Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Անվտանգության հետ կապված անորոշությունը բացասական ազդեցություն է ունենում զբոսաշրջության ոլորտի վրա». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանն ասում է՝ Ադրբեջանի կողմից սեպտեմբերյան հանցավոր ագրեսիան իր բացասական ազդեցությունն ունեցավ զբոսաշրջության ոլորտի վրա: «Տարածաշրջանում անկայուն, սահմաններին պատերազմական վիճակն անպայման էական բացասական ազդեցություն է ունենում: Պոտենցիալ զբոսաշրջիկներն ավելի զգուշավոր են դառնում, շատերն իրենց պլանավորած այցելությունները չեղարկում են, հատկապես, երբ դա զուգորդվում է նաև իրենց երկրների իրավասու մարմինների հայտարարություններով, որ խորհուրդ չեն տալիս կոնկրետ վայրեր այցելել: Մեր երկրում օտարերկրյա դիվանագիտական շատ ներկայացուցչություններ իրենց քաղաքացիներին խորհուրդ չէին տալիս այցելել հատկապես Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզեր: Հիմա այցելությունները, կարծես թե, քիչ-քիչ վերականգնվում են, իհարկե, քանակը չենք կարող բավարար ու ցանկալի համարել: Ավելի շատ գալիս են անհատական այցելություններով, խմբային կազմակերպված այցելությունները դեռ շատ քիչ են»,-«Փաստի» հետ զրույցում նշում է նա:

Չնայած սահմանային լարվածություններին, Հայաստանը շարունակում է զբոսաշրջային ցանկալի ուղղություն մնալ հատկապես ռուս զբոսաշրջիկների համար: Ֆեդերացիայի նախագահը սրան նպաստող մի քանի գործոն է առանձնացնում: «ՌԴ-ն տարիներ շարունակ եղել և մնում է մեր հիմնական շուկան: Մինչև համավարակն ու պատերազմը մեր ներգնա զբոսաշրջային այցելությունների շուրջ 40-45 տոկոսը կազմել են ՌԴ-ից այցելությունները: Այսօր ևս այս միտումը պահպանվում է: Համավարակից հետո աշխարհում զբոսաշրջությունը սկսեց վերականգնվել, ճանապարհորդությունների սահմանափակումները վերացան: ՌԴ-ի հետ մեր սահմանային անցման գործընթացները, մեր վիզային ռեժիմը և այլն, շատ ավելի պարզ էր՝ ի տարբերություն այլ երկրների. նրանց անվտանգային միջոցառումներն ավելի խիստ էին և այլն: Ուստի ՌԴ-ի արտագնա և մեր ներգնա տուրիզմի համար խոչընդոտներ չկային: Եվրոպական, արևել յան և մյուս երկրների դեպքում դեռ կային համավարակով պայմանավորված սահմանափակումներ, այդ իրավիճակում ՌԴ-ից այցելությունները բավականին ակտիվ էին: Հետո մեզ մոտ մեկ այլ խնդիր առաջացավ՝ դոլարի ու եվրոյի նկատմամբ դրամի խիստ արժևորումը: Սա զգալիորեն թանկացրեց դոլարով ու եվրոյով վճարող շուկաներից Հայաստան այցելությունները: Այդ շուկաներում հայկական զբոսաշրջային արդյունքի գինը շուրջ 30 տոկոսով թանկացավ: Ռուսաստանի հետ կապված նման խնդիր չեղավ»,-հավելում է մեր զրուցակիցը:

Զբոսաշրջային ոլորտը վերջին տարիներին անընդհատ վայրիվերումների մեջ է: Առկա անորոշությունը խանգարող գործոն է ոլորտի համար: Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ նույնիսկ համավարակի ժամանակ մեր գործարարները ձեռքները ծալած չէին նստում, նոր ծրագրեր էին մշակում և կյանքի կոչում: «Հիմա էլ լավատեսությունը պահպանում են, սակայն անվտանգության ու տարածաշրջանային զարգացումների հետ կապված անորոշություններն իրենց բացասական ազդեցությունն ունենում են: Դրանք բացասական են անդրադառնում ներդրումային միջավայրի, օտարերկրյա ներդրումների ներգրավման և, իհարկե, տնտեսական զարգացման վրա: Թող մեկ-երկու ծրագիր էլ հետ ընկնի, առաջնահերթ պետք է լուծենք պաշտպանունակության և անվտանգության հարցը»,-եզրափակում է Մեխակ Ապրեսյանը:

Ընդգծում է` հոկտեմբերը բավականին ակտիվ շրջան է, և, եթե չլինեին մոբիլիզացիայով պայմանավորված այցելությունները, գուցե ՌԴ-ից ավելի շատ այցելություններ ունենայինք` հանգստի, զվարճանքի և այլ նպատակներով: «Տարբեր ուղղություններով այսօր ՌԴ քաղաքացիների դեպքում սահմանափակումներ կան, այս պարագայում ևս Հայաստանն իրենց համար գրավիչ է: Մոբիլիզացիայի հետևանքով ավիատոմսերի գները բավականին բարձրացան, եթե դա չլիներ, ավելի շատ հենց հանգստի համար զբոսաշրջիկներ կընդունեինք ՌԴ-ից, ինչն ավելի օգտակար կլիներ: Առհասարակ ցանկացած երկրի զբոսաշրջիկ իրեն շատ լավ է զգում Հայաստանում, չկա որևէ խտրականություն մարդկանց հանդեպ»,-նշում է նա:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer