Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Սին ոգևորվածությունն ու պաթոսն անտեղի են, կարող ենք զգոնությունը կորցնել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ծանր օրեր ենք ապրում, մեր վիշտը չսփոփված` նոր մահեր, թշնամու կողմից մեր պետությանը սպառնացող ուղիղ վտանգ: Ժամանակ չենք ունենում սգալու, ցավը հաղթահարել փորձելու, մեջքներս ուղղելու: Հարված հարվածի հետևից: Ամեն օր տագնապը սրտներումս արթնանում ենք` տեսնես ո՞նց է անցել գիշերը սահմանին: Հոգեբան Աննա Բադալ յանը նշում է, որ նախ պետք է տարբերակել իրականությունը և ֆեյսբուքյան «իրականությունը»:

«Համացանցի իրականությունն այսօր ավելի դոմինանտ է, բայց երկու իրականություններն իրարից բացարձակ տարբեր են: Առաջին խորհուրդն է չտրվել տեղեկատվական հոսքերի ազդեցությանը, որոնք շատ դեպքերում կարող են լինել կեղծ, ուռճացված, հնարավոր է` նաև իրական լուր, որը, սակայն, կարող է փոփոխվել: Մարդը պետք է կարողանա տարբերակել իրեն մատուցվող ինֆորմացիան և, ամենակարևորը, չսահմանափակվել ֆեյսբուքյան տեղեկատվությամբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է հոգեբանը:

Հավելում է, որ յուրաքանչյուրն իր համար պետք է առանձնացնի տեղեկատվական այն հոսքերը, որոնք վստահելի են: Շատ մարդիկ հուսահատ են, երկընտրանքի առջև` ինչ անել, այսպես որքան է շարունակվելու: Հոգեբանն ընդգծում է` զուգահեռ իրականության մեջ շատերը լցված են պայքարելու ու հաղթելու ցանկությամբ, ասում են` մեր հույսը մեր վրա պետք է դնենք:

«Երեխաները մեկ են դարձել, անվադողերն են հավաքում, փորձում օգտակար լինել: Այդ կերպ անգամ իրենց ծնողներին ու շրջապատի մարդկանց են ոգևորում: Սա հանգեցնում է համախմբման, իսկ համախմբումը ծնում է ուժ ու զորություն, առաջին հերթին` հոգեբանորեն»,-նշում է մեր զրուցակիցը:

Հոգեբանի պնդմամբ` տագնապի զգացողությունը չի վերացել, ի վերջո, պատերազմող երկիր ենք: «Երբեմն բարկացած ասում են` գնացեք պատերազմ, բայց ռազմական գործողությունների մասնակցող մարդը պետք է հոգեբանորեն պատրաստ լինի պայքարելուն, բնական է` մարդ է, որը կարող է վախի զգացում ունենալ, ինչը կխանգարի: Մյուս կողմից՝ մեր վիշտը հաղթահարելու կարիք ունենք, պետք է միավորվենք, մարդկանց վիշտը կիսենք, աջակցենք իրենց: Ի վերջո, բարությունը վերադառնում է»,-հավելում է Բադալյանը` միևնույն ժամանակ շեշտելով, որ ներկա իրավիճակում ԶԼՄ-ներն առաջնային դեր ունեն տագնապային իրավիճակները հաղթահարելու առումով:

Ցանկացած տեղեկատվություն պետք է մատչելի լինի, հաշվի առնեն յուրաքանչյուր մանրուք: Տղաները սահման են պահում, պատմություն կերտում, բայց նրանց մասին հասարակ պատումներն անգամ այս օրերին քիչ են, մինչդեռ դրականն առաջին պլան բերելն անհրաժեշտություն է: Հոգեբանն ասում է` երբեմն մոռանում ենք նրանց պայքարն ու ոգին, նրանց ոգևորվածությունը մեծարել:

«Աշխատել եմ զինվորների հետ, մեր զրույցներում հաճախ են ասում` կռվելու ու դադարների պահերին մտածում ենք, թե ի՞նչ են ասում ու անում Երևանում, թիկունքում: Պետք է նեցուկ լինել զինվորին, այդ կերպ նաև մարդկանց ոգևորել: Չեմ խոսում սին ոգևորվածության ու պաթոսի մասին, դա պետք չէ, այդ դեպքում կարող ենք զգոնությունը կորցնել: Պետք է հիշեցնել, որ մարդիկ առաջնագծում պայքարում են, չեն ընկճվում, իսկ մենք գրասենյակում ենք կամ մեր տան պատերի ներսում: Իրավիճակը պետք է ռեալ գնահատել` ունենք սա, կարող ենք անել սա, ինչ ենք անում, որ ավելանան մեր առավելությունները: Այս առումով պետք է գործի դրվեն տեղեկատվական դաշտի հնարավորությունները»,-ընդգծում է զրուցակիցս:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal