «օպերատորներ» չկան, քանի որ հստակ, ակտիվ գործողություն վարող առաջնորդներ ընդդիմադիր դաշտում պարզապես գոյություն չունեն, իսկ առանց առաջնորդի, առանց թիմի և առանց հայեցակարգի անհնար է ինչ-որ փոփոխությունների հասնել և արմատախիլ անել նիկոլիզմը։

«Առանց կասկածի ընդդիմությունն այսօր 10 աստիճանով ավելի բարձր է, քան Փաշինյանն ու նրա թիմը և՛ ինտելեկտուալ, և՛ կազմակերպչական, և՛ գիտելիքների առումով, սակայն պետք է պատասխանել 3 հիմնական հարցի՝ ի՞նչ ենք անում, ո՞վ է անում, և ո՞վ է գլխավորում այդ գործընթացը»,- նշում է նախկին պատգամավորը։

Խոսելով «Դիմադրություն» շարժման պարտության մասին՝ Արթուր Ղազինյանը նշում է, որ սպասում էր, թե կհայտնվի առաջնորդ, թիմ, կներկայացվի հստակ կոնցեպցիան՝ ի՞նչն են փոխում, ո՞ւր են գնում, ինչպե՞ս են պատկերացնում արցախյան խնդրի կարգավորումը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանային և արտաքին քաղաքական անվտանգության քաղաքականության հարցերը, ինչպե՞ս են փոխում կրթական, իրավական համակարգերը։

«Ժողովուրդն իրավունք ունի իմանալ, թե ինչպիսի փոփոխություններ պետք է սպասվի, եթե հնարավոր լինի փոխել իշխանությունը»,- ասում է Արթուր Ղազինյանը, նա փաստում է, որ գործող խորհրդարանը այլևս կորցրել է իր լեգիտիմությունը և չի արտացոլում հանրության իրական քաղաքական տրամադրությունները։ Դա արդեն դիսֆունկցիոնալ մարմին է՝ կտրված իրականությունից և չի կարող լուծել Հայաստանի առջև ծառացած խնդիրները։

Իր պայքարը ծավալելու համար Արթուր Ղազինյանը մտադիր է Հայրենիքին նվիրված պրոֆեսիոնալների հրավիրել, մշակել հայեցակարգեր, երկխոսություն ծավալել տարբեր ոլորտների շահառուների հետ, հարկավոր է մշակել ազգային անվտանգության նոր հայեցակարգ, պետք է ներկայացնել հստակ առաջարկներ՝ ի՞նչ ենք փոխում, ինչպե՞ս ենք պատկերացնում արցախյան հարցի լուծումը, ի՞նչ դեր Հայաստանն ու հայկական աշխարհը կարող են խաղալ տարածաշրջանում և համաշխարհային քաղաքականության մեջ, ինչպե՞ս են պատկերացնում Հայաստանի արտաքին քաղաքականությունը, և կա արդյո՞ք այդպիսի արտաքին քաղաքական հայեցակարգ։

Ահա այս հարցերն են, որ ցանկանում է բարձրացնել Արթուր Ղազինյանը, ձևակերպել դրանք և ներկայացնել հանրությանը, որպեսզի հանրությունն ինքն էլ հստակ իմանա, թե ի՞նչ պետք է ակնկալի թե՛ քաղաքական ուժերից, թե՛ ընդդիմությունից, և թե ի՞նչ փոփոխություններ են իրեն սպասվում իրականում։

Վարդան Խաչիկյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal