Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՔՊ-ական «համայնքապետացուների» PR-ը՝ վերահաս պատերազմի ֆոնին

POLITICS

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Սեպտեմբերի 25-ին Հայաստանում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Եվ չնայած սեպտեմբերի 13-ից Հայաստանի սահմաններում լարված իրավիճակ էր, սակայն ընտրություններն ամեն դեպքում կկայանան: Ռազմական գործողությունների հետեւանքով տուժած Սյունիքի մարզի երկու համայնքներում՝ Քաջարանում եւ Սիսիանում, առաջիկա կիրակի նույնպես համամասնական ընտրակարգով ավագանու անդամի ընտրություններ են։ Եվ չնայած բոլոր ուժերը հայտարարել էին քարոզարշավը դադարեցնելու մասին, սակայն դրանք այնուամենայնիվ փոքր մասշտաբներով, բայց կատարվում են: 

Հատկապես ակտիվ է Սիսիանում ՔՊ ցուցակը գլխավորող Արմեն Հակոբջանյանը: Վերջինս չնայած ստեղծված լարված, նույնիսկ պատերազմական իրավիճակին,՝ ինչպես ասում են, իրեն չի կորցնում և ակտիվորեն զբաղված է իր փիառով: Եվ բնական է, որ այդ պահվածքից Սիսիանի բնակիչները դժգոհում են` հայտարարելով,  որ ՔՊ-ն գոնե թիկունքը զինի, թաքստոցի հարց լուծի, ընտրության ցուցակ է կարգավորում:  Ինքը` Հակոբջանյանը, իր հերթին պնդում է, որ ակտիվ քարոզարշավի մեջ չէ: «Ամսի 14-ից այս կողմ որեւէ քարոզարշավ չի իրականացվել, եղել են հանդիպումներ քաղաքացիների հետ` ի պաշտոնե: Ես համայնքի ղեկավար եմ եւ անհանգստացած եմ իմ բնակիչների համար, զուտ հարցրել եմ՝ ոնց եք, ոնց չեք»,- հայտարարում է նա: Արդյոք չի ստացվում, որ նա ի պաշտոնե ունի բնակիչների հետ հանդիպելու հնարավորություն և կարող  է քարոզարշավ իրականացնել նաև առանց աչք ծակելու և հանրային պարսավանքի արժանանալու:

Բացի այդ, Հակոբջանյանը չի մոռանում նաև ինքնափիառվել, լրատվամիջոցների հետ զրույցի ընթացքում վերջինս որպես համեստության տիպար նշել է՝ «Իմ համեստ ու խիստ զուսպ տեսակը թույլ չի տալիս առավել մանրամասնելու իմ սրտացավ ու նվիրումով մոտեցումը»։ Չնայած, թեկնածուի կարծիքով, «ինքնափիառվելու ժամանակը չէ», ու «ամեն արած չէ, որ կարելի է բարձրաձայնել, այն էլ՝ այս իրավիճակում»: Հաշվի առնելով, որ բնակիչները այնքան էլ չեն հասկանում, թե ինչով է զբաղված համայնքի ղեկավարությունը նախապատերազմական այս իրավիճակում` Հակոբջանյանը, իհարկե, կարող էր բացել փակագծերը, թե այդ ինչ կայսերական ծրագրեր է իրականացնում, սակայն նախընտրեց համեստորեն լռել...

Հակոբջանյանին իր ակտիվությամբ չի զիջում Ալավերդիում համայնքապետ ՔՊ թեկնածու Արեն Մկտչյանը: Վերջինս, օրինակ, իր ֆեյսբուքյան էջում պատերազմական օրերին զբաղված էր նրանով, որ հայտնում էր, թե ինչպես են իր խնդրանքով այս կամ այն գործարարները Ալավերդիում զինվորների առանձնատներ կառուցել, կամ օգնել անպտղությամբ տառապող զույգերին՝ ֆինանսներ տրամադրելով բուժման համար: Դրանից բացի, Մկրտչյանը ավետել էր, որ Ալավերդու Էնգելս թաղամասում հիմնանորոգվում է շուրջ 40 տարի առաջ ասֆալտապատված ճանապարհը; Իհարկե, նա չի պատասխանի այն հարցին, թե ինչու են իշխանությունները 4 տարի անց հիշել այդ ճանապարհի մասին` այն էլ ընտրությունների նախաշեմին: Մկրտչյանը նաև զբաղված է ամփոփիչ հարցազրույցներ տալով և մարդկանց կոչ անելով՝ վաղը մասնակցել ընտրություններին:

Ինչպես տեսնում ենք` չնայած երկրում ստեղծված լարված և պատերազմական իրավիճակին՝ ՔՊ-ականների համար առաջնայինը փիառն է, ձայն պոկելն ու պաշտոն ստանալը: Իսկ Սիսիանի և Ալավերդիի բնակչության խնդիրներով թող զբաղվեն իրենք` բնակիչները, ինչպես ասում են՝ խեղդվողի փրկությունը խեղդվողի ձեռքերում է...

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal