Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մեր դեպքում խաղաղության համար մի կողմ կա, որը խաղաղության օրակարգ է հորինել ու առաջնորդվում է դրանով». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական գործողություններ են սկսկել՝ հրետակոծման ենթարկելով Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: «Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանի հետ վերլուծել ենք թշնամու գործողությունները, խոսել նաև տեղեկատվական դաշտում առկա պատերազմի, տեղեկատվական հոսքերի մասին:

«Մինչև պատերազմական գործողություններ սկսելը թշնամին տեղեկատվական դաշտում ռազմական գործողություններ սկսելու հող էր նախապատրաստում, ինչը նորություն չէ իրենց դեպքում: Նման մարտավարություն թշնամին դրսևորել է թե՛ 44- օրյա պատերազմից, թե նաև 2016 թ. Ապրիլ յան պատերազմից առաջ: Բայց, ի տարբերություն Ապրիլ յան պատերազմից առաջ կամ ավելի վաղ ժամանակահատվածներում կիրառվող նման մարտավարությունների, այս դեպքում մեր կողմից ինֆորմացիոն դաշտում համարժեք պատասխան, ցավոք, չկար»,- «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Նազարյանը:

Խոսելով արդեն ռազմական գործողությունների մասին՝ նա շեշտեց. «Նախ՝ իմ կարծիքով, մասշտաբային առումով պատերազմական այս գործողություններն Ապրիլ յան պատերազմից անցել են: Հաշվի առնենք նախ ուղղությունները, որտեղ ընթանում են պատերազմական գործողությունները: Դրանք Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող այն ուղղություններն են, որտեղ թշնամին ավելի քան մեկուկես տարի է՝ ամրացել էր ու արժանի պատասխան չէր ստացել: Դրանով իսկ պատերազմական գործողությունների համար թշնամին բարենպաստ դիրքային պայմաններ ուներ: Մասնավորապես թե՛ Իշխանասարում, թե՛ Գեղարքունիքի մարզում՝ Վերին Շորժայում, հիշենք, որ դիրքային առաջխաղացումներ ունեին: Մյուս կողմից՝ մենք նկատում ենք, որ թշնամին այս անգամ օգտագործում է իր նոր՝ պատերազմից հետո ձևավորած ստորաբաժանումները: Այս ամենը համադրելով՝ թշնամու նպատակներից մեկը հետևյալն է. կարծելով, որ մաքսիմալ խոցելի շրջանում ենք մենք, մեզանից կարելի է խլել առավելագույնը»:

Նշված համատեքստում անդրադառնալով լայնածավալ ռազմական գործողություններին նախորդած բանակցային գործընթացին՝ նա շեշտեց. «Մի հայտնի բանաձև կա՝ «պատերազմի համար մի կողմ է պետք, խաղաղության համար՝ երկու կողմ»: Մեր դեպքում խաղաղության համար մի կողմ կա, որը խաղաղության օրակարգ է հորինել ու առաջնորդվում է դրանով: Խոսքը ՀՀ գործող իշխանությունների մասին է, որոնք, իմ կարծիքով, չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետության շահերը: Թշնամին թե՛ 44-օրյա պատերազմից առաջ, թե՛ 44-օրյա պատերազմից հետո ո՛չ բանավոր խոսքում, ո՛չ գործնականում ու ո՛չ էլ գործողություններում երբեք չի թաքցրել իր հետագա պատերազմական նկրտումները: Ավելին, պատերազմական նկրտումների ու հավակնությունների մասին խոսելիս՝ մինչև անգամ «Երևան է հասնում»: Այստեղ որևէ խաղաղության օրակարգի կամ գործընթացի մասին խոսք լինել չի կարող, որովհետև այդ խաղաղությունը հորինված, կեղծ օրակարգ է, որը փորձում են փաթաթել մեզ վրա»:

Դիտարկելով այս փուլում ռազմաքաղաքական հատվածի պատրաստվածության հարցն ու խոսելով զուտ երևացող իրողությունների մասին՝ Ռ. Նազարյանը առանձնացրեց տեղեկատվական դաշտը: «Տեղեկատվական դաշտում էլի պատրաստ լինելու խնդիր կար: Պատրաստ չէին, որովհետև մենք կրկին տեսնում ենք նույն ինֆորմացիոն վակուումը, որտեղ չկա համակարգված պետական ինֆորմացիոն քաղաքականություն: Փոխարենը կան ինչ-որ Տելեգրամյան ալիքներ, ինչ-որ Youtube-յան անանուն ալիքներ, որոնք տեղեկություններ են փոխանցում, որոնց մի մասը կեղծ է, մի մասը՝ ճիշտ: Համենայն դեպս մասնագետը դրանց վրա պետք է ժամանակ ծախսի, հասկանա՝ ճիշտ է, թե ոչ, իսկ սովորական քաղաքացին, որը չունի բավարար մասնագիտական գիտելիքներ, ստանալու է այն քարոզչական թեզերը, որ իրեն հրամցնում են նշված ալիքները»,ասաց մեր զրուցակիցը:

Իսկ թե ինչպես վարվել այս դեպքում, նա հավելեց. «Ես տարիներ առաջ կասեի՝ հետևեք պաշտոնական լրահոսին, հիմա, բնականաբար, նման բան չեմ ասի, բայց մարդիկ պետք է զգոն լինեն, պետք է մաքսիմալ քիչ էմոցիոնալ լինեն, թեպետ դա այդքան հեշտ չէ. բոլորն էլ ռազմաճակատում ազգական, հարազատ ու բարեկամ ունեն, բայց պատերազմ է, ու այն բավականին սառնասրտություն է պահանջում: Մեր քաղաքացիներին միակ օգտակար խորհուրդս այն կլինի, որ ցանկացած տեղեկատվություն հնարավորինս ստուգեն և նոր հավատան կամ տարածեն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer