Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ոչ թե ազգային շահերին, այլ թուրքին ու ադրբեջանցուն հլու-հնազանդ իշխանություն ունենք». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև այս պայմաններում երբեք դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվի, խաղաղության հնարավորություն ևս նա չի տեսնում: Վերջին ավելի քան 4 տարվա քաղաքականության համատեքստում է դիտարկում նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, այսպես կոչված, օրակարգը:

«Այս իշխանությունների՝ 4 տարվա ընթացքում արած բոլոր հայտարարությունները սուտ էին, մինչև օրս նույն իշխանության ներկայացուցիչների խոսքերում հակասություններ կան: Մեկն ասում է՝ «խաղաղության պայմանագիր կկնքենք, եթե ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքից դուրս գան», իսկ մյուսն ասում է՝ «Գորիս-Կապան ճանապարհը Ադրբեջանի տարածքում է»: Վաղն էլ կարող են ասել՝ այս կամ այն տարածքն է ադրբեջանցիները, ինչպես ասում էին, որ «Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք էր», իսկ «Սև լճի 20-30 տոկոսի համար պետք չէ կռվել»: Երբ իրենք խոսում են, տեսնում ենք, որ իրենք պաշտպանում են ոչ թե մեր, այլ թշնամու շահերը: Իրենք չեն ներկայացնում մեր շահերը ու մեզ համոզում են, թե այդպես էլ պետք է լինի՝ շարունակ պետք է տանք: Երբ տարիներ առաջ ասում էի՝ Արցախը հանձնելու են, ասում էին՝ հնարավոր չէ, չենք թողնի: Հետո ասում էի՝ Սյունիքը, ՀՀ-ն էլ է հանձնելու, ասում էին՝ չի կարող այդպես լինել: Հիմա մենք արդեն այդ իրականության մեջ ենք»,-«Փաստի» հետ զրույցում ասաց թուրքագետը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի ռազմավարությանը, նա շեշտեց. «Թուրքին չի կարելի զիջել, եթե մեկ անգամ զիջեցիր, չի բավարարվելու: Այսօր այս իշխանությունները շարունակում են մեզ համոզել, ասել՝ «եկեք թուրքին սա տանք, նա տանք, որ խաղաղություն լինի»: Խաղաղություն չի լինելու, կլինի միայն այն ժամանակ, երբ մենք ստրուկի կարգավիճակում լինենք թուրքի ձեռքում: Խաղաղություն կլինի մի պայմանով՝ եթե մենք ստրուկ ենք, ինքը՝ տեր: Հիմա գրեթե նման իրավիճակում ենք: Իհարկե՝ ոչ ազգովի, բայց այսօրվա իշխանությունները ստրուկ են թուրքի ձեռքում ու կատարում են նրանց պահանջները: Ունենք վարչապետ, որն ի լուր աշխարհի Ալիևին հարցրեց՝ ո՞ր քարտեզներով է պատկերացնում Հայաստանը: Այսինքն, ասում է՝ դու ասա՝ ինչքան ես Հայաստան թողնելու ինձ, ու ես կհամաձայնեմ: Իրականում մենք արդեն մի քանի տարի է՝ տեսնում ենք գործընթաց, երբ թշնամին հրամայում է, Հայաստանի իշխանությունը՝ կատարում: Ասում են՝ «այս գյուղն իմն է», այստեղից էլ ասում են՝ «այո, այդ գյուղն իրենցն է»»:

Տիրան Լոքմագյոզյանի խոսքով, մինչև թուրքն իր երազանքին չհասնի, խաղաղություն չի լինելու: «Խոսքն այն նույն երազանքի մասին է, որը կար դեռ 100 տարի առաջ: Իրենց երազանքներում ամբողջ Սյունիքն է և նվազագույնը երկու ճանապարհ ունենալը: Հիմա սոցիալական ցանցերով հրապարակվող քարտեզները ևս պատահական չեն: Դրանք պետական քաղաքականության հետևանք են: Վերջին քարտեզներից երևում է, որ ամբողջ Տավուշը , Գեղարքունիքի արևել յան մասը իրենք ևս ուզում են: Եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես հիմա է, իրենք ստանալու են ամեն ինչ: Նրանք այդ ամենը մեր առաջ որպես պայման են դնում, չեն էլ փորձում համոզել, բանակցել, քանի որ ոչ թե ազգային շահերին, այլ թուրքին ու ադրբեջանցուն հլու-հնազանդ իշխանություն ունենք»,-շեշտեց թուրքագետը:

Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա, ըստ մեր զրուցակցի, թշնամին ծրագրում է Հայաստանից ինչ-որ մի մաս թողնել, որ ամբողջ աշխարհն ասի՝ «դե, ամբողջ Հայաստանը չվերացրին»: «Ամբողջ աշխարհը, հատկապես Արևմուտքը կասի՝ «Թուրքիան իր հողերը վերցրեց»: Ի դեպ, այս ամենը նաև Արևմուտքի ծրագրի մեջ է, որովհետև «Մեծ Թուրանը» Արևմուտքին էլ է ձեռնտու. դրանով մի հզոր պատվար են կազմելու Ռուսաստանի դեմ: Իսկ մենք էլ միամիտ-միամիտ ինչ-որ օգնություններ ենք սպասում Արևմուտքից: Ի դեպ, Հայաստանում կան գործակալական խմբեր, որոնք նշվածի քարոզչությունն են անում, աշխատում են դրա վրա: Իսկ իրականության մեջ Մակրոնը, ԱՄՆ-ն չեն խոսի «Զանգեզուրի միջանցքի» դեմ, իրենք գոհ են այդ ընթացքից, որովհետև դա ևս իրենց ծրագրի մի մասն է»,-ասաց թուրքագետը:

Նա շեշտեց՝ հայ -թուրքական հարաբերություններ, որպես այդպիսին, չեն լինելու: «Սկզբում այս իշխանությունները մեր աչքերին թոզ էին փչում, ասում, թե Թուրքիայի հետ պետք է դիվանագիտական հարաբերություններ ստեղծեն: Մինչդեռ վաղուց արդեն չեն խոսում այդ մասին: Եթե նորմալ դիվանագիտական հարաբերություններ ուզենային ստեղծել, իրենք առաջին հերթին պետք է կենտրոնանային դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու վրա, ինչպես անում էին նախկին իշխանությունները: Այս իշխանության դեպքում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չի ստեղծվում ու չի ստեղծվելու: Թուրքիան մնալու է այն կետի վրա, ըստ որի, մենք Թուրքիայի համար մարդահաշիվ չենք լինելու:

Եթե Սյունիքն ու ՀՀ մյուս տարածքները տրվեն թշնամուն, Հայաստանը ոչ ոքի պետք չի լինելու: Այդ դեպքում անգամ Իրանի հետ էլ հարաբերություններ չենք ունենալու և նայելու ենք թուրքի ձեռքին՝ հաց կտան, կուտենք, ջուր կտան, կխմենք: Եթե մեզ արտաքին աշխարհի հետ հարաբերվեու ճանապարհ չտան, չենք ունենա ճանապարհ: Այդ սցենարի դեպքում մեր սահմաններն իրենց ձեռքին են լինելու, որոնք թուրքերն ինչպես ուզում են, կտնօրինեն: Այս դեպքում կարող ենք մոռանալ պետության մասին: Ունենք իրավիճակ, երբ Թուրքիան պահանջ է ներկայացնում, իսկ ՀՀ իշխանությունը, որևէ պահանջ չներկայացնելով, կատարում է: Մինչ օրս Էրդողանը չի խոսել ու չի էլ խոսելու դիվանագիտական հարաբերությունների մասին, անգամ սահմանը բացելու մասին արդեն խոսք չկա: Մենք ոչինչ չենք ստանալու և տալու ենք ամեն ինչ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal