Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մարդուն մի տուր ձուկ, այլ ձուկ բռնել սովորեցրու. Տեղահանված արցախցիների համար հիմնվել է ԿերամաԶարդ արվեստանոց-ուսումնարանը․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Պատերազմից հետո տարբեր հիմնադրամներ և անհատներ տարերայնորեն կազմակերպվում էին և օգնում արցախցի տեղահանված ընտանիքներին: Այդ օրերին մեր թիմով հասկացանք` մեր ստեղծած ցանցը, այն ռեսուրսը, որ կարողացել ենք գեներացնել, չպետք է թողնենք, որ կորչի: Որոշեցինք` կազմակերպման լավագույն մեթոդը գոնե մեկ հիմնադրամ կամ ՀԿ հիմնելն է և գաղափարներն իրագործելը: Հասկանում էինք` աղետն այն մասշտաբի է, որ մեծ հետևանքներ է թողնելու մեր կյանքի վրա և մինչև 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ի կյանքին դժվար կլինի վերադառնալ նույն ձևով: Պատերազմից հետո Արցախից տեղահանված 40 հազար արցախցիներից 20 հազարը ապրում է Հայաստանում: Ի պաշտոնե լինելով նաև Արցախի նախագահի խորհրդականը սփյուռքի հարցերով՝ որոշակի տվյալների եմ տիրապետում, որոնք հնարավորություն են տվել ծրագրեր մշակել ՀՀ-ում բնակվող արցախցիների համար»,«Փաստի» հետ զրույցում ասում է «Գոյ» մարդասիրական հիմնադրամի խորհրդի նախագահ Ազատուհի Սիմոնյանը:

«Գոյ» հիմնադրամի ստեղծումը մեկ նպատակ ուներ. հագուստի, սննդի կամ այլ տեսակի աջակցությունը ժամանակավոր լուծում է, մարդը պետք է մշտական աշխատանք ունենա: «Մարդուն մի տուր ձուկ, այլ ձուկ բռնել սովորեցրու: Այս գաղափարի շուրջ ունեինք բազում համախոհներ: Կապ հաստատեցինք պատերազմի ժամանակ ձեռք բերած մեր գործընկերների հետ: Հստակ էր` պետք է աշխատատեղեր ստեղծել: Ցանկանալով պահպանել Արցախի արվեստը, արհեստագործական կյանքը, աջակցել, որ արվեստագետներն իրենց ռեսուրսը ծառայեցնեն մեր հայրենիքին, չլքեն Հայաստանն ու Արցախը, մեր առաջին նախաձեռնությունն արվեստի ոլորտում է: Մեր շուրջը համախմբված արցախցի նկարիչների, քանդակագործների, խեցեգործների հետ քննարկումների արդյունքում հասկացանք, որ պետք են սարքավորումներ և գործիքներ, տարածք, որոշակի աշխատավարձային ֆոնդ, որ մասնագետները կարողանան աշխատել, հետո արտադրանքը վաճառվի»,-նշում է մեր զրուցակիցը:

Հովանավորների օգնությամբ ձեռք են բերել ամեն անհրաժեշտը և տեղահանված արցախցիների համար հիմնել խեցեգործության ԿերամաԶարդ արվեստանոց-ուսումնարանը: Ներկայում հինգ մասնագետ` նկարիչներ և խեցեգործներ են աշխատում արվեստանոցում, նրանք նաև իրենց հմտությունները փոխանցելու են երեխաներին: «Հազարամյակներ շարունակ կարողացել ենք պահպանել մեր մշակույթը` այն սերունդներին փոխանցելով: Սա դասընթացներ կազմակերպելու առաջին պատճառն է: Երկրորդ` ՀՀ-ում բնակվող արցախցիներն իրար հետ շփվելու խնդիր ունեն: Նրանք ցրված են ամբողջ երկրով, ուզում ենք` նրանց կապը պահպանվի, դա ենթադրում է գենետիկ, էթնիկ հիշողություն, արցախյան բարբառ և ուտեստ: Կարևոր է այս ամենը չկորցնելը, կարծում ենք` սա կդառնա շփման հրաշալի միջավայր: Երրորդ` երեխաները որոշակի տրավմաներ են ձեռք բերել պատերազմի հետևանքով, փոխվել է իրենց միջավայրը, լեզուն: Հոգեբանի միջոցով կկազմակերպվեն արտթերապիայի դասընթացներ՝ հետպատերազմյա տրավմաները հաղթահարելու համար»,- հավելում է Ազատուհին:

Ցանկանում են դասընթացներ կազմակերպել նաև Մալաթիա-Սեբաստիա համայնքի դպրոցների և մանկապարտեզների ավագ խմբերի երեխաների համար, քանի որ արվեստանոցն այս համայնքում է (Իսակովի 40/4-խմբ.): Զրուցակցիս կարծիքով` սրա շնորհիվ արցախցի երեխաներն էլ ավելի արագ կինտեգրվեն նոր միջավայրում: Ասում է` մտադիր են տարբեր մասնագիտություններին առնչվող աշխատանոցներ ստեղծել: «Որոշ ժամանակ հետո այս արվեստանոցի արդյունքները կքննարկենք մեր գործընկերների հետ: Անընդհատ ուզում ենք գաղափարներ գեներացնել: Մեր այս փոքրիկ գաղափարի շուրջ համախմբվել է վեց հիմնադրամ և երկու անհատ բարերար: Ունենք անհատ բարերարներ Բրազիլիայից և Ուրուգվայից: ԵՄ երևանյան գրասենյակի հայտարարած դրամաշնորհի երկու փուլը հաղթահարել ենք, իրենց հետ համագործակցում էր Բելգիայի «Near East Foundation»-ը, մեզ աջակցում է Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքը, ԱՄՆ-ում գործող ԱՌՔ բարեգործական հիմնադրամը։ Երբ այս ամենը դեռ գաղափար էր, մեզ հավատացին հայ-ֆրանսիական «Հույս Հայաստանի համար» և SPFA Armenie հիմնադրամները: Իրենց տրամադրած դրամաշնորհների միջոցով կարողացել ենք ձեռք բերել մեր մասնագիտական սարքավորումները և գույքը»,- նշում է մեր զրուցակիցը:

Հիմնադրամը վստահ է` պետք է աջակցության-բարեգործական ծրագրերից անցում կատարել դեպի աշխատատեղեր ստեղծելու և մարդուն սեփական եկամուտը վաստակելու հնարավորություն տալուն: Սա նմանատիպ ծրագրերի առաջին փորձն է: Ազատուհին ասում է` կարիքավորին պետք է օգնել, բայց դրան զուգահեռ պետք է ամեն ինչ անել, որ նա սկսի ինքն իրեն օգնել և անընդհատ չսպասի օգնության, հակառակ դեպքում` շատերի մոտ մուրացկանի հոգեբանություն կարող է ձևավորվել: «Բայց այս մարդիկ բացարձակ մուրացկաններ չեն: Օրինակ` Հադրութի շրջանում 14 հազար արցախցի է ապրել, այն Արցախի ամենաբարեկեցիկ շրջանն է եղել, մարդիկ զբաղվել են հողագործությամբ, անասնապահությամբ: Արցախի համախառն ներքին արդյունքի գերակշիռ մասն ապահովել է Հադրութի շրջանը: Նշանակում է` այս մարդիկ աշխատասեր են: Այդ դեպքում ինչո՞ւ այդ լավագույն մշակույթը կոտրենք, ստիպենք, որ ամեն անգամ օգնության սպասեն, այն դեպքում, երբ կարող են վաստակել իրենց ապրուստի միջոցը»,-եզրափակում է Ազատուհի Սիմոնյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal