Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ընտանեկան բիզնեսի մակարդակին, բայց... հանրաճանաչ․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ավստրալիայում բնակություն հաստատելուց հետո առաջին տասնամյակներում վերաբնակիչները նախընտրում էին ռոմ խմել: Բանն այն է, որ նրանք այլընտրանք չունեին։ Գարեջրի այն փոքր առաքումները, որոնք լինում էին դրսից, չարժե հաշվի առնել։ Մնում է միայն կռահել, թե ինչ որակի էր դառնում նավախցում ամիսներով օրորվող չպաստերիզացված այդ գարեջուրը։ Այնուամենայնիվ, Բրիտանական Կայսրության այդ գաղութը երկար ժամանակով չի մնացել առանց սեփական փրփրուն խմիչքի: Այն ժամանակ, երբ Թոմաս Կուպերը որոշում է եփել իր սեփական գարեջուրը, իսկ դա 1862 թվականին էր, ամբողջ Հարավային Ավստրալիայում ընդամենը երեք գարեջրի գործարան կար: Դրանցից երկուսը բացվել էին մայրցամաքում դեռ 1837-38 թվականներին, մեկ այլ գա րեջ րի գոր ծ ա ր ա ն ՝ Cascade-ն, գտնվում էր Թասմանիա կղզում:

Ինքը՝ Թոմաս Կուպերը, որ վաճառական և ֆերմեր էր, ի սկզբանե ցանկանում էր պարզապես տոնիկ ըմպելիք պատրաստել իր և իր կնոջ համար: Ստացված տնական գարեջուրը նրանց սրտով է ստացվել, և Թոմասը առանց երկմտելու որոշել է իր հողում գարեջրի փոքրիկ գործարան կառուցել։ Նրա նպատակը ոչ այլ ինչ էր, քան ներկրվող գարեջրի հետ մրցակցելը։ Պետք է ասել, որ Թոմասը բացել էր իր բիզնեսը հենց այն պահին, երբ Ավստրալիայում սկսվել էր գարեջրային բումը։ Եղել են ավելի քան բավարար մրցակիցներ, բայց Կուպերի նվիրվածությունը եվրոպական ավանդական բաղադրատոմսերին հաջողություն է ապահովել նրան, աստիճանաբար նրա գարեջուրը դարձել է հանրաճանաչ: Մի անգամ Թոմասը եղբորն ուղղված նամակում բացահայտել է իր հաջողության գաղտնիքը: Ըստ նրա, իր գարեջուրը, բացի ջրից, ածիկից և գայլուկից, ուրիշ ոչինչ չի պարունակում, մինչդեռ մյուս գարեջրագործները գարեջուր ստանալու համար մեծ քանակությամբ շաքար են օգտագործում։

Թոմասի գարեջրի ժողովրդականությունը տարածվում է ամբողջ մայրցամաքում, և 1870-ականների վերջին նա որոշում է վերջնականապես դառնալ գարեջուր արտադրող: Արդեն 1881 թվականին նրա փոքրիկ գործարանը տեղափոխվում է ավելի ընդարձակ տարածքներ, և խմիչքի ժողովրդականությունը շարունակում է աճել։ 1897 թվականին Թոմաս Կուպերը մահանում է, և ընտանեկան բիզնեսն ընկնում է նրա որդիների ձեռքը։ Կուպեր եղբայրները միայն չորս տարի են բիզնեսով հանգիստ զբաղվելու հնարավորություն ունեցել։ 1901 թվականին ընդունվել է «վայրի» ակցիզային օրենքը, որը Ավստրալիայում ալկոհոլ արտադրող շատ ձեռնարկատերերի հասցրել է սնանկացման եզրին։ Լինելով փոքր գարեջրի գործարան (տարեկան 30 հազար լիտրից պակաս)՝ Coopers-ը ստիպված էր գանձարան վճարել շահույթի մինչև 60 %-ը։ Հարկային բեռը նվազեցնելու համար եղբայրները որոշում են մեծացնել արտադրությունը, չնայած իրացում դեռ չկար։ Coopers գարեջուրն անգամ վաճառվում էր զեղչված գնով ողջ հարավային ափին, բայց դա էլ չէր փրկում իրավիճակը։

Եղբայրները պատրաստվում են վաճառել ընտանեկան բիզնեսը, երբ հանկարծ ելք են գտնում ծանր վիճակից դուրս գալու։ 1905 թվականին նրանց հաջողվել է պայմանավորվել հյուրանոցներին գարեջրի մատակարարման շուրջ։ Դա այն է, ինչը թույլ է տվել ընկերությանը գոյատևել հաջորդ տասնամյակներում։ Իր հեռավորության պատճառով Ավստրալիան գրեթե չի զգացել համաշխարհային պատերազմների սարսափը, և գարեջրագործներն իրենց բավականին հանգիստ են զգացել։ Հետևաբար, այդ և հետագա տարիների ընթացքում Coopers-ը հաջողությամբ զարգացել է՝ դառնալով տեղական շուկայում նշանակալի խաղացող, բայց և միևնույն ժամանակ մնալով ընտանեկան բիզնեսի մակարդակին։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal