Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ինքնախաբեությունը պետականության կորուստ, մարդկային կորուստներ է արժենում. սա դասական ագրեսիա է, պատերազմ՝ առանց պատերազմ հայտարարելու». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Թշնամին սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հարձակման է անցել ՀՀ պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: Հայկական կողմն ունի զոհեր, վիրավորներ: Ռազմական գործողություններին նախորդել էր, այսպես կոչված, բանակցային գործընթացի մի փուլ, ուր առաջ էր տարվում «խաղաղության օրակարգը»: «Փաստը» ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ զրուցել է թշնամու նպատակների, ինչպես նաև մեր հնարավորությունների մասին:

«Թշնամին, ըստ էության, հստակ ներկայացրել է իր վերջնական նպատակը. այն է՝ Հայաստան պետության չգոյությունը, որովհետև երբ մի երկիր մեկ այլ երկրի անգամ մայրաքաղաքի հանդեպ հավակնություններ ունի, ապա այդ երևույթը տվյալ պետության ուղղակի գոյության դադարեցում է ենթադրում: Կարճաժամկետ ծրագրերի առումով կարող եմ ասել, որ ինչպես և կանխատեսվում էր, թշնամու հաջորդ թիրախներն են Հայաստանի համար ռազմավարական նշանակության տարածքները, կոնկրետ Սյունիքը և այնպիսի տարածքների օկուպացիան, որոնք թույլ են տալու ստիպել Հայաստանին տարբեր զիջումների գնալ և Հայաստանը, ընդհանուր, առմամբ, դարձնել վտանգի երկիր: Այսինքն, այդ բարձունքների, տարածքների զավթումը նշանակում է, որ վտանգավոր են դառնալու նաև Երևանն ու Երևանի կենտրոնը: Այնպես որ, սա դասական ոճի պատերազմ է: Սա սադրանք չէ, սահմանային միջադեպ կամ սահմանային կոնֆլիկտ չէ, ինչպես նշում են իշխանական պատգամավորները, վերլուծաբանները: Սա դասական ագրեսիա է, պատերազմ է՝ առանց պատերազմ հայտարարելու: Սա լայնածավալ պատերազմ է, որն ուղեկցվում է այդ պատերազմին, նաև թուրք-ադրբեջանական մտածողությանը հատուկ ցեղասպան դրսևորումներով»,-նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով պատերազմին նախորդած բանակցություններին, այսպես կոչված, խաղաղության օրակարգին՝ Ռ. Մելքոնյանը շեշտեց. «Կարծում եմ՝ շատերին, անգամ տրամաբանության թեկուզև փոքր նշույլ ունեցող մարդկանց այս իրողությունները վաղուց ապացուցել են, որ խաղաղության օրակարգ չկա, այդ օրակարգը կեղծ է, ինքնախաբեություն: Մինչդեռ այս մասին իշխանությունների տարբեր ներկայացուցիչների կողմից այսօր դեռևս հնչում են տեսակետներ: Մի իշխանական պատգամավոր, որը դե յուրե աթեիստ է, այսինքն՝ անաստված, անգամ հայտարարում էր, որ ադրբեջանցիների հետ պետք է համակեցության կանոններ փնտրել: Ուղղակի զարմանալի է՝ այդ անձը նայե՞լ է սեպտեմբերի 13ի, նաև 14-ի այն կադրերը, որտեղ հայկական բանակի զոհերն էին ու ադրբեջանցիների վերաբերմունքը դիերի նկատմամբ, արդյո՞ք այդ կադրերից էր բխել համակեցության կանոններ փնտրելու իր ցանկությունը: Այն, ինչ խոսում, հայտարարում է իշխանությունը, որևիցե առնչություն չունի իրականության հետ: Խաղաղության քամի չկա այս տարածաշրջանում, ընդհակառակը, կարելի է ասել, որ ամբողջ աշխարհում պատերազմ է: Աշխարհը, ըստ էության, երրորդ համաշխարհային պատերազմի մեջ է, և միայն Հայաստանն է ու իր անկարող քաղաքական իշխանություններն են, որ խաղաղությունից են խոսում: Մնում է՝ Իլհամ Ալիևը հայերենով ՔՊ նիստում ասի, որ ինքը խաղաղության չի գնալու, ու երևի նոր փորձեն մտածել, որ այն, ինչ հայտարարում են, կապ չունի իրականության հետ: Լավ, հայտարարում են, իրենք իրենց խաբում են, ինչն իրենց գործն է, բայց, ախր, ցավոք, նրանք այսօր պետության պատասխանատուներն են, և իրենց այդ ինքնախաբեությունը պետականության կորուստ, մարդկային կորուստներ է արժենում, ինչպես նաև այն իրավիճակը, որում բոլորս ենք հայտնվել»:

Իսկ թե արտաքին վտանգներին դիմակայելու տեսանկյունից ի՞նչ հնարավորություններ է տեսնում այս իրողությունների պայմաններում, թուրքագետը նշեց. «Այս իշխանության գոյության պարագայում ես որևէ հնարավորություն չեմ տեսնում ոչ թե այն պատճառով, որ այս իշխանությունն ինձ համար անընդունելի է, այլ որ այս իշխանությունն արել և շարունակում է անել քայլեր, որոնք մեկ բառով կարելի է հակապետական, հակահայաստանյան քայլեր անվանել: Նշվածի մասին են վկայում նաև վերջին օրերի ԱԺ նիստերը. տարբեր քաղաքական, նախկինների նախկիններից վերադարձած գործիչներ էլի ինչ-որ սպառնալիքներ էին հնչեցնում, էլի ոչինչ չեն սովորել իրենց սխալներից: Ու փոխանակ ընդունեն, որ իրենք տապալված ու պետականակործան ուժ են, չգիտես որտեղից բխող ինքնավստահությամբ շարունակում են ինչ-որ քայլեր ու հայտարարություններ անել: Այս իշխանությունը, որը կործանել է մեր անվտանգային համակարգը, որը հետևողականորեն քանդել է մեր դիվանագիտական համակարգը, պետական համակարգից հետևողականորեն հեռացրել է պրոֆեսիոնալներին, ինչպե՞ս կարող է ի նպաստ պետականության որևէ քայլ անել: Անգամ պետք չէ քաղաքական գործիչ լինել՝ հասկանալու այն իրողությունը, ըստ որի, եթե հեռացնում ես պրոֆեսիոնալներին, ասպարեզ բերում մարդկանց, որոնք, չասեմ՝ թշնամական թեզերի կրողներն են, բայց թշնամական թեզերի հանդեպ շատ լոյալ են տրամադրված, ապա չես կարող պայքարել թշնամիներիդ հետ:

Այնպես որ, ոչ թե իշխանափոխության, այլ ուղղակի պետության գոյության խնդիրն է դրված: Այս իշխանության գոյության պարագայում ուղղակի հնարավոր չէ որևէ քայլ անել: Այս պետության փրկությունն սկսվում է այս իշխանության հեռացմամբ: Եթե ոչ, ապա իրենք մնալու են մինչև այս պետության վերջնական կործանումը»:

Անդրադառնալով միջազգային կառույցներից հնչող կոչերին, նաև տարածաշրջանային խաղացողներից ունեցած ակնկալիքներին, մեր զրուցակիցը մի քանի հանգամանք առանձնացրեց:

«Հիմա այնպիսի իրավիճակ է, երբ պետք է համադրել բոլոր ուժերը, բոլոր արտաքին ու ներքին հնարավորությունները: Իհարկե, մեծ բան հենց մեզ վրա է դրված՝ ներքին ասպարեզում, ուր հասարակությունը շարունակում է համաձայն լինել այն իրողությանը, որ երկիրը ներկայացնի այս ուժը: Մոտ օրերս սպասվում են ՏԻՄ ընտրություններ, և եթե դրանք կայանան, ես չեմ բացառում, որ այս ուժը կրկին լավ արդյունքներ արձանագրի ու հաղթի: Հասարակությունը չի տեսնում իր գլխի վերևում սավառնող «բայրաքթարները» և չի տեսնում բոլոր այն վտանգները, որոնք կան: Ավելին՝ շարունակում է վստահել այն ուժին, որն այդ վտանգները բերել ու հասցրել է բառիս բուն իմաստով իր տան տանիքին: Այս պարագայում միայն դրսի աջակցությունն անկնկալելը բավարար չէ: Այդուհանդերձ, եթե համադրենք ներքին ու արտաքին ջանքերը, ապա կարծում եմ, որ վերականգնվելու շանսեր ու հույսեր, այնուամենայնիվ, կան»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, տարբեր միջազգային կառուցների ոչ թե հայտարարությունները, այլ քայլերն են կարևոր: «Եթե դրանք դատարկ հայտարարություններ են, ինչպես հնչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրերին, և ամեն ինչ այդքանով ավարտվում է, ապա դրանք հետևանք ու արդյունք չեն կարող ունենալ: Պետք է լինի գործուն միջազգային մեխանիզմների կիրառում, ինչը հնարավոր է, որովհետև Ադրբեջանը որոշակիորեն սայթաքել է: Ադրբեջանի այս քայլերը միջազգային բոլոր գրված ու չգրված օրենքների խախտումներ են, այս քայլերի հիման վրա հնարավոր է շատ լուրջ հակագրոհ սկսել Ադրբեջանի դեմ՝ կիրառելով բոլոր միջազգային գործիքակազմերի տված հնարավորությունը: Այս ամենը համադրելով՝ կարելի է հասնել արդյունքի: Իսկ թե ով է ամենակարևոր դերակատարը, կարծում եմ՝ կամքն է: Որովհետև, եթե առաձնացնենք ու ասենք՝ ՌԴ-ն, Իրանը, ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան է ամենակարևոր դերակատարը, ապա էլի փորձելու ենք մեր բախտը կապել այլոց հետ, իսկ այլոք մեզ չեն օգնելու, մինչև մենք չկարողանանք ցույց տալ պայքարի մեր հաստատակամությունը»,-ասաց Ռ. Մելքոնյանը:

Իսկ թե ինչ սպասել նույն միջազգային կառույցներից այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունը անգամ դատապարտող եզրույթներից է խուսափում՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Հենց դրա համար եմ կարծում, որ մեր պետությունը պատանդ է այս իշխանության ձեռքին, որովհետև անգամ իր տերմինների կիրառմամբ մեր պետականության դեմ է աշխատում: Նախօրեին իրավաբանների մասնակցությամբ քննարկում էի դիտում, որտեղ ասվում էր, որ եթե չեն կիրառում պատերազմ եզրույթը, այլ կիրառում են «սահմանային միջադեպեր» եզրույթը, դրանով թուլացնում են նույն միջազգային կառույցների գործելու հանարավորությունը: Այսինքն, ամեն ինչ անում են ընդդեմ մեր պետության: Դրանից հետո այս իշխանության հետ ինչ-որ քայլեր քննարկելը, հույս կապելն ուղղակի ինքնախաբեություն է: Ես զարմանում եմ. լավ, իշխանության վերնախավը կամ մի հատվածը հասկանալի է, որ, որպես պետության մասին մտածող քաղաքացի, ավարտված է, բայց այդ ամբողջ ուժի մեջ միթե չկան այլ կերպարներ, որոնք տեսնում են, թե ինչ է արվում այս պետության հետ: 2020 թ. պատերազմի պարտությունից հետո այդ նույն ուժից գոնե մի 4-5 պատգամավոր դուրս եկավ՝ ցույց տալով, որ համաձայն չէ:

Հիմա որևիցե անհամաձայնություն չկա: Հիմա բոլորն են պատասխանատվություն կրում այս իրավիճակի համար ու հաղթական ինքնախաբեությամբ առաջ են գնում: ԱԺ հատկապես սեպտեմբերի 13-ի նիստն ուղղակի տրագիկոմեդիա էր: Այս իրավիճակում գտնվող երկրում պատգամավորները հատուկ շեշտադրում էին «մեծարգո պարոն վարչապետ» եզրույթը, մնացած բոլորը համաձայն էին իրավիճակի հետ, ու չկար մեկը, ով կասեր՝ այդ ամենի պատճառն իրենց 4 տարվա կառավարման հետևանքն է: Այս պարագայում, այո, ես պնդում եմ, որ պետությունը պատանդ է այս իշխանության ձեռքին, ու նրա բոլոր քայլերը պետականության շահերին դեմ են»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal