Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գերության մեջ գտնվող երկու տասնյակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել են հայ զինծառայողների մարմինները

SOCIETY

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Ադրբեջանում գերության մեջ գտնվող երկու տասնակից ավել հայ զինծառայողի խոշտանգել և անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ, ականանետային-հրթիռահրետանային միջոցներ։

ՔԿ ԶՔԳՎ-ում նույն օրը քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունները, որը դրսևորվել է քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումով) և ՀՀ ՔՕ 149-րդ հոդվածի 1-ին մասով (пետության քաղաքական կամ ռազմական գործողությունները փաստացի ղեկավարող կամ վերահսկող կամ ուղղորդող անձի կողմից ագրեսիա պլանավորելը, նախապատրաստելը, նախաձեռնելը կամ իրականացնելը)։ Զոհված զինծառայողների վերջնական թիվն առ այս պահը հայտնի չէ, ԱԽ հայտարարության համաձայն՝ հայկական կողմն ունի 207 զոհ և անհետ կորած, սակայն այս թիվը դեռևս վերջնական չէ։

Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։ Ավելին՝ ԳՇ պետի տեղակալը պաշտոնապես հաստատել է լուրը, համաձայն որի՝ կան մարմիններ, որոնք դեռևս գտնվում են արդեն հակառակորդի տիրապետության ներքո գտնվող դիրքերում և Ադրբեջանը խոչընդոտում է աճյունների դուրսբերման աշխատանքներին։ Ռազմական ագրեսիայից երկու շաբաթ անց ՔԿ-ն հայտնում է նույնականացված 201 զոհի մասին, որից 197-ը՝ զինծառայողներ են, 4-ը՝ քաղաքացիական անձինք։ Սակայն արդեն փաստեր կան ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողների դիակները անարգելու, գերիներին խոշտանգելու վերաբերյալ։

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործություններ կատարելու կապակցությամբ վերը նշված քրեական վարույթի շրջանակներում կատարված վարույթային գործողությունների արդյունքում նախաձեռնվել են եւս 4 քրեական վարույթներ ՀՀ քրեական օրենսգրքի խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գլխի մի շարք հոդվածներով։ Այն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտադաշտում սպանվածների դիակներն անարգելը, որը զուգորդվել է սպանվածների դիակների խեղման, անդամահատման կամ այլ եղանակով անարգման ընթացքի լուսանկարահանմամբ կամ տեսանկարահանմամբ), ՀՀ ՔՕ 135-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ (Քաղաքացիական անձանց դեմ ուղղված լայնածավալ կամ կանոնավոր հարձակման շրջանակներում սպանությունը), 137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 2-րդ մասի 1-ին, 2-րդ մասի 2-րդ և 3-րդ մասի 2-րդ կետերով (միջազգային մարդասիրական իրավունքով հովանավորվող անձի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելը, սպանությունը, խոշտանգումը և ռազմական գործողություններն ավարտելուց հետո ռազմագերու կամ քաղաքացիական անձի հայրենադարձությունը խոչընդոտելը կամ չհիմնավորված ձգձգելը)), որոնք միացվել են մայր գործին։

«Մասնավորապես, քրեական վարույթի շրջանակներում կատարված վարութային գործողությունների արդյունքում զննության է ենթարկվել բաց տեղեկատվական աղբյուր համարվող սոցիալական կայքերը և արձանագրվել է ադրբեջանական զինվորական զինծառայողների կողմից գետնին՝ բերանքսիվայր պառկած, հայկական զինվորական հագուստներով, մարտադաշտում սպանված զինծառայողների դիակներն անարգելու, անդամահատման, խեղման վերաբերյալ դեպքերը, որը զուգորդվել է տեսանկարահանմամբ։ Բացի այդ, պարզվել է, որ իրականացրած ագրեսիայի ակտի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը զինված ուժերի կիրառմամբ կանխամտածված, նպատակաուղղված, լայնածավալ և կանոնավոր հարձակման թիրախ են դարձրել խորը թիկունքում գտնվող քաղաքացիական օբյեկտները և ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող քաղաքացիական բնակչությանը, որի հետևանքով սպանվել են 4 քաղաքացիական անձ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել մի շարք քաղաքացիական անձինք»,- նշել են դատախազությունից։

Բացի այդ, պարզվել է, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող երկու տասնյակից ավելի զինծառայողի խոշտանգել են, անմարդկային վերաբերմունք ցուցաբերել։

«Քրեական վարույթի շրջանակներում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ-երի ինքնությունը չպարզված մի խումբ զինծառայողներ, կոպիտ կերպով խախտելով «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին » 1949թ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի, Առաջին լրացուցիչ արձանագրության նորմերը, իրականացրած ագրեսիայի ակտի ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքով հովանավորվող անձ հանդիսացող, միջազգային իրավունքով պաշտպանությունից օգտվող, ռազմագերու կարգավիճակում գտնվող ՀՀ զինված ուժերի երկու տասնյակից ավելի զինծառայողների հանդեպ կատարել են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ՝ խոշտանգել և անմարդկային վերաբերմունք են դրսևորել վերջիններիս նկատմամբ, ինչպես նաև քրեական վարույթ է նախաձեռնվել գերության մեջ գտնվող Դավիթ Գիշյանի սպանության վերաբերյալ»,- հայտնել են դատախազությունից։

Ինչ վերաբերում է զոհված զինծառայող Շ. Մարգարյանի դիակի անարգման վերաբերյալ հարցին, ապա քրեական վարույթով ինչպես վերջինիս, այնպես էլ զոհված մյուս զինծառայողների մահվան հանգամանքները հանդիսանում են քննության առարկա և դրանք պարզելու ուղղությամբ իրականացվում են վարույթային գործողություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազությունից նաեւ հայտնել են, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չհիմնավորված ձգձգել և խոչընդոտել է ռազմագերիների հայրենադարձմանը, որի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ռազմական գործողություններն ավարտելուց հետո ռազմագերու կամ քաղաքացիական անձի հայրենադարձությունը խոչընդոտելու կամ չհիմնավորված ձգձգելու դեպքով։

Վարույթի շրջանակներում այս պահին արդեն մի քանի հարյուր որոշումներ են կայացվել՝ անձանց տուժող ճանաչելու մասին։

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded