Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փելոսիի ամփոփիչ հայտարարությունը

INTERNATIONAL NEWS

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հանդես է եկել հայտարարությամբ՝ ամփոփոելով կոնգրեսական պատվիրակության եռօրյա այցը ՀՀ:

«Մեր կոնգրեսական պատվիրակությունը մեկնեց Հայաստան, որը կարևոր ճակատ է ժողովրդավարության և բռնապետության միջև պայքարում: Մայրաքաղաք Երևանում մեր շփումների ընթացքում փոխանցել ենք Հայաստանի ժողովրդավարությանը և անվտանգությանն աջակցության հզոր ուղերձ, հատկապես Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո։ Մեր այցը նախատեսված էր սեպտեմբերի 12-ի ռազմական գործողությունների մեկնարկից առաջ։ 

Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի անդամներ Ֆրենկ Փալոնը, Աննա Էշուն և Ջեքի Սփիըրը և ես մեր այցելությունը սկսեցինք Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակ դնելով: Այնտեղ մենք աղոթեցինք Ցեղասպանության ժամանակ սպանված 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների համար:Կոնգրեսը հավատարիմ է երաշխավորելու, որ Ցեղասպանության ճշմարտությունը երբեք չի ջնջվի, այդ իսկ պատճառով 2019 թվականին մենք ընդունեցինք օրինագիծ՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, որին նախագահ Բայդենն արձագանքեց անցյալ տարի իր պաշտոնական ճանաչմամբ: Արտոնություն էր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից պարգևատրվել դեսպան Հենրի Մորգենթաու մեդալով, որը ես ընդունեցի Կոնգրեսի անունից՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և իրազեկման բարձրացման մեր աշխատանքի համար:

Մեր պատվիրակության համար պատիվ էր հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Այս շփումներն ապահովել են մտքերի փոխանակում Հայաստանում և տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարգավաճմանն ուղղված քաղաքականության և գործողությունների վերաբերյալ:

Մեր այցի համար կարևոր է, որ մեր պատվիրակությունն այնուհետև կլոր սեղանի շուրջ հանդիպում անցկացրեց քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ, որոնք արտահայտեցին իրենց ժողովրդի մտահոգություններն ու կարիքները այս դժվարին պահին և լույս սփռեցին Հայաստանի ժողովրդավարության և անվտանգության համար մղվող պայքարի վրա: Ինձ համար պատիվ էր դիմել այդ առաջնորդներին՝ ելույթ ունենալով Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, որը հայկական մշակույթի գոհարն է, որտեղ ես Ամերիկայի նվիրվածության մասին հստակ ուղերձ փոխանցեցի Հայաստանին: Ավելի ուշ հանդիպեցինք Ազգային ժողովում ծառայող ընդդիմության առաջնորդների հետ։ Թեև ներքին քաղաքականության հետ կապված տարաձայնություններ կան, այդ առաջնորդների միջև հստակ համակարծություն կար, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան։

Տեղեկացված և ոգեշնչված ստացած ընդունելությունից՝ մեր պատվիրակությունը վերադառնում է Վաշինգտոն հպարտ և պատրաստ առաջ մղելու Կոնգրեսի երկարամյա հանձնառությունը ժողովրդավարական Հայաստանի և անվտանգ, խաղաղ կովկասյան տարածաշրջանի նկատմամբ», - ասվում է հայտարարությունում:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal