Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանի տնտեսությունն աճում է արտաքին շոկի, արտաքին գործոնների հետևանքով․ «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է

 eadaily.com-ն «Ուկրաինական ճգնաժամը տաքացնում է հայկական տնտեսությունը. արդյո՞ք Արևմուտքը կների Երևանին վերաարտահանումը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի տնտեսությունը, չնայած արտաքին անբարենպաստ հանգամանքներին, աճում է երկնիշ թվով։ Տնտեսական ակտիվությունն, ընդհանուր առմամբ, համեմատելի է ՀՆԱ-ի աճի հետ. 2022 թվականի հունվար-հուլիսին այն աճել է 13%-ով։ Այն, որ Հայաստանը սկսել է փող աշխատել Ուկրաինայի շուրջ աշխարհաքաղաքական ճգնաժամի վրա, տեղի տնտեսագետները դրական են գնահատում, բայց միևնույն ժամանակ նրանք դա համարում են գերտաքացման նախանշաններ, քանի որ հանրապետության տնտեսությունն աճում է ավելի արագ, քան իր իրական ներուժն է։

«Հայաստանի տնտեսության աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե ներքին, այլ արտաքին գործոններով։ Այնպես է ստացվել, որ Արևմուտքի հակառուսական պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի մեծ թվով քաղաքացիներ իրենց կապիտալով տեղափոխվել են Հայաստան։ Այսինքն, գործել է անվտանգ «նավահանգստի» էֆեկտը, որը ներկայումս կարևոր դեր է խաղում հանրապետության տնտեսության աճի համար»,- պարզաբանել է հանրային ֆինանսների միջազգային խորհրդատու, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։ Դրական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա իսկապես տպավորիչ է, ի տարբերություն այն փաստի, որ աշխարհի մեծ մասը տուժում է ուկրաինական ճգնաժամից և Ռուսաստանի ու Արևմուտքի միջև աճող տնտեսական առճակատումից: 2022 թվականի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո առաջին անգամ Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է շուրջ 13 %-ով։

Հայաստանի արտաքին առևտրի ծավալն այդ ընթացքում աճել է 48%-ով և կազմել ավելի քան 6,3 մլրդ դոլար։ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը կտրուկ աճել է, ինչին նպաստել են Մոսկվայի նկատմամբ կիրառված արևմտյան պատժամիջոցները՝ հատկապես ռուսական շուկա ապրանքների ներմուծման հետ կապված։ Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական արտադրության ապրանքների ամենամեծ շուկան։ Երկկողմ առևտուրն աճել է 50 %-ով՝ հասնելով 1,6 մլրդ դոլարի։ Միաժամանակ Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 48 %-ով։ «Փաստն այն է, որ Ռուսաստան բազմաթիվ ապրանքների արտահանման նկատմամբ արևմտյան պատժամիջոցների պատճառով հայկական ապրանքների հավել յալ պահանջարկ է առաջացել, որոնցով էլ լցրել են սուպերմարկետների դատարկ դարակները»,- նշել է Արամյանը: Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում ռուսական շուկայում ստեղծված իրավիճակը շանս է համարվում հայ արտադրողի համար։ «Հայկական արտադրանքը բավականին ակտիվորեն մուտք է գործում այդ շուկա, ինչին մենք՝ որպես կառավարություն, ամեն կերպ խրախուսում և խթանում ենք»,- ասում են երկրի էկոնոմիկայի նախարարությունից։

Փորձագետները Ռուսաստան արտահանման նման կտրուկ թռիչքը բացատրում են Հայաստանի տարածքով դեպի Ռուսաստան պատժամիջոցների ենթակա ապրանքների, այսպես կոչված, զուգահեռ ներմուծման հոսքերով։ «Կան, իհարկե, զուգահեռ արտահանման հոսքեր, բայց կարևոր է, որ Հայաստանը, վերաարտահանման պարզ տարանցիկ երկրի փոխարեն քայլեր ձեռնարկի նման հոսքերի հանգույց դառնալու ուղղությամբ։ Իսկ դրա համար պետք է ենթակառուցվածքներ ստեղծել, տարածքին տալ ավելի մեծ հզորություն, որպեսզի այդ հոսքերը չդադարեն»,- ասել է տնտեսական փորձագետ Էմանուիլ Մկրտչյանը։ Ըստ երևանյան փորձագետների, արևմտյան երկրները դժվար թե ուշադրություն դարձնեն Հայաստանի կողմից պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների՝ Ռուսաստան վերաարտահանմանը, քանի որ նման առևտրային գործողությունների մասշտաբները փոքր են։

Նման կարծիքի է նաև ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։ «Հայաստանը փոքր երկիր է: Արտաքին առևտրում, որի մասին խոսում ենք, աճ է գրանցվում 30-40 տոկոսի մակարդակում, սակայն դա ընդամենը 400500 մլն դոլար է։ Դրանք փոքր քանակներ են»,- նշել է նա: Հայաստանի տնտեսության աճը խթանող մեկ այլ գործոն նույնպես կապված է Ռուսաստանի հետ։ Մոսկվայի նկատմամբ կիրառված պատժամիջոցների պատճառով տասնյակ հազարավոր ռուսներ, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատողներ, տեղափոխվել են հանրապետություն։ Երևան են տեղափոխվել ոչ միայն ՏՏ ոլորտում ինքնազբաղված ռուսաստանցիներ, այլ նաև ամբողջ ընկերություններ սեփական կապիտալով։ Մի քանի ամսվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները Հայաստանում բացել են մոտ 2000 ընկերություն։ Այնուամենայնիվ, փորձագետները Հայաստանի տնտեսության բարձր դինամիկայի մեջ ոչ միայն դրականն են տեսնում։

«Փաստն այն է, որ Հայաստանի տնտեսությունն աճում է արտաքին շոկի, արտաքին գործոնների հետևանքով, որը դեռևս չի վերածվել կայուն աճի։ Երբ այս հոսքերը դադարեն, խնդիրներ կսկսվեն, ինչպես եղավ 2008 թվականի ճգնաժամի ժամանակ։ Ե՛վ այն ժամանակ, և՛ հիմա մենք տեսնում ենք մասնավոր տրանսֆերտների մեծ ծավալներ, որոնք մտնում են երկիր, ֆինանսական հոսքեր, որոնք հավել յալ շահույթ են ապահովում բանկային հատվածին»,- բացատրել է Արամյանը: Այս տարվա հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների ծավալը հասել է աննախադեպ ցուցանիշի՝ մոտ 1,9 մլրդ դոլարի, և այդ հոսքի ավելի քան 60 %-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Սակայն փոխանցվող գումարների ողջ ծավալը չէ, որ հայտնվում է Հայաստանում։ Նույն ժամանակահատվածում Հայաստանից դուրս է հոսել մոտ 900 մլն դոլար։ «Հիմա տնտեսության տեխնոլոգիական արդիականացման ժամանակն է։ Դրա համար կան բոլոր պայմանները՝ արժեզրկված դոլար և մեծ ֆինանսական հոսքերի առկայություն։ Մենք պետք է օգտագործենք պահը նոր տեխնոլոգիաներ երկիր ներմուծելու և այն տեղական տնտեսության մեջ ներդնելու համար», - խորհուրդ է տալիս Ասատրյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal