Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Զանգ. չինակա՞ն ծագում ունի այն, թե՞ եվրոպական․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

 Զանգը գմբեթավոր հարվածային գործիք է, որի ներսում կա լեզվակ: Զանգի ձայնը առաջանում է գործիքի ներքին պատերին լեզվակի հարվածից: Կան նաև զանգեր, որոնք չունեն լեզվակ, դրանց արտաքին պատերին հարվածում են հատուկ մուրճով կամ փայտիկով: Նյութը, որից պատրաստվում է զանգը, հիմնականում բրոնզն է, բայց մեր օրերում զանգերը հաճախ պատրաստում են ապակուց, արծաթից և նույնիսկ չուգունից: Զանգը հին երաժշտական գործիք է: Առաջին զանգը Չինաստանում հայտնվել է մ.թ.ա. 23-րդ դարում: Այն եղել է բավականին փոքր և ձուլված է եղել երկաթից: Դրանից որոշ ժամանակ անց Չինաստանում ստեղծել են երաժշտական գործիք, որը ուներ տարբեր չափերի և տրամագծի մի քանի տասնյակ զանգեր:

Նման գործիքը առանձնանում էր իր բազմաբնույթ ձայնով և կոլորիտով: Եվրոպայում զանգի նման մի գործիք հայտնվել է Չինաստանում նման գործիքի հայտնվելուց մի քանի հազար տարի անց, և կոչվել է կարիլոն: Մարդիկ, ովքեր ապրում էին այդ օրերին, այդ գործիքը համարել են հեթանոսության խորհրդանիշ: Եվ դա մեծամասամբ Գերմանիայում տարածված՝ զանգի մասին մի հին ավանդության շնորհիվ, որը կոչվում էր «Խոզի որս»: Ըստ ավանդության, խոզերի բոլուկը գտել է հին զանգ ցեխի հսկայական կույտի մեջ: Մարդիկ այն կարգի են բերել, կախել զանգակատան վրա, բայց զանգը սկսել է ցույց տալ իր որոշակի «հեթանոսական էությունը»՝ ձայն չի հանել, քանի դեռ այն չի օծվել տեղի քահանաների կողմից: Դարեր են անցել, և Եվրոպայի Ուղղափառ եկեղեցիներում զանգերը դարձել են հավատքի խորհրդանիշներ: Կա նաև կարծիք, որ զանգի գյուտն արվել է 4-րդ դարում Իտալիայի Կամպանիա մարզի Նոլա քաղաքում: Այդ պատճառով էլ եվրոպական մի շարք լեզուներում զանգը կոչվեց կամպանիա, իսկ լատիներեն` նոլա:

Ռուսաստանում առաջին զանգը հայտնվել է 10-րդ դարի վերջին, գրեթե քրիստոնեության ընդունման հետ միաժամանակ: 15-րդ դարի կեսերին մարդիկ սկսել են մեծ չափերի զանգեր ձուլել, քանի որ հայտնվել են մետաղաձուլման գործարաններ: Երբ զանգերը հնչել են, մարդիկ հավաքվել են քարոզների կամ վեչեի ժողովների: Ռուսաստանում անգամ տպավորիչ չափերի զանգ է պատրաստվել, դա «Ցար զանգն» է, որը շատ մեծ է և շատ բարձր ձայն է արձակում, այդ զանգի ձայնը լսվում էր մեծ հեռավորությունների վրա: 17-րդ դարի սկզբին Մոսկվայի զանգակատան վրա եղել է 5-6 զանգ, որոնցից յուրաքանչյուրը կշռել է մոտ 2 ցենտներ: Ռուսական զանգերը «լեզվական» զանգեր են, քանի որ դրանց ձայնը գալիս է այն ժամանակ, երբ լեզվակը շարժվում է: Եվրոպական գործիքներում ձայն է առաջանում այն ժամանակ, երբ զանգն է շարժվում, կամ երբ դրան հարվածում են հատուկ մուրճով: Բացի այդ, զանգ հնչեցնելու ռուսական մեթոդը հնարավորություն է տալիս չվնասել զանգը, և հետևաբար հնարավոր է դարձել տպավորիչ չափերի զանգեր ստեղծել:

Հայաստանում զանգի մասին առաջին հիշատակությունը` կապված զանգն օրհնելու կանոնի հետ, արել է 5-րդ դարի Հայոց կաթողիկոս և իմաստասեր Հովհան Մանդակունին: Բայց դա եղել է ձեռքի զանգակ, որն ավելի շուտ բոժոժ էր, քան զանգ` բառի բուն նշանակությամբ և իմաստով: Այդպիսի բոժոժները հեթանոս հայերն օգտագործում էին որպես հուռութ: Իսկ մինչ այդ զանգի դեր է կատարել կոչնակը կամ ժամհարը: Այն քառակուսի, տաշած և ողորկած փայտ էր, որին Գրիգոր Նարեկացին անվանում էր շերտ, այսինքն` փայտի կտոր: Ձայն հանելու համար ժամհարին հարվածում էին մուրճով, որը կոչվում էր թակաղակ: Հայաստանում զանգը պատրաստել են պղնձից, որը հնչուն մետաղ է: Ս. Գրիգոր Նարեկացին այդ մասին վկայում է. «Զանգակ նիւթոյ պղնձոյ»: Իսկ Գրիգոր Տաթևացին հաղորդում է, որ հայկական զանգը ձուլելու ժամանակ պղնձին խառնել են արծաթ, որն ավելի հնչեղ էր դարձնում զանգի ձայնը: Անեցի արհեստավորներն այնպիսի զանգեր են պատրաստել, որոնց ձայնը հասնում էր ոչ միայն Ծաղկոցաձորի ամենամթին խորշերը, այլև Շիրակի սահմաններից շատ հեռու:

Զանգի հետ է կապված զանգակատան ծնունդը: Զանգակատունը ճարտարապետական կառույց է զանգ կախելու համար: Հայաստանում առաջին զանգակատները կառուցվել են 10-րդ դարում: Նշանավոր են Գոշավանքի, Հաղպատի, Սանահինի զանգակատները: Էջմիածնի Մայր տաճարի զանգակատունը կառուցվել է 1653-58թթ.: Ներկայումս զանգերը օգտագործվում են ոչ միայն զանգակատանը, երաժշտական զանգերը համարվում են ձայնի որոշակի հաճախականությամբ լիարժեք երաժշտական գործիքներ: Երաժշտության մեջ օգտագործվում են տարբեր չափերի զանգեր, որքան փոքր է զանգը, այնքան բարձր է նրա ձայնը: Կոմպոզիտորներն այդ գործիքը օգտագործում են մեղեդին ընդգծելու համար: Փոքր զանգերի ղողանջ սիրել են օգտագործել իրենց ստեղծագործություններում այնպիսի կոմպոզիտորներ, ինչպես Հենդելը և Բախը: Ժամանակի ընթացքում փոքր զանգերին սկսել են հարմարեցնել հատուկ ստեղնաշար, որը հեշտացնում է դրանց վրա նվագելը: Նման գործիք օգտագործվել է «Կախարդական սրինգ» օպերայում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker