Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մա՛մ, չտխրե՛ս, դու կկորցնես ինձ, բայց ձեռք կբերես 3 միլիոն զավակ, որովհետև 3 միլիոն հայերի սրտերի մի անկյունում ապրում եմ ես»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճը լի էր մարդկանցով, քիչ չէին նաև նրանք, ովքեր սպասում էին բակում՝ ձեռքներին ծաղիկներ, գրքեր, խումբ-խումբ հավաքված ու իրար հետ զրուցող: Բոլորս սպասում էինք «Երբ վարագույրը կիջնի. ՆԱՐԵԿԸ» գրքի շնորհանդեսին: Նարեկ Սերոբյանի մասին պատմել եմ մեր ընթերցողներին. ծանր էր գրել Նարեկի մասին ու հասկանալ, որ ապագայի մի կարևոր մասնիկ ենք կորցրել որպես հանրություն ու պետություն: Դահլիճի մի անկյունում փոքրիկ սեղանի վրա նրա լուսանկարներն էին, գրքերը, թերթերի հրապարակումները, մեծ էկրանին Նարեկի պայծառ լուսանկարը՝ ժպտացող, հուսադրող, ուժ տվող: Բայց օդը ծանրացել էր, չէր հերիքում: Նարեկի քույրը՝ Աննան, ասում է՝ նրա անմահանալուց հետո որոշեցին եղբոր լեցուն կյանքի մասին պատմել հանրությանը:

«Որոշեցինք, որ պետք է փոքրիկ, բայց բովանդակալից գիրք գրվի: Գրքի ստեղծման պատմությունը ևս հետաքրքիր էր, պատահական ենք հանդիպել հեղինակին, որը ստանձնեց այդ պատասխանատու գործը՝ գեղարվեստական համեմունք տվեց մեր հրաշք ստեղծագործությանը: Տրամադրել էինք Նարեկի ընկերների, հարազատների, ուսուցիչների սևագրությունները, իսկ Ադի Ալյենը գեղարվեստական ոճով հետաքրքիր գույն տվեց դրանց»,«Փաստի» հետ զրույցում ասում է նա:

Քույրիկի խոսքով, այս գիրքն ընթերցողներին հնարավորություն է տալու Նարեկին ճանաչելու, իսկ ճանաչողներին էլ՝ նրան նորովի բացահայտելու: «Գիրքն անչափ լուսավոր է: Մարդիկ այն կարդալով՝ կկարողանան շատ ու շատ կարևոր արժեքների մասին մտորել, կգիտակցեն, թե մարդն ինչպես կարող է ապրել 19 տարի ու հասցնել այսքան շատ բան անել»,-նշում է զրուցակիցս:

Արձագանքում եմ՝ Նարեկի մասին գիրքը չէր կարող լուսավոր չլինել, քանի որ Նարեկը լույս մարդ է: «Մեր հերոս տղաների մասին գրքերը պիտի լինեն բոլորիս սեղաններին: Դա լավագույն տարբերակն է նրանց ճանաչելու, հասկանալու, թե ինչ ենք կորցրել... Ապագա ենք կորցրել: Ինչպես նախորդ անգամ ձեզ հետ զրույցում մայրս ասաց, գանձ կորցրեցինք ու այսպես մնացինք դատարկ»,-եզրափակում ենք Աննայի հետ զրույցը:

Վարագույրը բացվում է, և հնարավորություն ենք ստանում ծանոթանալու Նարեկի հետ: Ֆիլմ էին պատրաստել նրա մասին: Հնարավո՞ր է մի քանի րոպեի ընթացքում պատմել թեկուզ կարճ կյանք ապրած երիտասարդի մասին: Ոչ: Հատկապես, երբ նրա կյանքի յուրաքանչյուր օրը լի է եղել ուսմամբ, բացահայտումներով, նորը սովորելու ու ստեղծելու ձգտումով: Նախքան ֆիլմի ցուցադրությունը՝ Ռուսլանի կատարմամբ «Կյանք ու կռիվ» երգը մայրերին տարավ ռազմի դաշտ, իսկ մեզ, որ միայն հաղորդակից ենք ցավին, ստիպեց արտասվել: Ռուսլանն ասում է՝ «շատ տղաների նվիրված միջոցառումների եմ երգել, բայց կուզենայի նրանց հարսանիքներին ու ծնունդներին երգել, ոչ թե հիշատակի երեկոներին»:

Նարեկի մասին պատմող ֆիլմում մայրիկն ու քույրիկը, ուսուցիչներն ու ընկերները փորձել էին մեկտեղել իրենց ապրումները, բոլորին միավորող ցավն ու անասելի կարոտը: Պատմության ուսուցիչն ասում է՝ «Նարեկն ինձ համար հայրենասերի հավաքական կերպար է, այս դժվարին օրերում Նարեկս ինձ ուժ է տալիս, Նարեկս մնաց բարձունքում»: Հայ գրականության ուսուցչուհին հավելում է՝ «երկինքը լույսով լցրեցիր, քո մասին իմ ներկա ու ապագա աշակերտներին եմ պատմելու»: Ընկերը, ում հետ ուսանել են Թումոյում, ցանկանում է՝ «երանի բոլորը մի քիչ Նարեկ լինեին, մեր ճանապարհները բաժանվեցին, հիմա մենակ եմ, բայց դու լուսավորում ես իմ ճանապարհը»:

Մյուս ընկերը, ում հետ հաճախ են Եռաբլուր գնացել, հիմա ինքն է ծաղիկներ տանում ընկերոջը, մտովի զրույցի բռնվում նրա հետ Հայաստանի ու Արցախի մասին: Գրքի հեղինակը, որը տեսակապով էր միացել միջոցառմանը, պատմեց դրա ստեղծման մասին: Կարծում է, որ պատահական չէր իր և Նարեկի ընտանիքի ծանոթությունը: «Նարեկին անձնապես չեմ ճանաչել: Ամեն անգամ անցնում էի նրանց տան մոտով, բայց չէի տեսել ցայտաղբյուրը և շենքի պատին Նարեկի նկարը: Այդ օրը տեսա ցայտաղբյուրը, հետո դրոշը ու գլխի ընկա, որ պատերազմում նահատակված տղաներից մեկի համար է տեղադրվել: Նույն օրը երեկոյան նամակ եմ ստանում ընթերցողներիցս մեկից, որ 44-օրյա պատերազմում զոհված տղաներից մեկի մասին բազմաթիվ հուշագրություններ կան, և ընտանիքը փնտրում է հեղինակի: Հետո հասկանում եմ, որ խոսքն այն երիտասարդի մասին է, որի ցայտաղբյուրը տեսել եմ նույն օրն առավոտյան: Առանց երկարբարակ մտածելու համաձայնեցի: Արդյո՞ք դա նշան չէր»,-վերհիշում է Ադի Ալյենը:

Նարեկի հետ «հանդիպումը» սկսվում և ավարտվում է նրա իսկ գրած տողերով: Դպրոցում սովորելու տարիներին Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառում են կազմակերպում: Սցենարի համաձայն, Նարեկը մայրիկին հետևյալ բովանդակությամբ նամակ է գրում. «Մա՛մ, դու իմ արևն ես, բայց ես ունեմ ավելի մեծ արև, առանց որի 3 միլիոն կյանք կմթնի, 10 միլիոն կյանք կզրկվի ջերմությունից, ու հիմա ես գնում եմ պաշտպանելու այդ արևը: Մա՛մ, չտխրե՛ս, դու կկորցնես ինձ, բայց ձեռք կբերես 3 միլիոն զավակ, որովհետև 3 միլիոն հայերի սրտերի մի անկյունում ապրում եմ ես: Մա՛մ, կներես ինձ, իմ մա՛…»: Բոլորս էինք հուզված՝ ծնողները, ընկերները, հյուրերը, լրագրողներն ու օպերատորները: Արցունքները հավաստումն էին այն գիտակցման, որ ապագա ենք կորցրել, գիտակցման, որ մեր կյանքը պատերազմից առաջ և հետո սահմանագծում է, գիտակցման, որ ոչինչ այլևս առաջվանը չի լինելու: Ինչպես պատարագից հետո եկեղեցուց լույս ենք բերում տուն, այնպես էլ այդ օրը բոլորս Նարեկից մի մասնիկ տարանք մեզ հետ՝ լուսավորելու մեր տներն ու սրտերը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal